Անցնել բովանդակությանը

Հոդված 15

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 15

Ստորագրումը, վավերացումը և ուժի մեջ մտնելը

1. Սույն Խարտիան բաց է Եվրոպայի խորհրդի անդամ պետությունների ստորագրման համար: Խարտիան ենթակա է վավերացման, ընդունման կամ հաստատման: Վավերագրերը, ընդունման կամ հաստատման մասին փաստաթղթերը ի պահ են տրվում Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին:

2. Սույն Խարտիան ուժի մեջ է մտնում Եվրոպայի խորհրդի 4 անդամ պետությունների կողմից, նախորդ կետի դրույթների համաձայն, Խարտիային հետևելու մասին համաձայնություն տալուց հետո եռամսյա ժամկետին հաջորդող ամսվա առաջին օրվանից:

3. Ցանկացած անդամ պետության համար, որը համաձայնություն է տվել միանալու Խարտիային հետագայում, Խարտիան ուժի մեջ է մտնում վավերագիրը, ընդունման կամ հաստատման մասին փաստաթուղթը ի պահ տալուց հետո եռամսյա ժամկետին հաջորդող ամսվա առաջին օրվանից:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։