Հոդված 18
Հոդված 18.
Օրենքի 33 հոդվածում՝
- վերնագրից հանել «(արդյունաբերական սեփականության օբյեկտների)» բառերը, իսկ «պաշտպանության» բառը փոխարինել «պահպանության» բառով.
- առաջին մասում «Արդյունաբերական սեփականության օբյեկտների, ինտեգրալ միկրոսխեմաների տոպոլոգիաների» բառերը փոխարինել «Արդյունաբերական սեփականության օբյեկտի, ինտեգրալ միկրոսխեմայի տոպոլոգիայի» բառերով.
- չորրորդ և հինգերորդ մասերը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Արդյունաբերական սեփականության օբյեկտների իրավական պահպանության հետ կապված տարեկան պետական տուրքերը վճարվում են արտոնագրի գործողության լրիվ տարվա համար: Տարեկան պետական տուրքի առաջին վճարումը կատարվում է մինչև արտոնագրի գործողության երկրորդ տարվա սկիզբը կամ արտոնագիր տալու համար սահմանված պետական տուրքի հետ մեկտեղ:
Սույն օրենքի 18 հոդվածի 1-ին և 2-րդ կետերի «ե» ենթակետերով սահմանված պետական տուրքերը ենթակա են վճարման արտոնագիր տալու համար սահմանված պետական տուրքի հետ մեկտեղ:
Եթե արտոնագիր տալու համար պետական տուրքը վճարվել է սահմանված ժամկետի ավարտից հետո՝ վեց ամսվա ընթացքում՝ սույն հոդվածի երրորդ մասի համաձայն՝ 50 տոկոսով ավելացված դրույքաչափով, ապա դրա հետ մեկտեղ վճարման ենթակա այլ պետական տուրքերի դրույքաչափերը չեն փոխվում:
Արտոնագրի գործողության յուրաքանչյուր հաջորդ տարվա համար պետական տուրքը վճարվում է գործողության ընթացիկ տարվա ընթացքում: Տարեկան պետական տուրքը կարող է վճարվել նաև սահմանված ժամկետի ավարտից հետո՝ վեց ամսվա ընթացքում: Այս դեպքում պետական տուրքի չափն ավելացվում է 50 տոկոսով:
Նշանի գրանցման գործողության, ինչպես նաև ապրանքի ծագման տեղանվան օգտագործման իրավունքի վկայականի գործողության ժամկետը երկարաձգելու համար պետական տուրքը վճարվում է դրանց գործողության տասներորդ տարվա ընթացքում: Պետական տուրքը կարող է վճարվել նաև այդ ժամկետի ավարտից հետո՝ վեց ամսվա ընթացքում: Այս դեպքում տուրքի չափն ավելացվում է 50 տոկոսով:
Մինչև արտոնագիր տալու օրը չվճարված տարեկան պետական տուրքը վճարվում է արտոնագիրը փաստացի տալու օրվանից ոչ ուշ:
Սույն հոդվածի երկրորդ, երրորդ, չորրորդ, վեցերորդ և յոթերորդ մասերով սահմանված ժամկետներում վճարված պետական տուրքի վճարումը հաստատող փաստաթուղթը պետական տուրք գանձող մարմին է ներկայացվում ոչ ուշ, քան տվյալ ժամկետի ավարտից հետո՝ 10 օրվա ընթացքում: Նշված ժամկետում վճարումը հաստատող փաստաթուղթը չներկայացնելու դեպքում տվյալ պետական տուրքը համարվում է չվճարված, և համապատասխան գործողությունը չի կատարվում, կամ ծառայությունը չի մատուցվում:».
- հանել հոդվածի վեցերորդ մասը: