Անցնել բովանդակությանը

Հոդված 10

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 10

Տեղական ինքնակառավարման մարմինների միավորվելու իրավունքը

1. Տեղական ինքնակառավարման մարմինները իրավունք ունեն իրենց լիազորությունները իրականացնելիս համագործակցել և, օրենքի շրջանակներում, միավորվել տեղական ինքնակառավարման այլ մարմինների հետ՝ ընդհանուր հետաքրքրություն ներկայացնող խնդիրների լուծման համար:

2. Յուրաքանչյուր պետությունում պետք է ճանաչվի տեղական ինքնակառավարման մարմինների իրավունքը՝ մտնելու միավորումների մեջ՝ ընդհանուր շահերը պաշտպանելու և առաջ տանելու համար, ինչպես նաև՝ մտնելու տեղական ինքնակառավարման մարմինների միջազգային միավորման մեջ:

3. Տեղական ինքնակառավարման մարմիններն իրավունք ունեն օրենքով սահմանված պայմաններում համագործակցել այլ պետությունների համանման մարմինների հետ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։