Հոդված 17
Հոդված 17
Հաղորդակցության ուղիները
Սույն Համաձայնագրի հետ կապված` Պայմանավորվող կողմերի միջև հանձնման գործերով յուրաքանչյուր հաղորդակցություն կիրականացվի դիվանագիտական ուղիներով. մի կողմից՝ Իրանի Իսլամական Հանրապետության դատական մարմինների, մյուս կողմից՝ Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազության (քննության սկզբից մինչև դատական ընթացակարգի սկիզբը) և Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարության (դատարանում դատական ընթացակարգի սկզբից մինչև դատավճռի իրականացումը) միջոցով։