Հոդված 2
Հոդված 2
Հանձնում առաջացնող պայմանները
Հանձնումը կարող է կատարվել հետևյալ պայմաններում.
1) քրեական հետապնդման մեջ գտնվող անձի հանձնումը կարող է կատարվել այն արարքի համար, որը երկու Պայմանավորվող կողմերի օրենքներով համարվում է հանցագործություն և պատժելի է առավելագույնը ազատազրկման ոչ պակաս, քան մեկ տարի ժամկետով.
2) երբ հանձնումը կատարվում է դատապարտյալի նկատմամբ, որի կատարած հանցագործությունը և դրա համար նախատեսված առավելագույն պատիժը համապատասխանում են սույն հոդվածի 1-ին կետին, և կայացված դատավճիռը սահմանում է նվազագույնը 6 ամիս ազատազրկում: