Հոդված 13
Հոդված 13.
Օրենքի 22 հոդվածում՝
- «զ», «ը» և «ժա» ենթակետերն ուժը կորցրած ճանաչել.
- ավելացնել հետևյալ բովանդակությամբ «ժե», «ժզ», «ժէ», «ժը» և «ժթ» ենթակետեր՝
«ժե) դիմողները՝ քաղաքացուն անգործունակ կամ սահմանափակ գործունակ ճանաչելու վերաբերյալ դիմումներով.
ժզ) փախստականի կարգավիճակ հայցողները՝ փախստականի կարգավիճակ ստանալու մասին դիմումի մերժումը բողոքարկելու վերաբերյալ հայցերով և բողոքներով.
ժէ) փախստականի կարգավիճակ ունեցող անձինք՝ իրենց խախտված բնակարանային իրավունքները վերականգնելու վերաբերյալ հայցերով և բողոքներով.
ժը) հոգեբուժական հաստատությունները՝ քաղաքացուն հոգեբուժական հիվանդանոցային հարկադիր բուժման ենթարկելու վերաբերյալ դիմումներով.
ժթ) դատական ակտերի հարկադիր կատարողները՝ կողմերի հաշտության համաձայնության հիման վրա դատարանի օրինական ուժի մեջ մտած վճռի վերանայման վերաբերյալ դիմումներով:»: