Հոդված 10
Հոդված 10.
Օրենքի 18 հոդվածում՝
ա) վերնագրում և տեքստում «պաշտպանության» բառը փոխարինել «պահպանության» բառով.
բ) վերնագրից և առաջին մասից հանել «(արդյունաբերական սեփականության օբյեկտների)» բառերը.
գ) հոդվածում «գանգատ», «գանգատարկման խորհուրդ» բառերը փոխարինել համապատասխանաբար՝ «բողոք» և «բողոքարկման խորհուրդ» բառերով.
դ) 1-ին կետում՝
- առաջին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«1. գյուտերի իրավական պահպանության գծով՝ ».
- «ը» ենթակետից հանել «հայտի» բառը.
- «թ» և «ժ» ենթակետերը «արտոնագիր» բառից հետո լրացնել «(հիմնական)» բառով.
- ավելացնել հետևյալ բովանդակությամբ «իա» ենթակետ՝
«իա) հայտատուի նախաձեռնությամբ գյուտի հայտի
նյութերում լրացումներ, ճշգրտումներ և
ուղղումներ կատարելու համար 10».
ե) 1-ին և 2-րդ կետերի «ա» ենթակետերը «հայտ ներկայացնելու» բառերից հետո լրացնել «, այդ թվում՝ միջազգային հայտն ազգային փուլ փոխադրելու» բառերով.
զ) 1-ին կետի «ժէ», 2-րդ կետի «ժգ» և 3-րդ կետի «ժա» ենթակետերում բազային տուրքի նկատմամբ դրույքաչափի «2» գործակիցները փոխարինել «10» գործակիցներով.
է) 2-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժէ» ենթակետով՝
«ժէ) հայտատուի նախաձեռնությամբ օգտակար մոդելի հայտի նյութերում
լրացումներ, ճշգրտումներ և ուղղումներ կատարելու համար 10».
ը) 3-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ «ժե» ենթակետով՝
«ժե) հայտատուի նախաձեռնությամբ արդյունաբերական նմուշի հայտի
նյութերում լրացումներ, ճշգրտումներ և ուղղումներ կատարելու համար 10».
թ) 4-րդ կետի «է» ենթակետում «կոլեկտիվ նշանի համար» բառերը փոխարինել «կոլեկտիվ նշանի դեպքում» բառերով, «ժդ» ենթակետում բազային տուրքի նկատմամբ դրույքաչափի «2» գործակիցը փոխարինել «30» գործակցով, իսկ «ժզ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«ժզ) Հայաստանի Հանրապետությունում գրանցված և գրանցման
ներկայացված ապրանքային նշանների տվյալների
հիմնապաշարում որոնում անցկացնելու համար՝
ապրանքների և ծառայությունների միջազգային
դասակարգման համապատասխան յուրաքանչյուր դասով
ներկայացված նշանին նույնական կամ նման նշանների 20
մեկ սեփականատիրոջը և (կամ) հայտատուին պատկանող նշանների 20».
ժ) 4-րդ կետի «դ» և 5-րդ կետի «գ» ենթակետերում «նյութերի ստուգումից» բառերը փոխարինել «նախնական» բառով.
ժա) 6-րդ կետի «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«ա) ֆիրմային անվանման գրանցման հայտ ներկայացնելու,
փորձաքննություն անցկացնելու և վկայական տալու համար 5
անվանափոխության դեպքում, երբ գրանցման ներկայացված
ֆիրմային անվանման մեջ պահպանված է «Ֆիրմային անվանումների
մասին» Հայաստանի Հանրապետության օրենքին համապատասխան
նախկինում գրանցված ֆիրմային անվանման տարբերակող
նշանակության անունը 1».
ժբ) 8-րդ կետում՝
- «զ» ենթակետը «որակավորման» բառից հետո լրացնել «քննություն ընդունելու» բառերով.
- «է» ենթակետը «գրանցման» բառից հետո լրացնել «կամ գրանցման մեջ փոփոխություն կատարելու» բառերով.
- ավելացնել հետևյալ բովանդակությամբ «ը» ենթակետ՝
«ը) արդյունաբերական սեփականության օբյեկտների մասին
պաշտոնական հրապարակումներում հայտատուի մեղքով տեղ
գտած ակնհայտ սխալներն ուղղելու մասին նրա կողմից դիմում
ներկայացնելու համար (յուրաքանչյուր սխալի համար) 2.5»: