Անցնել բովանդակությանը

Հոդված 8

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8

Պահանջվող թույլտվությունից ազատում

1. Համաձայն 7-րդ հոդվածի` փոխադրման թույլտվություն չի պահանջվում հետևյալ դեպքերում, եթե.

1. բեռնափոխադրումներում տրանսպորտային միջոցների առավելագույն թույլատրելի քաշը` ներառյալ կիսակցորդը, չի գերազանցում 3.5 տոննան.

2. վնասված կամ վերանորոգման ենթակա տրանսպորտային միջոցները վերադարձվում են գրանցման երկիր.

3. ավտոմոբիլային միջոցով բեռնափոխադրման ընթացքում առկա են հետևյալ պայմանները.

ա) փոխադրվող բեռը փոխադրողի սեփականությունն է կամ վաճառվում, գնվում, տրվում է վարձով կամ վարձակալվում, արտադրվում, մասամբ վերարտադրվում, վերամշակվում կամ վերանորոգվում է փոխադրողի կողմից.

բ) փոխադրման նպատակը ձեռնարկություններին բեռների առաքումն է կամ ձեռնարկություններից բեռների ստացումը սեփական օգտագործման նպատակով բեռների փոխադրումը ձեռնարկության տարածքում և նրանից դուրս.

գ) փոխադրման համար օգտագործվող տրանսպորտային միջոցները պետք է վարեն ձեռնարկությունում զբաղված վարորդները կամ, համաձայն պայմանագրի, նրանց տրամադրության տակ գտնվող վարորդները.

դ) բեռներ փոխադրող ավտոմոբիլային միջոցները համարվում են փոխադրողի սեփականությունը կամ նրա կողմից գնվում են ժամկետային հիմունքներով կամ վարձակալվում.

4. փոխադրվում են դեղագործական ապրանքներ, իրեր և սարքավորումներ և այլ կարգի պարագաներ, որոնք պահանջվում են արտակարգ իրավիճակում բուժօգնության ցուցաբերման համար. մասնավորապես բնական աղետների ժամանակ.

5. հանրային փոստային ծառայության համար:

2. 17-րդ հոդվածում սահմանված Համատեղ հանձնաժողովը հետագայում կարող է որոշել, թե որ տրանսպորտային գործընթացներն են ազատվում թույլտվության պահանջից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։