Հոդված 12
Հոդված 12.
Օրենքի 20 հոդվածում՝
ա) 8-րդ կետը «լիցենզավորման» բառից հետո լրացնել «և արտոնագրային հավատարմատարների որակավորման» բառերով.
բ) 28-րդ կետի «բ» ենթակետից հանել «այլ» բառը.
գ) 31-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«31. «Հայ», «Հայաստան», «հայկական» բառերը և դրանց թարգմանությունները ֆիրմային անվանման տարբերակող նշանակության անվան մեջ օգտագործելու թույլտվության համար` տարեկան բազային տուրքի 600-պատիկի չափով».
դ) 33-րդ կետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«33. պետական մարմինների լիազորությունների իրականացմամբ պայմանավորված` սույն օրենքով սահմանված ծառայությունների կամ գործողությունների մատուցումը հաստատող փաստաթղթի (վկայականի) փոխանակման, վերաձևակերպման կամ կորցրած վկայականի կրկնօրինակ տալու համար (բացառությամբ սույն օրենքով նախատեսված դեպքերի) տվյալ փաստաթուղթը (վկայականը)
տալու համար դրույքաչափի
կրկնապատիկը, սակայն ոչ ավելի
բազային տուրքի տասնապատիկից».
ե) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 36-րդ, 37-րդ և 38-րդ կետեր՝
«36. միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների պետական հավատարմագրման անցկացման կամ հավատարմագրման վկայական տալու համար բազային տուրքի 40-պատիկի չափով
37. միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններին տրված պետական հավատարմագրման վկայականում փոփոխություններ և (կամ) լրացումներ կատարելու համար բազային տուրքի 20-պատիկի չափով
38. միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատություններին պետական հավատարմագրման կորցրած վկայականի կրկնօրինակ տալու համար բազային տուրքի 80-պատիկի չափով»: