Հոդված 13
Հոդված 13
Ավտոճանապարհային երթևեկության օրենքների դրույթներ
1. Համաձայնագրի մի Կողմի տարածքում գրանցված ավտոմոբիլային միջոցները Համաձայնագրի մյուս Կողմի տարածքում գործունեություն ծավալելիս պետք է համապատասխանեն կանոնակարգով սահմանված քաշի, ծավալի և սռնու բեռնվածության նորմերին:
2. Եթե ավտոմոբիլային միջոցի քաշը, եզրաչափքերը կամ սռնու բեռնվածությունը գերազանցում են Համաձայնագրի որևէ Կողմի տարածքում թույլատրելի սահմանները, ուղևորության մեկնարկից առաջ ավտոմոբիլային միջոցի համար պահանջվում է ձեռք բերել տվյալ Համաձայնագրի Կողմի իրավասու մարմնի բացառության թույլտվությունը: Եթե բացառության փաստաթուղթը սահմանում է տվյալ ավտոմոբիլային միջոցի համար հատուկ երթուղի, ապա տրանսպորտային գործունեությունը կարող է իրականացվել միայն տվյալ երթուղով: