Հոդված 9
Հոդված 9
Տեղական ինքնակառավարման մարմինների ֆինանսավորման աղբյուրները
1. Տեղական ինքնակառավարման մարմինները իրավունք ունեն ազգային տնտեսական քաղաքականության շրջանակներում տնօրինելու համապատասխան սեփական ֆինանսավորման միջոցներ, որոնք նրանք ազատորեն կարող են օգտագործել իրենց լիազորությունների շրջանակում:
2. Տեղական ինքնակառավարման մարմինների ֆինանսական միջոցները պետք է համաչափ լինեն Սահմանադրությամբ կամ օրենքով նրանց տրված լիազորություններին:
3. Տեղական ինքնակառավարման մարմինների ֆինանսական միջոցների առնվազն մի մասը պետք է գոյանա տեղական հարկերից և վճարներից, որոնց դրույքաչափերը տեղական ինքնակառավարման մարմինները իրավունք ունեն սահմանել օրենքի շրջանակներին համապատասխան:
4. Այն ֆինանսական համակարգերը, որոնց վրա հիմնվում են տեղական ինքնակառավարման մարմինների միջոցները, պետք է բավականին բազմազան և ճկուն լինեն, որպեսզի, որքանով դա գործնականում հնարավոր է, համաքայլ ընթանան ծախսերի փոփոխություններին, որոնք ծագում են տեղական ինքնակառավարումից ծագող խնդիրները իրականացնելիս:
5. Ֆինանսական առումով առավել թույլ տեղական ինքնակառավարման մարմինների պաշտպանությունը պահանջում է ֆինանսական համահարթեցման ընթացակարգերի հաստատում կամ հավասարազոր միջոցառումներ, որոնք ուղղված են տեղական մարմինների պոտենցիալ ֆինանսական աղբյուրների անհամաչափ բաշխման արդյունքների և նրանց ֆինանսական վերադիր ծախքերի ճշգրտմանը: Այդպիսի ընթացակարգերը կամ միջոցառումները չպետք է սահմանափակեն տեղական ինքնակառավարման մարմինների գործողությունների ազատությունը, որոնք նրանք կարող են իրականացնել իրենց լիազորությունների շրջանակում:
6. Տեղական ինքնակառավարման մարմինների հետ պատշաճ կերպով պետք է խորհրդատվություններ անցկացվեն վերաբաշխվող միջոցները նրանց հատկացնելու կարգի վերաբերյալ:
7. Տեղական ինքնակառավարման մարմիններին տրվող դոտացիաները հնարավորին չափով չպետք է նախատեսվեն որոշակի ծրագրերի ֆինանսավորման համար: Դոտացիաների տրամադրումը չպետք է վնասի տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրենց իրավասությունների շրջանակում վարվող քաղաքականությանը:
8. Կապիտալ ներդրումներ ձեռք բերելու նպատակով, օրենքի շրջանակներում, տեղական ինքնակառավարման մարմիններին պետք է մատչելի լինի կապիտալի ազգային շուկան: