Հոդված 9
Հոդված 9
Թույլտվության շնորհումը և տրամադրումը
1. Հայաստանի Հանրապետության փոխադրողների կողմից պահանջված թույլտվությունները պետք է շնորհվեն Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու նախարարության կողմից և տրվեն ՀՀ իրավասու նախարարության կամ նախարարության կողմից նշանակված մարմնի կողմից:
2. Գերմանիայի Դաշնային Հանրապետության փոխադրողների կողմից պահանջված թույլտվությունները պետք է շնորհվեն Հայաստանի Հանրապետության իրավասու նախարարության կողմից և տրվեն Գերմանիայի Դաշնային Հանրապետության իրավասու նախարարության կամ նախարարության կողմից նշանակված մարմնի կողմից: