Հոդված 15
Հոդված 15.
Օրենքի 28 հոդվածում՝
- վերնագրից հանել «(արդյունաբերական սեփականության օբյեկտների)» բառերը, իսկ «պաշտպանության» բառը փոխարինել «պահպանության» բառով.
- հոդվածի երկրորդ և երրորդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Արտոնագրատիրոջ կողմից արդյունաբերական սեփականության օբյեկտի օգտագործման իրավունքը ցանկացած այլ անձի տալու պատրաստակամության մասին հայտարարության հրապարակումից հետո տրված յուրաքանչյուր լիցենզիայի համար դրան հաջորդող տարվանից արտոնագիրն ուժի մեջ պահելու պետական տուրքը նվազեցվում է 10 տոկոսով, բայց 50 տոկոսից ոչ ավելի:
Ֆիզիկական անձինք, մինչև 25 աշխատող ունեցող իրավաբանական անձինք գյուտի նախնական արտոնագիր, օգտակար մոդելի, արդյունաբերական նմուշի արտոնագիր ստանալու և այն գործողության մեջ պահելու հետ կապված սույն օրենքի 18 հոդվածի 1-ին կետի «ա»-«ե», «ժա»-«ժդ», «ժզ» (նախնական արտոնագրի զիջման պայմանագրում փոփոխություն կատարելու մասով) և «ժէ»-«ի» ենթակետերով, 2-րդ կետի «ա»-«ե», «է»-«ժ», «ժբ» (արտոնագրի զիջման պայմանագրում փոփոխություն կատարելու մասով) և «ժգ»-«ժզ» ենթակետերով, 3-րդ կետի «ա»-«դ», «զ»-«ը», «ժ» (արտոնագրի զիջման պայմանագրում փոփոխություն կատարելու մասով) և «ժա»- «ժդ» ենթակետերով նախատեսված տուրքերը, ինչպես նաև ապրանքային և սպասարկման նշանների (բացառությամբ կոլեկտիվ նշանի) գրանցման և վկայական ստանալու հետ կապված՝ սույն օրենքի 18 հոդվածի 4-րդ կետի «ա»-«ը», «ժ», «ժա», «ժգ» (զիջման պայմանագրում փոփոխություն կատարելու մասով), «ժդ» և «ժէ»-«ժթ» ենթակետերով սահմանված տուրքերը վճարում են 75 տոկոս զեղչով, իսկ 25-ից 100 աշխատող ունեցող իրավաբանական անձինք՝ 50 տոկոս զեղչով:»: