Անցնել բովանդակությանը

Հոդված 15

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 15

Խախտումներ

1. Համաձայնագրի Կողմի փոխադրողները պարտավոր են ենթարկվել Համաձայնագրի մյուս Կողմի տարածքում գործող ճանապարհատրանսպորտային և մաքսային օրենսդրության կոնոններին:

2. Փոխադրողի կամ նրա վարորդի կողմից Համաձայնագրի մյուս Կողմի տարածքում գործող օրենքի կամ սույն Համաձայնագրի դրույթների կոպիտ կամ շարունակական խախտումների դեպքում Համաձայնագրի Կողմերի իրավասու մարմինները, Համաձայնագրի մյուս Կողմի իրավասու մարմինների պահանջով, որի տարածքում կատարվել են վերոնշյալ խախտումները, իրենց տարածքում գրանցված ավտոմոբիլային միջոցների համար գործող օրենքների շրջանակներում ձեռնարկում են հետևյալ միջոցները.

1. ծանուցում են ուղարկում պատասխանատու փոխադրողին` պահանջելով նրանից հետևել կիրառվող կանոնակարգերին (նախազգուշացում).

2. ժամանակավորապես արգելում են փոխադրողին իրականացնել տրանսպորտային գործունեություն.

3. կասեցնում են թույլտվության տրամադրումը պատասխանատու փոխադրողին կամ ժամանակավորապես նրան զրկում են արդեն իսկ տրված թույլտվությունից, որի համաձայն` Համաձայնագրի Կողմի իրավասու մարմինը չի թույլատրում փոխադրողին իրականացնել տրանսպորտային գործունեություն:

3. 2-րդ պարբերության 2-րդ կետով սահմանված միջոցների ձեռնարկումը կարող է ուղղակիորեն կատարվել նաև Համաձայնագրի այն Կողմի իրավասու մարմնի կողմից, որի տարածքում կատարվել է խախտումը:

4. Համաձայնագրի երկու Կողմերի իրավասու մարմինները, համաձայն իրենց ազգային օրենքների, պետք է իրար տեղեկացնեն ձեռնարկած միջոցների մասին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։