Հոդված 16
Հոդված 16
Տվյալների պաշտպանում
Քանի դեռ, համաձայն սույն Համաձայնագրի, անձնական տվյալները ենթակա են փոխանցման` ազգային օրենսդրությանը համապատասխան, հետևյալ կանոնները պետք է կիրառվեն` յուրաքանչյուր Կողմի օրենսդրությանը համապատասխան.
1. տվյալների օգտագործումը ստացող գործակալության կողմից թույլատրելի է միայն նշված նպատակով օգտագործելու համար և ուղարկող մարմնի կողմից սահմանված պայմաններին համապատասխան.
2. ստացող գործակալությունը պահանջի դեպքում տեղեկացնում է ուղարկող մարմնին տվյալների օգտագործման և ստացված արդյունքների մասին.
3. անձնական տվյալները կարող են ուղարկվել միայն իրավասու մարմիններին: Այլ մարմիններին տվյալի փոխանցման դեպքում ուղարկող մարմինը նախապես պետք է այն հաստատի.
4. Փոխանցող գործակալությունը պետք է երաշխավորի ուղարկվող տվյալի ճշգրիտ լինելը, փոխանցման անհրաժեշտությունը, և որ` այն համապատասխանի կիրառման նպատակին: Այս համատեքստում Համաձայնագրի յուրաքանչյուր Կողմի` այս կարգի տվյալների փոխանցման արգելումը պետք է լինի օրենքին համապատասխան: Տվյալը ենթակա չէ փոխանցման, եթե փոխանցող գործակալությունը վստահ է, որ վերջինիս փոխանցման դեպքում կարող են խախտվել ազգային օրենքը կամ ոտնահարվել առնչվող անձանց օրինական շահերը: Եթե պարզվում է, որ սխալ կամ չթույլատրված տվյալ է փոխանցվել, ստացող գործակալությունն այդ մասին տեղեկացվում է անմիջապես: Վերջինս պարտավոր է տվյալները ճշտել և ոչնչացնել.
5. առնչվող անձը, իր դիմումի համաձայն, տեղեկացվում է իր անձնական տվյալների փոխանցման, դրանց օգտագործման մասին: Պարտադիր չէ տրամադրել նշված տեղեկատվությունը, եթե պատշաճ ուսումնասիրության արդյունքում պարզվում է, որ տեղեկատվության հրապարակումը գերակայություն ունի անհատի շահերի նկատմամբ: Մյուս բոլոր դեպքերում շահագրգիռ անձն իրավունք ունի ձեռք բերելու իրեն առնչվող տվյալները Համաձայնագրի այն Կողմից, որի տարածքում ներկայացվել է տեղեկատվության համար դիմումը` Համաձայնագրի Կողմի ազգային օրենքին համապատասխան.
6. համաձայն սույն Համաձայնագրի` եթե անձին պատճառվում է անօրինական վնաս` կապված տվյալների փոխանցման հետ, ապա ստացող գործակալությունը պատասխանատվություն է կրում` իր ազգային օրենքին համապատասխան: Կողմի վնաս կրելը չի կարող վիճարկվել առ այն, որ վնասը պատճառվել է փոխանցող գործակալության կողմից.
7. եթե փոխանցող գործակալության ազգային օրենքը նախատեսում է փոխանցված անձնական տվյալների վերացում որոշակի ժամկետներում, փոխանցող գործակալությունը ստացող գործակալությանը այն տրամադրելիս պետք է նշի այդ ժամկետների մասին: Անկախ ժամանակային սահմանափակումներից` փոխանցված անձնական տվյալները պետք է վերացվեն, եթե դրանք այլևս ենթակա չեն կիրառման.
8. փոխանցող և ստացող գործակալությունները պարտավոր են պահել անձնական տվյալների փոխանցման և ստացման արձանագրությունները.
9. փոխանցող և ստացող գործակալությունները պարտավոր են արդյունավետ կերպով պաշտպանել անձնական տվյալները փոփոխելուց, ոչ լիազորված մուտքից և հանրությանը մատչելի դարձնելուց: