Հոդված 3
Հոդված 3
Հանձնումը մերժելը
Հանձնման վերաբերյալ հարցումը մերժվում է, եթե.
1) հանձնման ենթակա անձը հանցագործության կատարման պահին հայցվող Պայմանավորվող կողմի քաղաքացի է.
2) հանցագործությունը, որի համար հանձնման հարցում է կատարվել, քաղաքական կամ զինվորական հանցագործություն է: Հանցանքի բնույթը պետք է որոշի հայցվող Պայմանավորվող կողմը.
3) հանցագործությունը տեղի է ունեցել հայցվող Պայմանավորվող կողմի տարածքում կամ նշված Կողմի տարածքից դուրս՝ հայցվող Պայմանավորվող կողմի իրավազորության մեջ մտնող ընթացակարգերով.
4) հանցագործությունը, որի համար հանձնման հարցում է արվել, Պայմանավորվող կողմերից մեկի օրենքներին և կանոնակարգերին համապատասխան` իրավաբանորեն դատական կարգով հետապնդելի չէ, և/կամ դատավճիռը ի կատար ածելու ենթակա չէ.
5) հայցվող Պայմանավորվող կողմի օրենքներին համապատասխան` հանձնման հարցման իրականացումը վնասում է նրա պետական ինքնիշխանությանը, ազգային անվտանգությանը, հասարակական կարգին կամ բարոյական նորմերին կամ հակասում է իրավական հիմնարար սկզբունքներին:
Այն դեպքում, երբ հանձնումը չի ընդունվել, հայցող Պայմանավորվող կողմը պետք է տեղեկացվի հանձնման հարցումը մերժելու և համապատասխան պատճառների մասին: