Անցնել բովանդակությանը

Հոդված 12

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 12

Հանձնումն իրականացնելը

1) Հայցվող Պայմանավորվող կողմը հայցող Պայմանավորվող կողմին կտեղեկացնի հանձնման համար հարցման վերաբերյալ իր որոշման մասին:

2) Եթե հանձնումը համաձայնեցված է, հայցվող Պայմանավորվող կողմը հայցող Պայմանավորվող կողմին պետք է տեղեկացնի հանձնման վայրի և ժամանակի մասին, ինչպես նաև այն ժամանակահատվածի մասին, որի ընթացքում նախքան փոխանցումը, հանձնման ենթակա անձը կալանավորված է եղել:

3) Եթե հանձնման ենթակա անձը համաձայնեցված օրը չի ընդունվել, ապա, սույն հոդվածի 2-րդ մասի համաձայն, Պայմանավորվող կողմերը կարող են համաձայնել նոր ժամկետի շուրջ, որի ընթացքում հանձնման ենթակա անձը կարող է կալանքի տակ պահվել։ Ամեն դեպքում հանձնման ենթակա անձը չպետք է կալանքի տակ պահվի 30 օրից ավելի՝ հանձնման համաձայնեցված օրվանից հաշված:

Նման դեպքերում հայցվող Պայմանավորվող կողմը պարտավորված չէ հանձնման հետ կապված իր նախկին որոշմամբ և կարող է վերանայել նույն հանցանքի համար հանձնման հարցումը:

4) Եթե Պայմանավորվող կողմերից որևէ մեկը իրենից անկախ պայմանների և հանգամանքների պատճառով չի փոխանցում կամ ընդունում հանձնման ենթակա անձին, ապա նշված Պայմանավորվող կողմը, համապատասխանաբար, մյուս Պայմանավորվող կողմին պետք է տեղեկացնի այդ մասին: Նման դեպքերում Պայմանավորվող կողմերը պետք է պայմանավորվեն հանձնման նոր ժամկետի մասին: Սույն հոդվածի 3-րդ կետի դրույթները պետք է կիրառվեն նաև նոր ժամկետի նկատմամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։