Անցնել բովանդակությանը

Հոդված 8

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 8

Տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության վարչական վերահսկողությունը

1. Տեղական ինքնակառավարման մարմինների ցանկացած վարչական վերահսկողություն կարող է իրականացվել միայն Սահմանադրությամբ կամ օրենքով նախատեսված ընթացակարգերով և դեպքերում:

2. Տեղական ինքնակառավարման մարմինների գործունեության ցանկացած վարչական վերահսկողություն պետք է ծառայի միայն օրինականությանը և սահմանադրական սկզբունքների ապահովմանը: Այդուհանդերձ, վարչական վերահսկողությունը կարող է ներառել նաև վերադաս մարմինների կողմից տեղական ինքնակառավարման մարմիններին պատվիրակված լիազորությունների կատարման հսկողությունը:

3. Տեղական ինքնակառավարման մարմինների վարչական վերահսկողությունը պետք է իրականացվի այնպես, որ վերահսկող մարմնի միջամտության աստիճանը համաչափ լինի այն շահերի կարևորության աստիճանին, որոնք նա նպատակ ունի պաշտպանելու:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։