Անցնել բովանդակությանը

Հոդված 4

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 4

Ոչ կանոնավոր փոխադրումներ

1. Ոչ կանոնավոր փոխադրումներ են համարվում այն փոխադրումները, որոնք չեն պատկանում 3-րդ հոդվածի 1-ին պարբերությամբ սահմանված կանոնավոր փոխադրումներին:

2. Երկկողմանի կամ տարանցիկ ոչ կանոնավոր փոխադրումների դեպքում թույլտվություն չի պահանջվում.

1. եթե ուղևորությունների ընթացքում ավտոբուսը փոխադրում է նույն ուղևորների խմբին և նրանց հետ` մեկնման վայր է փոխադրում (դռնփակ ուղևորություն), կամ

2. եթե ուղևորությունների ընթացքում նստեցվում են ուղևորներ մեկնման համար, և հետադարձ ուղևորությունը կատարվում է դատարկ վազքով (դատարկ հետադարձ ուղևորություն),

կամ

3. եթե առկա է դատարկ վազք, որի նպատակն է ուղևորների խմբին փոխադրել նույն փոխադրողի միջոցով, վերոնշյալ 2-րդ կետով սահմանված կարգին համապատասխան, և հետ բերել մեկնման վայր:

3. Ոչ կանոնավոր փոխադրման ընթացքում ուղևորները չպետք է նստեցվեն կամ իջեցվեն ճանապարհին, մինչև ստացվի Համաձայնագրի Կողմի համապատասխան իրավասու մարմինների թույլտվությունը:

4. Ոչ կանոնավոր փոխադրումները, բացառությամբ 2-րդ պարբերությունում նշվածների, միշտ ենթակա են Համաձայնագրի մյուս Կողմի իրավասու մարմնի կողմից թույլտվություն ստանալուն: Թույլտվության համար դիմումը պետք է ուղիղ կերպով ուղարկվի Համաձայնագրի մյուս Կողմի իրավասու մարմնին: Այն պետք է ներկայացվի փոխադրումների մեկնարկից առնվազն 4 շաբաթ առաջ:

5. 4-րդ պարբերությանն առնչվող դիմումը մասնավորապես պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները.

1. փոխադրողի անվանումը, անունը կամ ընկերության անվանումը, ինչպես նաև` ամբողջական հասցեն և, անհրաժեշտության դեպքում, տուրիստական այն կազմակերպության համանման տվյալները, որի հետ կնքվել է փոխադրման պայմանագիր.

2. ուղևորության նպատակի նկարագիրը.

3. այն երկիրը, որտեղ հավաքվում է ուղևորների խումբը.

4. ուղևորության մեկնման և նշանակման վայրերը, երթուղին` սահմանային անցման կետերի հետ միասին` ներառյալ տեղեկություններն այն տարանցիկ երկրների վերաբերյալ, որտեղ որևէ ուղևոր չի նստեցվել կամ իջեցվել.

5. մեկնման և հետադարձ ուղղությունների ամսաթվերը, որտեղ նշվում է` մեկնման կամ հետադարձ ուղղությունները լինելու են ուղևորների հետ, թե առանց ուղևորների.

6. վարորդների` վարելու և հանգստի ժամերը.

7. օգտագործվող ավտոբուսների պետհամարանիշները և նստատեղերի քանակը:

6. Ստորև նշված` 17-րդ հոդվածով սահմանված Համատեղ հանձնաժողովը կարող է որոշել, որ անհրաժեշտ է հավելյալ տեղեկատվություն: Նա պետք է համաձայնեցնի թույլտվությունից ազատվող ոչ կանոնավոր փոխադրումների համար վերահսկիչ փաստաթղթերը:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։