Հոդված 11
Հոդված 11
Գանձումներ և այլ հարկեր
Յուրաքանչյուր Կողմի տրանսպորտային գործընթացը և դատարկ վազքը, որոնք իրականացվում են սույն Համաձայնագրին համապատասխան, պետք է ազատվեն մաքսային ձևակերպումների ժամանակ գանձվող մաքսային վճարներից և այլ հարկերից ու տուրքերից, ինչպես նաև` ցանկացած թույլտվության պահանջից` մյուս Կողմի տարածք հետևյալ ապրանքները ներմուծելու ժամանակ.
1. ավտոմոբիլային միջոցի ստանդարտ հիմնական բաքում գտնվող վառելիքը, որի բաքը տեխնիկապես և կառուցվածքով միացված է վառելիքային համակարգին, ինչպես նաև ծանր բեռնատարներում կամ հատուկ բեռնարկղերում գտնվող` բաքում պարունակվող վառելիքը, որը նախատեսված է հովացնող համակարգի և այլ համակարգերի համար: Քանակի որևէ սահմանափակումը պետք է բխի սույն Համաձայնագրի Կողմեր հանդիսացող պետություններում գործող օրենքներից.
2. ավտոմոբիլային միջոցում պարունակվող քսանյութերը, որոնք անհրաժեշտ են ավտոմոբիլային միջոցի համար` տրանսպորտային գործընթաց ծավալելիս.
3. ավտոտրանսպորտային միջոցի վերանորոգման համար պահեստամասերը և գործիքները, որոնք օգտագործվում են միջազգային տրանսպորտային գործընթաց ծավալելիս. չօգտագործված պահեստամասերը, ինչպես նաև փոխարինված հին պահեստամասերը պետք է վերարտահանվեն, վերացվեն կամ վերանորոգվեն սույն Համաձայնագրի Կողմի տարածքում կիրառվող կանոնակարգերին համապատասխան: