Անցնել բովանդակությանը

Հոդված 14

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 14

Իրերը փոխանցելը

1) Սույն Համաձայնագրի դրույթներին համապատասխան` հայցվող Պայմանավորվող կողմը պետք է հայցող Պայմանավորվող կողմին փոխանցի հանցագործության ապացույց համարվող բոլոր իրերն ու առարկաները կամ հանցագործության համար օգտագործված կամ հանցագործության ընթացքում ձեռք բերված գործիքները։

Վերը նշված իրերը, առարկաները և գործիքները պետք է փոխանցվեն, եթե նույնիսկ հանձնումը չի կարող իրականացվել հանձնման ենթակա անձի մահվան կամ փախուստի մեջ գտնվելու պատճառով կամ որևէ այլ հնարավոր պատճառով։

2) Պայմանավորվող կողմը մեկ այլ քրեական վարույթով քննություն կատարելու համար կարող է ժամանակավորապես հետաձգել սույն հոդվածի 1-ին կետում նշված առարկաների և իրերի փոխանցումը կամ կարող է փոխանցել դրանք՝ վերադարձնելու պայմանով։

3) Վերը նշված առարկաների և իրերի առնչությամբ յուրաքանչյուր երրորդ անձի իրավունքները պետք է պաշտպանվեն, և նման իրերն ու առարկաները պետք է վերադարձվեն հայցվող Պայմանավորվող կողմին։

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։