Անցնել բովանդակությանը

Հոդված 8

գործել է մինչև 2022-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 8

Տեղեկատվություն և այցեր

8.01 Ծրագրին վերաբերող տեղեկություններ

Վարկառուն պարտավորում է ապահովել, որ Շահագործողը

(a) Բանկին տրամադրի

(i) տեղեկատվություն Ժամանակացույց Ա.2-ում նշված բովանդակությամբ, ձևով և ժամանակին, կամ սույն Պայմանագրի կողմերի միջև ժամանակ առ ժամանակ ձեռք բերված համաձայնեցված կարգով, և

(ii) Ծրագրի ֆինանսավորման, ձեռքբերման, իրականացման, կյանքի կոչման և շրջակա միջավայրի վրա հնարավոր ազդեցության վերաբերյալ ցանկացած տեղեկատվություն կամ այլ փաստաթուղթ, որը Բանկը կարող է հիմնավոր կերպով պահանջել ողջամիտ ժամանակահատվածում;

այն դեպքում, եթե նման տեղեկատվությունը կամ փաստաթուղթը Բանկին չի տրամադրվում ժամանակին, և Վարկառուն չի շտկում բացթողումը Բանկի կողմից գրավոր կերպով սահմանված ժամանակահատվածում, Բանկը հնարավորության սահմաններում կարող է լրացնել բացը` նշանակելով իր աշխատակազմին կամ խորհրդատուի կամ որևէ երրորդ կողմի Վարկառուի հաշվին, և Վարկառուն պետք է ցուցաբերի անհրաժեշտ աջակցություն տվյալ անձանց;

(b) առանց հապաղման Բանկի հաստատմանը ներկայացնի որևէ էական փոփոխություն Ծրագրում` ներառյալ փոփոխություններ կապված գնի, նախագծի, պլանների, ժամանակացույցի Ծրագրի ծախսերի կամ ֆինանսավորման պլանի հետ, որոնց վերաբերյալ Բանկը տեղեկացրել էր մինչև սույն Պայմանագրի ստորագրումը,

(c) ԱնմիջապեստեղեկացնիԲանկին.

(i) որևէ երրորդ կողմի նախաձեռնած ցանկացած գործողության, բողոքի կամ առարկությունների, ինչպես նաև Վարկառուի կողմից ստացված որևէ իրական դժգոհության կամ սպառնացող կամ արդեն իսկ ընթացքի մեջ գտնվող էական դատական գործընթացի մասին` Ծրագրի վրա ազդեցություն ունեցող շրջակա միջավայրի պաշտպանության կամ այլ հարցերի առնչությամբ:

(ii) Վարկառուին հայտնի որևէ փաստի կամ իրադարձության մասին, որը կարող է էականորեն վնաս հասցնել կամ ազդել Ծրագրի իրականացման վրա,

(iii) որևէ անհամապատասխանություն ցանկացած ընդունելի Շրջակա Միջավայրի Պաշտպանության Օրենքի հետ, և

(iv) Շրջակա Միջավայրի Պաշտպանության Համաձայնագրի ցանկացած ժամանակավոր դադարեցման, չեղյալ հայտարարման կամ փոփոխման վերաբերյալ, և իրականացնել նմանատիպ հարցերին վերաբերող գործընթացներ:

(d) պահանջի դեպքում Բանկին տրամադրի.

(i) Շահագործողի ապահովագրական ընկերության կողմից հավաստագիր, որը ցույց կտա Հոդված 6.05(գ)-ում նշված պահանջների կատարումը:

(ii) տարեկան կտրվածքով գործող պոլիսների ցանկը, որոնք կտարածվեն Ծրագրի մաս կազմող ապահովագրված սեփականության վրա` առկա հավելավճարների Միջոցների փոխանցման հաստատման հետ միասին:

8.02 Վարկառուին վերաբերող տեղեկություններ

Վարկառուն պարտավորվում է ապահովել, որ Շահագործողը

(ա) Բանկին տրամադրի

(i) Շահագործողի կողմից տարեկան կտրվածքով վերստուգված/աուդիտ անցած/ ամփոփ ֆինանսական հաշվետվությունները, որոնք կազմվել են Միջազգային Ֆինանսական Հաշվետվությունների Ստանդարտներին (ՄՖՀՍ) կամ Հայաստանում կիրառվող ընդհանուր հաշվապահական ստանդարտներին համաձայն, որոնք հետևողականորեն կիրառվում և աուդիտի են ենթարկվում Բանկի կողմից ընդունելի անկախ աուդիտորների կողմից, միջազգային մակարդակում ընդունված աուդիտորական սկզբունքներին և ստանդարտներին համապատասխան, և

(ii) ժամանակ առ ժամանակ լրացուցիչ տեղեկատվություն իր կամ Շահագործողի ընդհանուր ֆինանսական վիճակի մասին` համաձայն Բանկի հիմնավոր պահանջի կամ իր կամ Շահագործողի վերաբերյալ նմանատիպ հավաստագրեր՝ Հոդված 6-ում նշված պարտավորությունների և Ծրագրի Համաձայնագրի պահանջների կատարման վերաբերյալ Բանկի հիմնավոր պահանջի դեպքում:

(բ) ապահովի, որպեսզի Շահագործողի հաշվապահական հաշվետվությունները ամբողջովին արտացոլեն Ծրագրի իրականացման հետ կապված ֆինանսական, իրականացման և շահագործման գործընթացները, և

(գ) Բանկին անհապաղ տեղեկացնի

(i) սույն Պայմանագրի կնքման օրվանից հետո Շահագործողի օրենդրական ակտերի կամ բաժնետիրական կառուցվածքի որևէ էական փոփոխության մասին;

(ii) ցանկացած փաստի մասին, որը Վարկառուին կամ Շահագործողին պարտավորեցնում է նախօրոք կատարել որևէ ֆինանսական պարտավորություն կամ պարտավորություն ԵՄ ֆինանսավորման նկատմամբ;

(iii) ցանկացած դեպքի կամ որոշման մասին, որը հանդիսանում է կամ կարող է հանգեցնել Հոդված 4.03Ա(2)-ում նկարագրված դեպքերին;

(iv) իր կամ Շահագործողի որևէ ակտիվին վերաբերող արժեթուղթ փոխանցելու որևէ երրորդ կողմին իր կամ Շահագործողի որևէ մտադրության մասին,

(v) Շահագործողի որևէ մտադրության մասին Ծրագրի որևէ էական բաղադրիչի սեփականությունից հրաժարվելու առնչությամբ;

(vi) որևէ փաստի կամ իրադարձության մասին, որը հիմնավոր կերպով կարող է կանխել Վարկառուի որևէ պարտավորության կատարումը ըստ սույն Պայմանագրի;

(vii) Հոդված 10.01-ում թվարկված որևէ դեպքի մասին, որը առաջացել է կամայդպիսի սպառնալիք կա կամ կանխատեսվում է;

(viii) Շահագործողի ղեկավար մարմնի անդամների ազնվության վերաբերյալ հետաքննության և/կամ

(ix) որևէ դատական գործընթացի, արբիտրաժային գործընթացի, վարչական գործընթացի կամ հետաքննության վերաբերյալ, որը առկա է կամ դրա սպառնալիքը կա կամ սպասվում է, որոնք կարող են հանգեցնել Էական Անբարենպաստ Փոփոխության:

8.03 Այցելություններ Բանկի կողմից

Վարկառուն պետք է թույլատրի և երաշխավորի, որպեսզի Շահագործողը թույլատրի Բանկի կողմից նշանակված անձանց, ինչպեսնաև ԵՄ հաստատությունների կամ մարմինների կողմից նշանակված անձանց, երբ դա պահանջվում է ԵՄ իրավունքի դրույթներով այցելել շինհրապարակներ, Ծրագրին վերաբերող աշխատանքային և սարքավորումների մոնտաժման տարածքները և անցկացնել ցանկացած ստուգումներ, որոնք իրենց ցանկանում են իրականացնել և պետք է նրանց տրամադրի կամ ապահովի, որ նրանց տրամադրվի անհրաժեշտ աջակցություն այդ նպատակով: Բանկի կողմից նշանակված մարդկանց կարող են ուղեկցել Աուդիտորների Եվրոպական Դատարանի, Եվրոպական հանձնաժողովի, Խարդախության դեմ պայքարի Եվրոպական Գրասենյակի (ՕLAF) կամ ցանկացած այլ իրավասու ԵՄ մարմնի կամ ինստիտուտի ներկայացուցիչներ, ինչպես նաև այլ Եվրոպական Համայնքնի կողմից նշանակված անձինք կամ մարմիններ:

Վարկառուն գիտակցում է, որ Բանկը կարող է ստիպված լինել հաղորդելու Վարկառուի և Ծրագրին վերաբերող նման տեղեկություն ցանկացած Եվրոպական միության հաստատության կամ մարմնի` համաձայն Եվրոպական միության օրենքի համապատասխան մանդատային դրույթների:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։