Հոդված 12
Հոդված 12
Եզրափակող կետեր
12.01 Յուրաքանչյուր կողմին ներկայացվող ծանուցումներ
Սույն Պայմանագրի ներքո յուրաքանչյուր կողմին հասցեագրված ծանուցումներն ու այլ հաղորդագրությունները պետք է ուղարկվեն ներքոնշյալ հասցեով կամ ֆաքսի համարով, կամ կողմերի միմյանց գրավոր ծանուցման դեպքում այլ հասցեով կամ ֆաքսով
Բանկի համար Ուշադրություն` Ops B
98-100 boulevard Konrad Adenauer
L-2950 Luxembourg
Ֆաքս՝ (+352) 4379 67495
Վարկառուի համար Ուշադրություն`
Հայաստանի Հանրապետության Ֆինանսների
Նախարարություն
Երևան 0010, Մելիք-Ադամյան 1
Ֆաքս՝ (+37410) 52 42 82
Պատճեններ «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտեն» ՓԲԸ
Հասցե Բաղրամյան 78, Երևան 347033,
Հայաստանի Հանրապետություն
Ֆաքս: + 374 10 27 30 81
12.02 Ծանուցման ձև
Սույն Պայմանագրի ներքո տրված ցանկացած ծանուցում կամ այլ հաղորդագրություն պետք է ներկայացվի գրավոր կերպ.
Ծանուցումները և այլ հաղորդագրություններ, որոնց ուղարկման համար սույն Պայմանագրում սահմանվում են ժամանակահատվածներ, կամ ծանուցումներ և այլ տեղեկատվություններ, որոնք իրենք են հասցեատիրոջը պարտավորեցնող ժամանակահատվածներ սահմանում կարող են առձեռն փոխանցվել, ուղարկվել պատվիրված նամակով կամ ֆաքսով:
Այլ ծանուցումները և տեղեկությունները կարող են ուղարկվելառձեռն, պատվիրվածնամակովկամֆաքսով, ինչպես նաև համաձայն կողմերի գրավոր համաձայնության էլեկտրոնային փոստով կամ այլ էլեկտրոնային հաղորդագրության միջոցով:
Ծանուցումները, որոնք ուղարկվում են ֆաքսով` համաձայն վերոնշյալ կետերի, յուրաքանչյուր ծանուցման պատճենը նաև պետք է նամակով ուղարկվի համապատասխան կողմին ամենաուշը հաջորդ աշխատանքային օրը:
Համաձայն սույն Պայմանագրի որևէ դրույթի և Բանկի պահանջի` Վարկառուի կողմից ներկայացված ծանուցումները պետք է տրամադրեն անձը կամ անձինք, ովքեր լիազորված են Վարկառուի անունից ստորագրելու այսպիսի ծանուցումը, ինչպես նաև տրամադրել այդ անձի կամ անձանց լիազորված ստորագրության նմուշը:
12. 03 Պայմանագրեր (Երրորդ կողմի Իրավունքները) Ակտ 1999
Այն անձը, որը չի հանդիսանում սույն Պայմանագրի կողմ չի կարող օգտվել Պայմանագրի որևէ դրույթներից (Երրորդ կողմի Իրավունքներ) Ակտ 1999 և որևէ երրորդ կողմի թույտվություն չի պահանջվում որևէ փոփոխություն կատարելու համար (ներառյալ պարտքից ազատում կամ փոխզիջում) կամ սույն Պայմանագրի ավարտը:
12.04 Սույն Պայմանագրի ուժի մեջ մտնելը
Սույն Պայմանագիրը ուժի մեջ կմտնի միայն Բանկի կողմից հավաստագրի ընդունումից հետո՝ համաձայն սույն Պայմանագրի Հոդված 1.04Ա(ա)-ի պահանջի: Սույն Պայմանագիրը չի կարող ուժի մեջ մտնել մինչ Բանկը Վարկառուին կուղարկի նամակ, որը կհաստատի վերոնշյալ պայմանների իր կողմից ընդունումը և կմատնանշի սույն Պայմանագրի կնքման ամսաթիվը («Ուժի մեջ մտնելու ամսաթիվ») և այսպիսի նամակը կհանդիսանա սույն Պայմանագրի կնքման վերջնական ապացույցը:
Կասկածից խուսափելու համար մինչ այսպիսի նամակի ստացումը թե՛ Բանկը, և թե՛ Վարկառուն չեն կարող որևէ պահանջներ ունենալ միմյանց հանդեպ կամ որևէ պարտավորություն ըստ սույն Պայմանագրի կամ դրա հետ կապված:
12.05 Մանրամասն նկարագրություններ, ժամանակացույցեր և հավելվածներ
Սույն Պայմանագրի մաս կազմող մանրամասն նկարագրերը և դրանց վերաբերյալ ժամանակացույցերը
Ժամանակացույց Ա Տեխնիկական Նկարագրությունև հաշվետվություններ
Ժամանակացույց Բ EURIBOR-ի սահմանում
Ժամանակացույց Գ Ձևեր Վարկառուի համար
Ժամանակացույց Դ Վարկառուի կողմից Հավաստագիր
Հետևյալ հավելվածը կցված է սույն փաստաթղթին.
Հավելված I
Հավելված II Ստորագրող կողմի լիազորություն
Իրավական Եզրակացության Ձև
ՈՐՊԵՍ ՀԱՍՏԱՏՈՒՄ` կողմերը կազմել են սույն Պայմանագիրը չորս օրինակ անգլերեն բնօրինակներով այն ստորագրելու նպատակով և ապահովել են, որ ՀՀ ֆինանսների նախարարի տեղակալ պարոն Վարդան Արամյանը և իրավախորհրդատու պարոն Գարթ Գրիսբրուկը ստորագրեն սույն Պայմանագրի յուրաքանչյուր էջին՝ իրենց անունից:
Երևանում, մայիսի 2, 2013
Լյուքսեմբուրգում, մայիսի 10, 2013
Ստորագրված Հայաստանի Հանրապետության կողմից և անունից Ստորագրված Եվրոպական Ներդրումային բանկի կողմից և անունից
Վ. Գաբրիելյան Ֆ. Շիմչակ Է. Բայնդեր
Ժամանակացույց A
ԼՐԱՑՈՒՄ
A.1. Տեխնիկական Նկարագրություն
Նպատակը, աշխատանքների իրականացման վայր
Փուլ II- ում կիրականացվեն վերականգնողական աշխատանքներ, որոնց նպատակն է Երևան Քաղաքի Մետրոպոլիտենի թունելների ջրի ներհոսքի զգալի նվազեցումը, ինչպես նաև թունելների իրավիճակի բարելավելումը, տեխսպասարկելիության բարձրացումը և դրանց համար երկարաժամկետ ծառայության ապահովումը:
Իրագործելիության ուսումնասիրությունը ցույց տվեց, որ ամենահարմար լուծումը գործող դրենաժային թունելի երկարացումն է վերականգնողական աշխատանքների հետ համատեղ, և այս կոնցեպտուալ նախագիծը ներկայացվել է իրագործելիության ուսումնասիրությունը իրականացրած խորհրդատուների կողմից: Վերականգնման աշխատանքները կիրականացվեն նաև Մետրոպոլիտենի թունելներում: Կմոդեռնիզացվեն նաև կայարանները և վագոնները՝ ուղևորների հարմարավետությունը բարելավելու նպատակով:
Նկարագրություն
Փուլ II-ը ներառում է մետրոյի թունելների ջրի ներհոսքի խնդրի լուծումը, ինչպես նաև գծային տնտեսության և անվտանգության լրացուցիչ բարելավումներ և վագոնների վերանորոգում և արդիականացում, ինչպես նշված է ստորև
1. 1300 մ երկարությամբ գոյություն ունեցող դրենաժային թունելի վերականգնում;
2. Դրենաժային թունելի երկարացում 923 մ.1 ընդհանուր երկարությամբ;
3. Մետրոյի գործող թունելներում վերականգնողական աշխատանքներ, ներառյալ դատարկությունների լցոնում, դրենաժային աշխատանքներ և կոռոզիայի դեմ պաշտպանիչ միջոցառումներ;
4. Կայարանների և ծառայողական սարքավորումների բարելավում;
5. 7 մետրոյի վագոնների նորոգում և արդիականացում;
Բացի սրանից, չնախատեսված միջոցառումների Փուլ II–ի բյուջեի մասը (20 տոկոս) և Փուլ I-ի վարկային գումարից խնայված միջոցները՝ մինչև 1 միլիոն եվրո գումարով կազմում են լրացուցիչ առաջնային և Հակահրդեհային ռիսկերի գնահատման հաշվետվության մեջ նշված անվտանգության բարելավմանն ուղղված ներդրումների և միջոցառումների, ինչպես նաև կամընտիր սկզբունքով մետրոյի լրացուցիչ վագոնների վերանորոգման պահուստային ֆոնդը:
______________________________
.1Այս թիվը կարող է փոփոխվել տենդերային գծագրերի հիման վրա
Ծրագրի մանրամասն տեխնիկական նկարագրությունը ներառված է Ծրագրի Համաձայնագրում
Օրացույց
Ծրագրի ավարտման ամսաթիվը՝ 2016թ. վերջ:
A.2. ԾՐԱԳՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ԲԱՆԿԻՆ ՈՒՂԱՐԿՎԵԼԻՔ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՓՈԽԱՆՑՄԱՆ ՄԵԹՈԴ
1. Տեղեկությունների ուղարկման պատասխանատու անձ
Ստորև տրված տեղեկությունները պետք է ուղարկվեն Բանկին, որի պատասխանատուն է.
Կազմակերպություն «Կարեն Դեմիրճյանի անվան Երևանի Մետրոպոլիտեն» ՓԲԸ
Կոնտակտային անձ Գարի Մանուկյան
Պաշտոնը Տնօրենների Խորհրդի Նախագահի Խորհրդական
Պարտականություններ/ Բաժին
Հասցե ՀՀ, Երևան 0033, Բաղրամյան 78
Հեռախոս +374 10 27 30 81
Ֆաքս +374 10 27 30 81
Էլ.փոստ Res/mailtometro.arm@gmail.com
Վերոնշյալ կոնտակտային անձը հանդիսանում է պատասխանատու անձ ներկա պահի դրությամբ: Որևէ փոփոխության դեպքում Վարկառուն պետք է երաշխավորի, որպեսզի Շահագործողը անհապաղ տեղեկացնի Բանկին:
2. Տեղեկատվություն հատուկ առարկաների մասին
Վարկառուն պետք է ապահովի, որ Շահագործողը Բանկին տրամադրի հետևյալ տեղեկությունները ամենաուշը մինչև ստորև նշված ժամկետը:
Փաստաթուղթ / տեղեկատվություն Վերջնաժամկետ
Շահագործողը հետագա շրջակա միջավայրի և սոցիալական ազդեցության միջոցառումների իրականացման համար թույլտվություն ստանալու համար պետք է հաստատի Շրջակա միջավայրի պաշտպանության և սոցիալական գործողությունների ծրագիրը (ՇՄՊՍԳԾ)՝ Բանկի համար ընդունելի ձևաչափով` ազգային և տեղական օրենսդրություններին, ինչպես նաև ԵՄ շրջակա միջավայրի կանոնակարգերի պահանջներին համապատասխանելու նպատակով: Մինչև միջոցների առաջին փոխանցումը
Շահագործողը պետք է ներկայացնի այս Ծրագրի համար Շրջակա Միջավայրի վրա Ազդեցության Գնահատման (EIA) անհրաժեշտության վերաբերյալ իրավասու մարմնի որոշումը (կետերի վերլուծությամբ և ընտրությամբ նամակ և որոշում): Մինչև միջոցների առաջին փոխանցումը
Շրջակա Միջավայրի վրա Ազդեցության Գնահատման (EIA)-ի անհրաժեշտության դեպում Շահագործողը Բանկին պետք է ներկայացնի Շրջակա Միջավայրի վրա Ազդեցության Գնահատման ուսումնասիրության Ոչ-Տեխնիկական Ամփոփագիրը՝ իրավասու մարմնի կողմից հաստատման հետ միասին: Մինչև վարկի վերջին 60 % մասնաբաժնի փոխանցումը ըստ անհրաժեշտության
Ծրագրի շրջանակներում բնակեցման գոտու վրա ազդեցությունների բացակայության մասին իրավասու մարմնի կողցմից թողարկված հավաստագիր, (ձև Ա կամ դրան համարժեք): Մինչև վարկի վերջին 60 % մասնաբաժնի փոխանցումը ըստ անհրաժեշտության
3. Տեղեկատվություն ծրագրի իրականացման վերաբերյալ
Վարկառուն պետք է ապահովի, որպեսզի Շահագործողը տրամադրի Բանկին ծրագրի իրականացման ընթացքում նրա առաջընթացի մասին տեղեկատվություն ամենաուշը մինչև ստորև նշված վերջնաժամկետները.
Փաստաթուղթ / տեղեկատվություն Վերջնաժամկետ
Ծրագրի առաջընթացի մասին Զեկույց (ԾԱԶ)
- Ծրագրի տեխնիկական նկարագրության փոփոխության վերաբերյալ համառոտ ակնարկ, որում բացատրվում է նախնական աշխատանքների շրջանակի համեմատ էական փոփոխությունների պատճառները;
- Տեղեկատվոթյուն հիմնական Ծրագրի բաղադրիչների ավարտի ամսաթվերի փոփոխությունների մասին, որում կբացատրվեն դրանց ցանկացած հնարավոր ուշացման պատճառները;
- Տեղեկատվություն ծրագրի արժեքի փոփոխության մասին, որում կբացատրվի ցանկացած արժեքի ավելացումը նախնական բյուջետավորված ծախսի համեմատ;
- Տեղեկատվություն շրջակա միջավայրի վրա յուրաքանչյուր էական ազդեցության նկարագրության վերաբերյալ;
- Տեղեկատվություն գնման ընթացակարգերի փոփոխության մասին;
- Տեղեկատվություն ծրագրի պահանջների, օգտագործման կամ մեկնաբանությունների փոփոխության մասին;
- Տեղեկատվություն ցանկացած առաջացած խնդրի, և էական ռիսկի մասին, որ կարող է ազդել ծրագրի ընթացքի վրա;
- Տեղեկատվություն ծրագրին վերաբերող ցանկացած շարունակական իրավական գործողության մասին: Առաջին ԾԱԶ 30/09/2013թ. Կիսամյակը մեկ
4. Տեղեկատվություն աշխատանքների ավարտի և ծրագրի գործունեության առաջին տարվա մասին
Վարկառուն պետք է ապահովի, որպեսզի Շահագործողը տրամադրի Բանկին հետևյալ տեղեկությունները ծրագրի ավարտի և սկզբնական գործունեության մասին, ամենաուշը մինչև ստորև նշված վերջնաժամկետը:
Փաստաթղթեր / տեղեկատվություն Բանկին տրամադրման վերջնաժամկետ
Ծրագրի Ավարտի Զեկույց, ներառյալ
- Ավարտված Ծրագրի տեխնիկական չափանիշների համառոտ նկարագրություն՝ յուրաքանչյուր էական փոփոխության պատճառների բացատրությամբ;
- Ծրագրի հիմնական բաղադրատարերից յուրաքանչյուրի ավարտի ամսաթիվը, հնարավոր հետաձգման որևէ պատճառի բացատրությամբ;
- Ծրագրի վերջնական արժեքը, յուրաքանչյուր հնարավոր արժեքի ավելացման պատճառների բացատրությամբ, բյուջեում սահմանված արժեքի համեմատությամբ;
- Ծրագրի շնորհիվ ստեղծված նոր աշխատատեղերի քանակը. (իրականացման ընթացքում ստեղծված աշխատատեղեր և հիմնական նորաստեղծ աշխատատեր);
- Շրջակա միջավայրի վրա զգալի ազդեցությունների նկարագրություն;
- Գնման գործընթացների փոփոխություն;
- Ծրագրի պահանջների, օգտագործման և մեկնաբանությունների փոփոփոխություն;
- Առաջացած որևէ զգալի խնդիր և որևէ էական ռիսկ, որը կարող է ազդել ծրագրի վրա;
- Ծրագրին վերաբերող որևէ իրավական գործողություն որը կարող է կրել շարունակական բնույթ: 31/03/2018
Զեկույցի Լեզուն Անգլերեն
ԺամանակացույցԲ
EURIBOR-ի սահմանում
Ա. EURIBOR
“EURIBOR” նշանակում է
(ա) Մեկ ամսից քիչ համապատասխան ժամանակահատվածի համար Եվրոյով արտահայտված ավանդների տոկոսադրույք` մեկ ամսվա կտրվածքով
(բ) մեկ կամ ավելի ամբողջական ամիսների համապատասխան ժամանակահատվածի համար Եվրոյով արտահայտված ավանդների տոկոսադրույք` ամբողջ ամիսների քանակին համապատասխանող ժամանակահատվածի կտրվածքով, և
(գ) մեկից ավելի ամիսների համար (սակայն ոչ ամբողջական ամիսներ) դրույքաչափ, որը ստացվել է Եվրոյով ավանդների երկու տոկոսադրույքների գծային միջարկման արդյունքում, որոնցից մեկը կիրառելի է ամբողջական ամիսների կտրվածքով, որին հաջորդում է կարճ ամիսը և մյուսը` ամբողջական ամիսների կտրվածքով հաջորդը ավելի երկար` քան համապատասխան ժամանակահատվածի տևողությունը.
(այն ժամանակահատվածը, որի ընթացքում վերցվել է տոկոսադրույքը կամ որից միջարկվել են տոկոսադրույքերը, կոչվում է «Ներկայացման Ժամանակահատված»),
Բանկի կողմից այս նպատակով ընտրված և այն օրվա դրությամբ («Վերսկսման Ամսաթիվ») Ռոյթերի EURIBOR 01 էջում /կամ վերջինիս նախորդ էջում/ կամ այլուր Բրյուսելի ժամանակով ժամը 11:00-ին կամ Բանկի համար ընդունելի ավելի ուշ ժամի հրապարակված, որը համապատասխանում է մինչև համապատասխան ժամանակահատվածի առաջին օրվանը նախորդող 2 (երկու) Աշխատանքային Օրվա ընթացքում:
Այդ տոկոսադրույքը չհրապարակելու դեպքում, Բանկն իր կողմից ընտրված եվրագոտում գործող 4 խոշոր բանկերի եվրագոտում գործող գլխամասային գրասենյակներին կարող է խնդրել տրամադրել դրույքաչափ` նրանցից յուրաքանչյուրի կողմից առաջարկվող եվրադեպոզիտների համեմատելի գումարի չափով` Բրյուսելի ժամանակով ժամը 11:00-ին` «Վերսկսման ամսաթվին», միջբանկային շուկայում տվյալ բանկերին առաջնահերթություն տալու նպատակով` ներկայացման ժամանակահատվածին համապատասխան: Եթե տրամադրվեն առնվազն 2 (երկու) սահմանումներ, ապա կհաշվարկվի Վերսկսման Ամսաթվի դրույքաչափի միջին թվաբանականը:
Եթե երկուսից քիչ սահմանումներ տրամադրվեն պահանջի համաձայն, ապա Վերսկսման Ամսաթվի դրույքաչափը Բանկի կողմից ընտրված եվրագոտում առկա գլխավոր բանկերի կողմից սահմանված դրույքաչափերի միջին թվաբանականն է, հաստատված Բրյուսելի ժամանակով մոտավորապես ժամը 11.00-ին, այն օրվա դրությամբ, որը համարվում է Վերսկսման Ամսաթվից 2 (երկու) Համապատասխան Աշխատանքային Օրերից հետո և այն վարկերի համար, որոնք Եվրոպական առաջատար բանկերի առնչությամբ սահմանում են եվրոյով արտահայտված համեմատելի գումար` Ներկայացման ժամանակահատվածին համապատասխան:
Եթե վերոնշյալից ստացվող դրույքաչափը լինի զրոյից ցածր, ապա EURIBOR-ը կհամարվի զրո:
Եթե վերոնշյալ դրույքաչափ չլինի հասու, ապա EURIBOR-ը կլինի Բանկի կողմից սահմանված դրույքաչափը (արտահայտված որպես տարեկան տոկոսադրույք), որը պետք է պարունակի Բանկի կողմից արված բոլոր ծախսերը համապատասխան Տրանշը ֆինանսավորելու առումով՝ հիմնված ներկա պահին Բանկի կողմից կիրառվող ներքին դրույքաչափի կամ Բանկի կողմից հիմնավոր կերպով այլընտրանքային դրույքաչափի սահմանման համար կիրառվող մեթոդի վրա:
Բ. Ընդհանուր Դրույթներ
Հետագա Սահմանումների նպատակով
(ա) Սույն Ժամանակացույցին վերաբերող հաշվարկների արդյունքում ստացված բոլոր տոկոսները կկլորացվեն, անհրաժեշտության դեպքում, դեպի ամենամոտ հարյուր հազարերրորդական տոկոսային կետը, կլորացվելով մինչև կեսերը:
(բ) Բանկը անհապաղ պետք է տեղեկացնի Վարկառուին Բանկի կողմից ստացված արժեքների մասին:
(գ) Եթե նախորդող դրույթներից որևէ մեկը անհամատեղելի դառնա EURIBOR-ին վերաբերող EURIBOR FB-ի և EURIBOR ACI-ի հովանու տակ գտնվող ընդունված դրույթների հետ, ապա Բանկը կարող է Վարկառուին տեղեկացնելով ուղղել այդ դրույթը` այլ դրույթների հետ նույն մակարդակին բերելու նպատակով:
Ժամանակացույց Գ
Ձևեր Վարկառուի համար
Գ.1 Միջոցների փոխանցման առաջարկի/Ընդունման Ձև (Հոդվածներ 1.02Բ և 1.02Գ)
Ստացողը: Հայաստանի Հանրապետություն
Ուղարկողը: Եվրոպական Ներդրումային Բանկ
Ամսաթիվը:
Առարկան: () ամսաթվին Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Ներդրումային Բանկի միջև Ֆինանսավորման Պայմանագրի համար հատկացման առաջարկ/ընդունում (այսուհետ՝ «Ֆինանսական Պայմանագիր»)
FI համար 81.862 Serapis համար 2008-0629
________________________________________________________________________
Հարգելի պարոնայք,
Հղում ենք կատարում Ֆինանսական Պայմանագրին:Ֆինանսական Պայմանագրով սահմանված տերմինները ունեն միևնույն նշանակությունը սույն նամակում կիրառելիս:
Հետևելով Միջոցների փոխանցման առաջարկի Ձեր հարցմանը Բանկից, Ֆինանսական Պայմանագրի Հոդված 1.02Բ-ին համապատասխան, մենք սույնով առաջարկում ենք Ձեզ համար հասու դարձնել հետևյալ Տրանշը.
(ա) Փոխանցման ենթակա գումար.
(բ) Փոխանցման սահմանված ամսաթիվ.
(գ) Տոկոսադրույքի հաշվարկման հիմքեր
(դ) Տոկոսի վճարման հաճախականությունը.
(ե) Վճարման ամսաթվերը.
(զ) Հիմնագումարի վճարման պայմանները.
(է) Հիմնագումարի առաջին և վերջին վճարման ամսաթվերը.
(ը) Հաստատագրված Տոկոսադրույքը կամ տարբերությունը, կիրառելի մինչև Մարման ամսաթիվը
Տրանշը Ֆինանսավորման Պայմանագրի ժամկետներին և պայմաններին հասանելի առարկա դարձնելու համար, Բանկը պետք է ստանա Վճարման Ընդունման ծանուցագիրը Ձեր անունից պատշաճ կերպով ստորագրված սույն Հատկացման Առաջարկի օրինակի ձևով, հետևյալ ֆաքսով [__], ոչ ուշ քան Վճարման Ընդունման Վերջնաժամկետը [ամսաթիվը], [ժամը] Լյուքսեմբուրգի ժամանակով:
Վճարման Ընդունումը պետք է ուղեկցվի (եթե նախկինում չի տրամադրվել).
(i) այն բանկային հաշվի մատնանշմամբ (IBAN ծածկագրի հետ), որին Տրանշ վճարումը պետք է կատարվի և
(ii) լիազորված այն անձի կամ անձանց մասին հավաստագիր, որոնք Վարկառուի անունից լիազորված են ստորագրել այն և այդ անձի կամ անձանց ստորագրության օրինակները:
Եթե այս ընդունման ծանուցագիրը չի ուղարկվում (չի ընդունվում) վերոնշյալ մինչև նշված ժամանակը, ապա ենթադրաբար սույն փաստաթղթում պարունակվող առաջարկը համարվում է մերժված և ավտոմատ կերպով կորցնում է իր ուժը:
Եթե Դուք ընդունում եք Տրանշը, ինչպես նկարագրված է Վճարման առաջարկում, ապա կիրառելի են դառնում Ֆինանսական Պայմանագրի բոլոր ժամկետներն ու պայմանները:
Հարգանքով,
ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿ
Մենք սույնով ընդունում ենք վերոնշյալ Հատկացման Առաջարկը.
_________________________________________
Հայաստանի Հանրապետության անունից
Ամսաթիվ.
Ժամանակացույց Դ
Վարկառուի հավաստագրի ձև (Հոդված 1.04Գ)
Ստացողը. Եվրոպական Ներդրումային Բանկ
Ուղարկողը. Հայաստանի Հանրապետություն
Ամսաթիվ.
Առարկան. () ամսաթվին Հայաստանի Հանրապետության և Եվրոպական Ներդրումային Բանկի միջև կնքված Ֆինանսավորման Պայմանագիր (այսուհետ՝ «Ֆինանսական Պայմանագիր»)
FI համարը 81.862 Serapis համար 2008-0629
______________________________________________________________________
Հարգելի պարոնայք,
Ֆինանսական Պայմանագրով սահմանված տերմիններն ունեն միևնույն նշանակությունը սույն նամակում կիրառվելիս:
Ֆինանսական Պայմանագրի 1.04 Հոդվածի իրականացման նպատակով մենք սույնով վստահեցնում ենք Ձեզ հետևյալում.
(ա) Հոդված 4.03Ա-ում նկարագրված որևէ դեպք տեղի չի ունեցել և չի շարունակում է մնալ չշտկված;
(բ) Ծրագրի որևէ ոոլորտում չի կատարվել որևէ էական փոփոխություն, որի վերաբերյալ մենք պարտավորված ենք տեղեկացնել համաձայն Հոդված 8.01-ի.
(գ) մենք ունենք բավարար հասանելի միջոցներ երաշխավորելու համար Ծրագրի ժամանակին ավարտը և իրականացումը Լրացում Ա.1-ին համապատասխան.
(d) Սույն ֆինանսավորման համաձայնագրի շրջանակներում չի կատարվել որևէ դեֆոլտի/պարտավորությունների չկատարման դեպք` համաձայն Հոդված 10.01-ի, որը շարունակվում է մնալ չշտկված կամ մերժված:
(ե) ոչ մի դատավարություն, միջնորդ վարչական վարույթ կամ հետաքննություն առկա չէ կամ ըստ մեր իմացության չի սպառնում ընթացքի մեջ լինել որևէ դատարանում, միջնորդ մարմիններում կամ գործակալությունում, որը կարող է հանգեցնել էական անբարենպաստ փոփոխությունների կամ չբավարարված դատավճիռների` ուղղված մեր կամ մեզ պատկանող դուստր ձենռարկություններին.
(f) ըստ Հոդված 6.1312 մեր կողմից դիմումների և երաշխիքների պատրաստումը և կրկնօրինակումը, բոլոր դեպքերում օրինական են;
(g) սույն Ֆինանսական պայմանագրի կնքման պահից սկսած չեն առաջացել Էական անբարենպաստ փոփոխություններ` մեր պայմանների համեմատությամբ;
Հարգանքով
Հայաստանի Հանրապետության անունից
Ամսաթիվ.
Լրացում I
Ստորագրողի(ների) լիազորություն
Լրացում II
Ֆինանսական Պայմանագրի վերաբերյալ իրավական կարծիքի ձևը
Եվրոպական Ներդրումային Բանկ
100 Bd. Konrad Adenauer
L-2950 Luxembourg
Grand Duchy of Luxembourg
Իրավական բաժնին
[Ամսաթիվ]
ԱՌԱՐԿԱ. Հայաստանի ԵրԵվանի ՄԵՏՐՈՅԻ Վերականգնման Ծրագիր Փուլ II
Հարգելի Պարոնայք,
Ես՝ ներքոտորագրյալս՝ Հայաստանի Հանրապետության Արդարադատության Նախարարությունը տալիս եմ սույն կարծիքը համաձայն Ֆինասական Պայմանագրի Հոդված 1.04Ա(ա)-ի, որը կնքվել է Եվրոպական Ներդրումային Բանկի (Բանկ) և Հայաստանի Հանրապետության (Վարկառու)-ի միջև () ամսաթվին Հայաստանի Երևանի Մետրոյի Վերականգնման Ծրագրի Փուլ II–ի նպատակով () Եվրո գումարի չափով,: Ստորև կիրառվող բոլոր տերմիններն ունեն միևնույն նշանակությունը ինչ Ֆինանսական Պայմանագրում:
Ես ուսումնասիրել եմ Ֆինանսական Պայմանագրի բնօրինակը և նմանօրինակ օրենքներ, փաստաթղթեր, կոնվենցիաներ, համաձայնագրեր և այլ նյութեր, անհրաժեշտ եմ համարում տալ հետևյալ կարծիքը:
1. Համաձայն վերոնշյալի, ես այն կարծիքին եմ, որ
(ա) Ֆինանսական Պայմանագիրը պատշաճ կերպով իրականացվել և տրամադրվել է Վարկառուի անունից (Անուն), (Պաշտոն)` որպես Վարկառուի լիազորված ներկայացուցիչ, և
(բ) Վարկառուի կողմից Լիազորված ներկայացուցչի կողմից (Անուն), (Պաշտոն) որպես Վարկառուի լիազորված ներկայացուցիչ Ֆինանսական Պայմանագրի իրականացումը կատարվել է համապատասխան (մուտքագրել համապատասխան օրենքի մանրամասները) դրույթների,
2. Չկան Հայաստանի Հանրապետությունում գործող այնպիսի դրույթներ, ըստ որոնց անհրաժեշտ կլինի գրանցել Ֆինանսական Պայմանագիրը, կամ ներկայացվի դատարանի կամ մարմնի՝ դրա օրինականությունը, վավերականությունը և իրավասությունը ապահովելու նպատակով:
3. Անգլիական օրենքի ընտրությունը որպես Ֆինանսական Պայմանագիրը ղեկավարող օրենք վավեր է և ունի պարտադիր ուժ:
4. Սույն Ֆինանսական պայմանագրի և ոչ մի կետ և Վարկառուի գործունեությունը, և դրանով ենթադրվող գործարքները, Վարկի ընդունումը, Միջոցների փոխանցման առաջարկի ստորագրումը, Միջոցների փոխանցման հարցման ներկայացումը սույն Պայմանագրով ոչ մի կերպ չեն հակասում կամ սահմանափակում որևէ միջազգային ֆինանսական ինստիտուտի կամ բանկի կողմից պարտադրված Վարկառուի պարտք վերցնելու կարողությանը:
5. Դատարանների կողմից ընդունված որոշումները կճանաչվեն և կիրականացվեն Հայաստանի Հանրապետության անունից՝ առանց վերանայման պահանջի:
6. Հարկերը, տուրքերը, վճարները կամ այլ ցանկացած բնույթի գանձումները, ներառյալ, առանց սահմանափակումների, գրանցման կամ փոխանցման, դրոշմանիշի տուրքը կամ նմանօրինակ հարկադրումները, որոնք նշանակվել են Հայաստանի Հանրապետության կամ որևէ քաղաքական ենթակառույցի կամ հարկային լիազոր մարմնի կողմից, սույնով ենթակա են վճարման, կապված չեն Ֆինանսկան պայմանագրի իրականացման և տրամադրման հետ, ինչպես նաև կապված չեն Վարկառուի կողմից Բանկին կատարվող որևէ վճարման հետ համաձայն նույն Ֆինանսական Պայմանագրի:
7. Բոլոր անհրաժեշտ փոխանակմանն առնչվող վերահսկման համաձայնությունները , որոնք անհրաժեշտ են հատկացումները ստանալու, դրանք մարելու, տոկոսադրույքները և Ֆինանսավորման պայմանագրի ներքո այլ համապատասխան գումարները վճարելու համար, ուժի մեջ են:
8. Վարկառուի կատարողականի և Ֆինանսավորման պայմանագրի ուժի մեջ մտնելը գործարքները, Վարկի ընդունումը, Հատկացման առաջարկի ստորագրումը, Հատկացման պահանջի ներկայացումը Ֆինանսավորման պայմանագրի ներքո Տրանշի հատկացման ընդունումը ոչ մի դեպքում չի հակասում կամ խախտում Վարկառուի կողմից առաջացած ֆինանսական պարտավորության որևէ սահմանափակումների վրա` պարտադրված որևէ միջազգային ֆինանսական հաստատության կամ միջազգային բանկի կողմից
9. Շրջանակային համաձայնագիրը պատշաճ կերպով վավերացվել է Հայաստանի Հանրապետության կողմից, այն վավեր է ուժի մեջ մտած և Շրջանակային համաձայնագրի ներքո Հայաստանի Հանրապետության [ ]-ը ոչ մի ծանուցում չի տվել Շրջանակային համաձայնագրի դադարեցման մասին:
Ելնելով վերոնշյալից` ես այն կարծիքին եմ, որ Վարկաուի համար կիրառելի և/կամ Հայաստանի Հանրապետության օրենսդրության առնչությամբ Ֆինանսավորման պայմանագիրը կարգավորող բոլոր պահանջները համապատասխանեցվել են և Ֆինանսավորման պայմանագիրը բաղկացած է Վարկառուի վավեր և պարտադիր պարտավորություններից` կիրառելի դրանց պայմաններին համապատասխան:
---------------------------------
Հարգանքով`
[Անուն ազգանուն]
Արդարադատության Նախարար