Հոդված 18
Հոդված 18
Ծանուցագրերը
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ծանուցում է խորհրդի անդամ պետություններին.
ա) ցանկացած ստորագրության մասին,
բ) ցանկացած վավերագրի, ընդունման կամ հաստատման մասին փաստաթուղթ ի պահ տալու մասին,
գ) 15-րդ հոդվածին համապատասխան՝ սույն Խարտիայի ուժի մեջ մտնելու ամսաթվի մասին,
դ) 12-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ կետերի դրույթներին համապատասխան ստացված ցանկացած ծանուցագրի մասին,
ե) 13-րդ հոդվածի դրույթներին համապատասխան ստացված ցանկացած ծանուցագրի մասին,
զ) ցանկացած այլ ակտի, ծանուցագրի կամ հաղորդագրության մասին, որն առնչվում է սույն Խարտիային:
Ի վկայումն վերոնշյալի՝ ներքոստորագրյալները, պատշաճ կերպով լիազորված լինելով, ստորագրեցին սույն Խարտիան:
Կատարված է 1985 թվականի հոկտեմբերի 15-ին՝ Ստրասբուրգում, մեկ օրինակով, ֆրանսերեն և անգլերեն, ընդ որում երկու տեքստերն էլ հավասարազոր են, որոնք ի պահ կտրվեն Եվրոպայի խորհրդի արխիվներին: Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը հաստատված պատճենները կուղարկի Եվրոպայի խորհրդի յուրաքանչյուր անդամ պետության:
*Համաձայն Խարտիայի հոդված 12-ի՝ Հայաստանի Հանրապետությունը պարտավորվում է կապված լինել Խարտիայի հետևյալ հոդվածներով՝
հոդված 2
հոդված 3-ի 1-ին և 2-րդ կետեր
հոդված 4-ի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ և 6-րդ կետեր
հոդված 7-ի 1-ին և 3-րդ կետեր
հոդված 8-ի 1-ին, 2-րդ և 3-րդ կետեր
հոդված 9-ի 1-ին, 2-րդ, 3-րդ, 4-րդ, 5-րդ, 6-րդ, 7-րդ և 8-րդ կետեր
հոդված 10-ի 1-ին և 2-րդ կետեր
հոդված 11:
**Խարտիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 2002 թվականի մայիսի 1-ից: