Անցնել բովանդակությանը

Հոդված 7

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 7

Թույլտվության կարգավորման շրջանակները,

կաբոտաժի արգելում

1. Փոխադրողին տրված թույլտվությունը օրինական է միայն տվյալ փոխադրողի համար և տրվում է առանց փոխանցման իրավունքի: Թույլտվությունները պետք է տրվեն միայն այն փոխադրողներին, որոնք իրենց պետությունում գրանցված ավտոտրանսպորտային միջոցներով, իրենց պետության օրենքներին և կանոնակարգերին համապատասխան, լիազորված են կատարելու միջազգային բեռնափոխադրումներ:

2. Թույլտվություն պահանջվում է յուրաքանչյուր ծանրաքարշ բեռնատարի և քարշակի համար: Այն միաժամանակ տարածվում է նաև ավտոմոբիլային միջոցին միացված կցորդների կամ կիսակցորդների վրա` անկախ դրանց գրանցման և հաշվառման վայրից:

3. Երկկողմ և տարանցիկ տրանսպորտային գործընթացի թույլտվությունը պետք է օրինական ուժի մեջ լինի մեկնման և հետադարձ ուղևորություն կատարող մեկ ուևորության համար (մեկ փոխադրման թույլտվություն)` թույլտվության մեջ նշված ժամկետներին համապատասխան կամ ուղևորությունների ցանկացած քանակի համար տվյալ թույլտվություններում նշված ժամկետներին համապատասխան (ժամկետային թույլտվություն):

4. Համաձայնագրի մյուս Կողմի տարածքի և երրորդ պետության տարածքների միջև տրանսպորտային փոխադրումները թույլատրելի են միայն այն դեպքում, եթե այն պետությունը, որում գրանցված է տրանսպորտային միջոցը, տարանցվում է ընդունված երթուղով, կամ եթե թույլտվությունը տրված է ստորև նշված` 17-րդ հոդվածով սահմանված ձևին համապատասխան, և անհրաժեշտության դեպքում տրվել են հատուկ թույլտվություններ:

5. Համաձայնագրի մի Կողմի տարածքում հաստատված փոխադրողներին չի թույլատրվում փոխադրել բեռներ Համաձայնագրի մյուս Կողմի տարածքում գտնվող երկու վայրերի միջև (կաբոտաժի արգելք): Բացառություններ կարող են սահմանվել հատուկ ավտոտրանսպորտային միջոցների օգտագործման համար 17-րդ հոդվածում նշված Համատեղ հանձնաժողովի կողմից` յուրաքանչյուր կոնկրետ դեպքում:

6. Սույն Համաձայնագրով նախատեսված բեռնափոխադրումների համար պահանջվող փաստաթղթերը իրենց ձևով պետք է համապատասխանեն միջազգային ընդունված նմուշներին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։