Հոդված 17
Հոդված 17
Չեղյալ հայտարարելը
1. Յուրաքանչյուր Կողմ կարող է չեղյալ հայտարարել սույն Խարտիան տվյալ Կողմի համար ուժի մեջ մտնելու պահից հնգամյա ժամկետը անցնելուց հետո ցանկացած ժամանակ: Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարին 6 ամիս առաջ հղվում է ծանուցագիր: Նման չեղյալ հայտարարման հետևանքով Խարտիան չի կորցնում իր ուժը այլ Կողմերի նկատմամբ՝ պայմանով, որ նման Կողմերի թիվը երբևէ չպետք է 4-ից պակաս լինի:
2. Նախորդ կետի դրույթների համաձայն՝ Կողմերից յուրաքանչյուրը կարող է չեղյալ հայտարարել Խարտիայի առաջին մասի՝ իր կողմից ընդունված ցանկացած կետ՝ պայմանով, որ այդ Կողմը պարտավորված է մնում 12-րդ հոդվածի 1-ին կետով սահմանված կետերին և նրանց քանակին: Որևէ կետի չեղյալ հայտարարման դեպքում ցանկացած Կողմ, որը չի պահպանի 12-րդ հոդվածի 1-ին կետի պահանջները, պետք է համարվի որպես ամբողջ Խարտիան չեղյալ հայտարարած: