Հոդված 3
Հոդված 3
Կանոնավոր փոխադրումներ
1. Կանոնավոր փոխադրումներ են համարվում որոշակի երթուղիներով կատարվող ուղևորափոխադրումները` համաձայն նախապես հաստատված և հրապարակված չվացուցակների, ուղևորավճարների և փոխադրման պայմանների, ըստ որոնց` ուղևորները կարող են նստել կամ իջնել նախապես սահմանված կանգառներում: Նույնը պետք է կիրառվի այն տրանսպորտային երթևեկությունների համար, որոնք ընդհանուր առմամբ համանման ձևով գործում են որպես կանոնավոր փոխադրումներ:
2. Համաձայն սույն Համաձայնագրի` փոխադրումները, ում կողմից էլ դրանք իրականացվեն, որոնք նախատեսում են միայն որոշակի կարգի ուղևորների փոխադրումներ, բացառելով այլ ուղևորների փոխադրումը, և համապատասխանում են սույն հոդվածի 1-ին կետի դրույթներին, նույնպես համարվում են կանոնավոր փոխադրումներ: Այս փոխադրումները, հատկապես այն փոխադրումները, որոնք նախատեսված են աշխատողներին իրենց բնակության վայրից դեպի իրենց աշխատանքային վայր և հակառակ ուղղությամբ կամ դպրոցական երեխաներին իրենց բնակության վայրից դեպի դպրոց և հակառակ ուղղությամբ փոխադրելու համար, կոչվում են «Հատուկ կանոնավոր փոխադրումներ»:
3. Երկկողմ և տարանցիկ տրանսպորտային երթևեկության կանոնավոր փոխադրումներ իրականացնելու համար պահանջվում է երկու Կողմերի իրավասու մարմինների կողմից թույլտվություն: Թույլտվությունը պետք է տրամադրվի երկկողմանի համաձայնագրով` Կողմերի ներքին օրենսդրությանը համաձայն: Թույլտվությունը կարող է տրվել առավելագույնը 5 տարի ժամկետով:
4. 5-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ սահմանված երթուղիների, կայանման կետերի, չվացուցակների, ուղևորավճարների, փոխադրման պայմանների և կապալառու փոխադրողների փոփոխումը ենթակա է Համաձայնագրի երկու Կողմերի իրավասու մարմինների նախնական հաստատմանը: Փոխադրումների դադարեցումը ենթակա է Համաձայնագրի այն Կողմի իրավասու մարմնի կողմից նախնական հաստատմանը, որի տարածքում հաստատված է փոխադրողը: Այդ դեպքում պետք է համարժեք կերպով հաշվի առնվի սույն Համաձայնագրի բուն նպատակը: Սույն պարբերության 2-րդ նախադասության մեջ նշված իրավասու մարմինը պետք է ստանա Համաձայնագրի մյուս Կողմի դիտողությունները:
5. Կանոնավոր փոխադրումների մեկնարկի համար դիմումները, ինչպես նաև վերոնշյալ 4-րդ պարբերությունում նշված դիմումները պետք է ներկայացվեն Համաձայնագրի այն Կողմի իրավասու մարմնին, որի տարածքում գտնվում է տվյալ փոխադրողի նստավայրը: Դիմումները սույն Համաձայնագրի Կողմի տրանսպորտի նախարարության դիտողությունների հետ միասին պետք է ուղարկվեն Համաձայնագրի մյուս Կողմի տրանսպորտի նախարարությանը:
6. 4-րդ և 5-րդ պարբերություններում նշված դիմումները մասնավորապես պետք է պարունակեն ստորև նշված տեղեկությունները.
1. դիմում ներկայացնող փոխադրողի ազգանունը և անունը կամ կազմակերպության անվանումը, ինչպես նաև` հասցեն և, անհրաժեշտության դեպքում, կապալառու փոխադրողի ազգանունը և անունը կամ կազմակերպության անվանումը և հասցեն` ստորև նշված 6-րդ հոդվածի 1-ին պարբերությանը համապատասխան.
2. տրանսպորտային գործունեության տեսակը.
3. թույլտվության կիրառման ժամկետը.
4. գործունեության ծավալման ժամանակահատվածը և փոխադրումների քանակը.
5. չվացուցակը.
6. հստակ երթուղին(ները), (ուղևորների նստեցման կամ իջեցման կանգառները/այլ կանգառները, ինչպես նաև սահմանային անցման կետերը).
7. երթուղու երկարությունը` ներառյալ առանձին հատվածների երկարությունները` կիլոմետրերով, մեկնման և վերադարձի ուղևորության համար.
8. այն քարտեզը, որը ցույց է տալիս կիրառվող երթուղու ճանապարհը և կայանման կետերը.
9. վարորդի` մեքենա վարելու և հանգստի ժամերը.
10. օգտագործվող ավտոբուսի նստատեղերի քանակը.
11. փոխադրման պայմանները և ուղեվճարները (սակագներ):
7. Ստորև նշված` 17-րդ հոդվածով սահմանված Համատեղ հանձնաժողովը կարող է նախատեսել այլ տվյալների և պայմանների անհրաժեշտության պահանջ: