Հոդված 7
Հոդված 7
Լիազորությունների իրականացման պայմանները տեղական մակարդակում
1. Տեղական մարմինների ընտրված ներկայացուցիչների կարգավիճակը պետք է ապահովի նրանց գործառույթների ազատ իրականացումը:
2. Տեղական մարմիններում ընտրված անձանց կարգավիճակը պետք է թույլ տա՝ ստանալու իրենց լիազորությունների իրականացման ժամանակ արվող ծախսերին համապատասխան դրամական փոխհատուցում, ինչպես նաև, անհրաժեշտության դեպքում, փոխհատուցում՝ չստացված վաստակի դիմաց կամ վճարում՝ կատարված աշխատանքի դիմաց, և համապատասխան սոցիալական պաշտպանություն:
3. Տեղական մարմիններում ընտրված անձի կարգավիճակին անհամատեղելի գործառնություններն ու գործունեությունը կարող են սահմանվել օրենքով կամ հիմնարար իրավական սկզբունքներով: