Անցնել բովանդակությանը

Հոդված 14

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 14.

Օրենքի 27 հոդվածում՝

- «ա» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«ա) արտահանվող մշակութային արժեքների հեղինակը կամ այլ իրավատերը, իսկ հեղինակի մահվանից հետո, նրա մահվան հաջորդ տարվա հունվարի 1-ից՝ հաշված 50 տարվա ընթացքում, նրա ժառանգները կամ իրավահաջորդը.».

- «բ» ենթակետը «գծով» բառից հետո լրացնել «՝ համապատասխան հիմնավորող փաստաթուղթ ներկայացնելու դեպքում» բառերով.

- «գ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«գ) առաջին կամ երկրորդ խմբի հաշմանդամ հեղինակի խնամակալը կամ հոգաբարձուն.».

- «դ» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«դ) պետության և (կամ) համայնքների սեփականությունը հանդիսացող թանգարանները, արխիվները, գրադարանները, մշակութային արժեքների այլ պահոցներն իրենց հավաքածուներում (ֆոնդերում) մշտապես պահպանվող մշակութային արժեքները ժամանակավոր արտահանելիս օրենքով սահմանված համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում.».

- «ե» ենթակետը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«ե) երաժշտական համույթները, երաժիշտ կատարողները հյուրախաղերի կամ ուսումնառության մեկնելիս հայրենական կամ արտասահմանյան վարպետների ձեռքով պատրաստված ժամանակավոր արտահանվող երաժշտական գործիքների և նվագարանների համար՝ օրենքով սահմանված համապատասխան փաստաթղթերի առկայության դեպքում.».

- ուժը կորցրած ճանաչել «զ» ենթակետը.

- հոդվածի երկրորդ մասը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝

«Այն անձինք, ովքեր պետությանը նվիրաբերել են մշակութային արժեքներ, որոնք Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով գրանցված են կամ ենթակա են գրանցման պետական պահպանական ցուցակներում կամ գրանցամատյաններում՝ նվիրաբերված յուրաքանչյուր մշակութային արժեքի դիմաց մեկ անգամ օգտվում են արտահանման իրավունքի վկայագիր տալու համար պետական տուրքի 50 տոկոս զեղչի իրավունքից:»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։