Անցնել բովանդակությանը

Հոդված 20

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 20.

Օրենքի 38 հոդվածում՝

- «է» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«է) մինչև համապատասխան գործողությունների կատարման կամ ծառայությունների մատուցման ավարտման պահը, պետական տուրքը վճարողի կողմից համապատասխան ծառայություններ ստանալուց կամ գործողություններ կատարելուց հրաժարվելու դեպքում, բացառությամբ այն դեպքերի, երբ պետական տուրք գանձող մարմնի կողմից, սահմանված կարգով, արդեն սկսվել է տևական բնույթ կրող համապատասխան գործողության կատարումը կամ ծառայության մատուցումը.».

- «ժ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«ժ) արդյունաբերական սեփականության օբյեկտների գրանցման հայտերով փորձաքննության կայացրած որոշումների դեմ գանգատարկողի օգտին գանգատարկման խորհրդի կամ դատարանի որոշում ընդունելու դեպքում տվյալ մարմիններին գանգատ ներկայացնելու համար վճարված պետական տուրքը.».

- հոդվածը լրացնել հետևյալ բովանդակությամբ երկրորդ մասով՝

«Սույն օրենքի 18 հոդվածով նախատեսված և վերադարձման ենթակա պետական տուրքի գումարները վճարողի կողմից, պետական տուրք գանձող մարմնի սահմանած կարգով, կարող են օգտագործվել նույն մարմնի կողմից այլ գործողություն կատարելու կամ ծառայություն մատուցելու համար, եթե վերադարձման ենթակա պետական տուրքի գումարները վճարված են այն հաշվին, որին վճարվում են տվյալ գործողության կատարման կամ ծառայության մատուցման համար սահմանված պետական տուրքի գումարները:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։