Հոդված 2
Հոդված 2
Հասկացությունների սահմանում
1. Սույն Համաձայնագրով նախատեսված ուղևորատար տրանսպորտը նշանակում է` ավտոբուսի միջոցով ուղևորների և նրանց ուղեբեռների փոխադրում: Նույնը կիրառելի է նաև այն ուղևորատար տրանսպորտային ծառայությունների նկատմամբ, որոնց վազքն իրականացվում է առանց ուղևորների (դատարկ վազք):
2. Ավտոտրանսպորտային այն միջոցները, որոնք իրենց սարքավորմամբ և նախագծով համապատասխանում և նախատեսված են փոխադրելու ավելի քան ինը մարդու (ներառյալ վարորդը), համարվում են ավտոբուսներ: