Անցնել բովանդակությանը

Հոդված 20

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 20

Ուժի մեջ մտնելը, ուժի մեջ գտնվելու ժամկետը

1. Սույն Համաձայնագիրն ուժի մեջ կմտնի Համաձայնագրի ուժի մեջ մտնելու համար անհրաժեշտ ներպետական ընթացակարգերի կատարման մասին Հայաստանի Հանրապետության Կառավարության ծանուցումը Գերմանիայի Դաշնային Հանրապետության Կառավարության ստանալու օրվանից մեկ ամիս հետո: Ծանուցման մուտքագրման օրը համարել մեկամսյա ժամկետի սկիզբը:

2. Սույն Համաձայնագիրը կնքվում է անորոշ ժամկետով: Համաձայնագրի գործողությունը կարող է դադարեցվել Կողմերից որևէ մեկի` այդպիսի մտադրության մասին դիվանագիտական ուղիներով մյուս Կողմին գրավոր ծանուցելու միջոցով: Այդ դեպքում Համաձայնագրի գործողությունը կդադարեցվի մյուս Կողմի` Համաձայնագիրը դադարեցնելու մասին գրավոր ծանուցումը ստանալու օրվանից վեց ամիս հետո:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։