Հոդված 4
Հոդված 4
Տեղական ինքնակառավարման իրավասության ոլորտը
1. Տեղական ինքնակառավարման մարմինների հիմնական լիազորությունները սահմանվում են Սահմանադրությամբ կամ օրենքով: Սակայն այդ դրույթը չի խանգարում, որ տեղական ինքնակառավարման մարմիններին, օրենքին համապատասխան, որոշակի նպատակներով որոշակի լիազորություններ տրվեն:
2. Տեղական ինքնակառավարման մարմինները, օրենքով սահմանված շրջանակներում, գործողությունների լիակատար ազատություն ունեն՝ իրականացնելու իրենց նախաձեռնությունները ցանկացած հարցի հետ կապված, որը դուրս չէ իրենց իրավասություններից և վերապահված չէ իշխանության այլ մարմնի:
3. Պետական լիազորությունների իրականացումը, որպես կանոն, պետք է առավելապես դրվի քաղաքացիներին ամենից մոտ կանգնած իշխանության մարմինների վրա: Որևէ այլ մարմնի լիազորություն ընձեռելու դեպքում պետք է հաշվի առնվեն առաջադրված խնդրի ծավալն ու բնույթը, ինչպես նաև՝ խնայողության ու արդյունավետության պահանջները:
4. Տեղական ինքնակառավարման մարմիններին տրվող լիազորությունները պետք է լիակատար և բացառիկ լինեն: Դրանք չեն կարող վերացվել կամ սահմանափակվել իշխանության այլ (կենտրոնական կամ տարածաշրջանային) մարմնի կողմից, բացառությամբ օրենքով սահմանված շրջանակների:
5. Կենտրոնական կամ տարածաշրջանային մարմինների կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին լիազորությունների պատվիրակման դեպքում նրանք պետք է, հնարավորության սահմաններում, ազատություն ունենան դրանց իրականացումը հարմարեցնելու տեղական պայմաններին:
6. Պլանավորման և որոշում կայացնելու գործընթացներում, որոնք անմիջականորեն առնչվում են տեղական ինքնակառավարման մարմիններին, անհրաժեշտ է, հնարավորության դեպքում, ժամանակին և համապատասխան ձևով խորհրդակցել այդ մարմինների հետ: