Հոդված 6
Հոդված 6
Համապատասխան վարչական կառուցվածքներ և ռեսուրսներ տեղական ինքնակառավարման մարմինների խնդիրների համար
1. Չխախտելով առավել ընդհանուր օրենսդրական դրույթները՝ տեղական ինքնակառավարման մարմինները պետք է կարողանան որոշել իրենց ներպետական վարչական կառուցվածքները՝ դրանք տեղական պահանջներին հարմարեցնելու և արդյունավետ կառավարում երաշխավորելու համար:
2. Տեղական ինքնակառավարման մարմինների ծառայողների աշխատանքային պայմանները պետք է հնարավորություն տան՝ հավաքագրելու փորձի և բանիմացության սկզբունքների վրա հիմնված բարձր որակավորում ունեցող կադրերի: Այդ նպատակով պետք է ապահովվեն համապատասխան ուսուցման հնարավորություններ, վարձատրություն և ծառայողական առաջխաղացում: