Հոդված 5
Հոդված 5
Տրանսպորտային ընկերություններ, կապալառու փոխադրողներ և կաբոտաժի արգելում
1. 3-րդ հոդվածի 3-րդ պարբերությամբ, 4-րդ հոդվածի 3-րդ և 4-րդ պարբերություններով սահմանված` շնորհված թույլտվությունները կարող են կիրառվել միայն այն կազմակերպության կողմից, որին տրամադրվել է տվյալ թույլտվությունը:
2. Համաձայնագրի մի Կողմի տարածքում տեղակայված երկու վայրերի միջև ուղևորների փոխադրումը Համաձայնագրի մյուս Կողմի տարածքում գրանցված ավտոբուսով չի թույլատրվում (կաբոտաժի արգելում):
Մաս 3
Բեռների փոխադրում