Հոդված 12
Հոդված 12
Պարտավորություններ
1. Յուրաքանչյուր Կողմ պարտավորվում է հետևել Խարտիայի առաջին մասի առնվազն 20 կետերի, որոնցից առնվազն տասը պետք է ընտրված լինեն հետևյալ կետերից.
հոդված 2
հոդված 3, 1-ին և 2-րդ կետեր
հոդված 4, 1-ին, 2-րդ և 4-րդ կետեր
հոդված 5
հոդված 7, կետ 1
հոդված 8, կետ 2
հոդված 9, 1-ին, 2-րդ և 3-րդ կետեր
հոդված 10, կետ 1
հոդված 11:
2. Վավերացման, ընդունման կամ հաստատման փաստաթղթերը ի պահ տալու պահին յուրաքանչյուր պայմանավորվող պետություն ծանուցում է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին սույն հոդվածի 1-ին կետի դրույթներին համապատասխան ընտրված կետերի մասին:
3. Հետագայում ցանկացած Կողմը կարող է ցանկացած ժամանակ ծանուցել գլխավոր քարտուղարին, որ ինքը պարտավորվում է հետևել սույն Խարտիայի այլ կետերի, որոնք դեռ չեն ընդունվել սույն հոդվածի 1-ին կետի դրույթներին համապատասխան: Հետագայում տրված նման պարտավորությունները դիտվում են որպես ծանուցող Կողմի՝ վավերացման, ընդունման կամ հավանության բաղկացուցիչ մաս և ուժի մեջ են մտնում այն ամսվա առաջին օրվանից, որը հաջորդում է ծանուցումը գլխավոր քարտուղարի ստանալուց հետո եռամսյա ժամկետին: