Անցնել բովանդակությանը

Հոդված 9

գործել է մինչև 2022-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 9

Վճարներ և ծախսեր

9.01 Հարկեր, տուրքեր և վճարներ

Վարկառուն պետք է վճարի բոլոր հարկերը, տուրքերը, վճարները և այլ ցանկացած բնույթի պարտադիր վճարները` ներառյալ դրոշմանիշի տուրքը և գրանցման վճարումը, որոնք կծագեն սույն Պայմանագրի իրականացումից կամ այլ համապատասխան փաստաթղթից` կիրառելի սահմաններում Վարկի համար որևէ երաշխիքի ստեղծման, կատարելագործման, գրանցման կամ կիրարման համար՝ համապատասխան թույլատրելի միջոցներով:

Համաձայն սույն Պայմանգրի` Վարկառուն պետք է վճարի ողջ մայր գումարը, տոկոսադրույքը, փոխհատուցման գումարը և այլ վճարման ենթակա գումարները առանց որևէ ազգային կամ տեղական հարկման իջեցման, պայմանով, որ, եթե Վարկառուն պարտավոր է կատարել նման գումարների հանում, այն պետք է ավելանա Բանկին վճարվելիք գումարին, որպեսզի իջեցումից հետո Բանկի կողմից ստացվող զուտ գումարը համարժեք լինի վճարմանը ենթակա գումարին:

9.02 Այլ վճարներ

Վարկառուն պետք է ստանձնի բոլոր հարկերի և ծախսերի վճարումը` այդ թվում մասնագիտական, բանկային կամ տարադրամի փոխանակման հարկերը, որոնք առաջացել են սույն Պայմանագրի կամ այլ փաստաթղթի պատրաստման, կատարման, իրականացման և ավարտման առնչությամբ, ինչպես նաև երբ վերոնշյալ ծախսերը առաջացել են սույն Պայմանագրի կամ այլ համապատասխան փաստաթղթի փոփոխման, հավելման կամ հրաժարման կապակցությամբ: Այլ գանձումներ` կապված վարկի երաշխիքի փոփոխման, ստեղծման, կառավարման և իրականացման հետ:

9.03 Ավելացված ծախսեր, երաշխիք կորուստներից, փոխհատուցում

(ա) Վարկառուն Բանկին պետք է վճարի ցանկացած գումար կամ ծախսեր, որոնք Բանկը կրել է սույն Պայմանագրի կնքումից հետո կիրառվող օրենքների և կանոնադրության մեջ որևէ փոփոխության ներմուծման կամ այլ օրենքին համապատասխանեցման արդյունքում (մեկնաբանման, վարչարարություն կամ կիրառման), համաձայն որի (i) Բանկը պարտավորվում է ստանձնել լրացուցիչ ծախսեր սույն Պայմանագրով սահմանված իր պարտավորությունները իրականացնելու կամ վճարելու նպատակով, կամ (ii) եթե սույն Պայմանագրով Բանկից պարտք վերցված ցանկացած գումար կամ Վարկառուին Բանկի կողմից տրված Վարկի շնորհիվ ստացվող ֆինանսական եկամուտը նվազել է կամ զրոյացել:

(բ) Առանց խախտելու Բանկի այլ իրավունքները, որոնք սահմանված են սույն Պայմանագրով կամ այլ կիրառելի օրենքով, Վարկառուն պետք է փոխհատուցի և Բանկին զերծ պահի այն վնասներից, որոնք կառաջանան Վարկառուի կողմից որևէ վճարման կամ պարտքի մասնակի վճարման հետևանքով, որը կիրականացվի այլ ձևով, քան սահմանված է սույն Պայմանագրով:

(գ) Բանկը կարող է համարել, որ ցանկացած վճարվելիք պարտավորություն կատարված է սույն պայմանագրով /միայն այն պարտավորությունների նկատմամբ, որոնք պատկանում են Բանկին/. սա կարող է վերաբերել ցանկացած վճարվելիք կամ ոչ պարտավորությանը, որի նկատմամբ Վարկառուն պարտավորություն ունի Բանկին անկախ վճարման վայրի, գործակալության, արժույթի կամ այլ պարտավորության: Եթե պարտավորությունը այլ արժույթով է, Բանկը կարող է հաշվանցման նպատակով փոխարկել ցանկացած պարտավորություն շուկայական փոխարժեքով, իր սովորական գործունեության ընթացքում: Եթե որևիցե պարտավորություն լուծարված կամ հստակ է, ապա Բանկը կարող է հաշվանցել այն իր կողմից գնահատված այնպիսի գումարով, որ բարեխիղճ կերպով համապատասխանում պարտավորության գումարին:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։