Անցնել բովանդակությանը

Հոդված 11

գործող խմբագրությունԲացել ARLIS-ում

Հոդված 11.

Օրենքի 19 հոդվածում՝

ա) 1-ին կետի «գ» ենթակետում «տասնապատիկի» բառը փոխարինել «24-պատիկի» բառով.

բ) 7-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ 7.1-րդ, 7.2-րդ, 7.3-րդ, 7.4-րդ, 7.5-րդ և 7.6-րդ կետերով՝

«7.1. էներգետիկայի բնագավառում գործունեություն իրականացնելու համար

ա) իրավաբանական անձանցից բազային տուրքի 50-պատիկի չափով

բ) ֆիզիկական անձանցից բազային տուրքի հնգապատիկի չափով

7.2. մաքսային պահեստներում մաքսային հսկողության ներքո ապրանքների պահպանության գործունեության համար, այդ թվում՝

ա) բաց տիպի մաքսային պահեստների համար բազային տուրքի 1000-պատիկի չափով

բ) փակ տիպի մաքսային պահեստների համար բազային տուրքի 200-պատիկի չափով

գ) մասնագիտացված տիպի մաքսային պահեստների համար բազային տուրքի 200-պատիկի չափով

7.3. ազատ մաքսային պահեստներում ապրանքների պահպանության գործունեության համար բազային տուրքի 2000-պատիկի չափով

7.4. անմաքս առևտրի խանութներում մաքսային հսկողության ներքո ապրանքների իրացման գործունեության համար բազային տուրքի 500-պատիկի չափով

7.5. մաքսային միջնորդական (բրոքերային) գործունեության համար բազային տուրքի 200-պատիկի չափով

7.6. մաքսային փոխադրման գործունեության համար բազային տուրքի 1000-պատիկի չափով:».

գ) 8-րդ և 9-րդ կետերում «7» թիվը փոխարինել «7.6» թվով.

դ) ավելացնել հետևյալ բովանդակությամբ 11-րդ կետ՝

«11. լիցենզիայի մեկից ավելի յուրաքանչյուր հաջորդ ներդիրի կամ կորցրած ներդիրի կրկնօրինակը տալու համար բազային տուրքի

տասնապատիկի չափով»:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։