Հոդված 8
Հոդված 8.
Օրենքի 16 հոդվածում՝
ա) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 4.6-րդ և 4.7-րդ կետեր՝
«4.6. Հիմնարկների հաշվառման համար բազային տուրքի տասնապատիկի չափով
4.7. Հատուկ արտոնագիր ունեցող փաստաբաններին վճռաբեկ դատարանում գրանցելու համար բազային տուրքի 250-պատիկի չափով».
բ) 19-րդ և 31-րդ կետերն ուժը կորցրած ճանաչել.
գ) 32-րդ կետից հանել «գրանցելու, » բառը.
դ) 35-րդ կետում՝
- «ա» և «գ» ենթակետերը յուրաքանչյուր «դեղաձևի» բառից հետո լրացնել «կամ դեղաչափի» բառերով.
- «զ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«զ) բուսապատրաստուկներ, այլ բնական ծագում ունեցող պատրաստուկներ բազային տուրքի տասնապատիկի չափով».
ե) «ը» ենթակետում «ին վիվո» (in vivo)» բառերը փոխարինել «ին վիտրո» (in vitro)» բառերով.
զ) 36-րդ կետի անվանումը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«36. գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցում կատարելու համար՝ ».
է) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 40-րդ կետ՝
«40. Մտավոր սեփականության օբյեկտի գրանցման և այդ ապրանքների ցանկացած մաքսային ռեժիմով բացթողումը կասեցնելու մասին դիմումը վերադաս մաքսային մարմնի կողմից ընդունելու համարուղղ. բազային տուրքի 20-պատիկի չափով:»: