Հոդված 16
Հոդված 16
Տարածքային կիրառելիություն
1. Ստորագրման կամ վավերագիրը, ընդունման կամ հաստատման և միանալու մասին փաստաթղթերը ի պահ տալու պահին յուրաքանչյուր պետություն կարող է նշել այն տարածքը կամ տարածքները, որոնց նկատմամբ կիրառվելու է սույն Խարտիան:
2. Հետագայում յուրաքանչյուր պետություն կարող է Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին ուղղված հայտարարությամբ տարածել սույն Խարտիայի կիրառումը հայտարարության մեջ նշված ցանկացած այլ տարածքի վրա: Այդ տարածքի նկատմամբ Խարտիան ուժի մեջ է մտնում ծանուցումը գլխավոր քարտուղարի ստանալուց հետո եռամսյա ժամկետին հաջորդող ամսվա առաջին օրվանից:
3. Նախորդ երկու կետերի համաձայն արված ցանկացած հայտարարություն, որը առնչվում է այդ հայտարարության մեջ նշված որևէ տարածքի, կարող է հետ վերցվել գլխավոր քարտուղարին հասցեագրված ծանուցման միջոցով: Յուրաքանչյուր հրաժարում ուժի մեջ կմտնի նման ծանուցումը գլխավոր քարտուղարի ստանալու օրվանից վեց ամիս ժամկետին հաջորդող ամսվա առաջին օրվանից: