Հոդված 3
Հոդված 3
Տեղական ինքնակառավարում հասկացությունը
1. Տեղական ինքնակառավարում հասկացություն նշանակում է՝ տեղական ինքնակառավարման մարմինների իրավունքը և կարողությունը` կանոնակարգելու և կառավարելու պետական գործերի զգալի մասը (օրենքի շրջանակներում)՝ սեփական պատասխանատվությամբ և տեղական բնակչության շահերից ելնելով:
2. Այդ իրավունքը իրականացվում է խորհուրդների կամ ժողովների կողմից, որոնց անդամները ընտրված են ազատ, փակ գաղտնի, հավասար, ուղղակի և համընդհանուր քվեարկության ճանապարհով: Խորհուրդները կամ ժողովները կարող են ունենալ հաշվետու գործադիր մարմիններ: Այս դրույթը չի բացառում քաղաքացիների՝ ժողովին, հանրաքվեին կամ քաղաքացիների ուղղակի մասնակցության ցանկացած այլ ձևի դիմելը այնտեղ, որտեղ դա թույլատրվում է օրենքով: