Անցնել բովանդակությանը

Հոդված 5

գործել է մինչև 2022-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 5

Վճարումներ

5.01 Օրերի հաշվարկման մեթոդ

Սույն համաձայնագրի շրջանակներում Վարկառուի կողմից վճարվելիք տոկոսները, փոխհատուցման գումարները կամ այլ վճարվելիք գումարներ, որոնք հաշվարկվում են տարվա կտրվածքով, կսահմանվեն հետևյալ մեթոդով.

(a) Հաստատգրված դրույքաչափով Տրանշի դեպքում տոկոսների և փոխհատուցման գումարների առումով՝ 360 /երեք հարյուր վաթսուն/ օր և 30 /երեսուն/ օրվանից բաղկացած մեկ ամիս

(b) Լողացող դրույքաչափով Տրանշի դեպքում՝ տոկոսների և փոխհատուցման գումարների առումով՝ 360 /երեք հարյուր վաթսուն/ օր և ավարտված օրերի քանակ;

5.02 Վճարումների տեղը և ժամանակը

Տոկոսներից, փոխհատուցումից և հիմնագումարից բացի այլ գումարները Վարկառուի կողմից կվճարվեն Բանկի պահանջի ստացման ընդունումից հետո 7 (յոթ) օրվա ընթացքում:

Սույն համաձայնագրի շրջանակներում Վարկառուի կողմից վճարվող յուրաքանչյուր գումար պետք է վճարվի Բանկի կողմից ծանուցված համապատասխան հաշվին: Բանկը կնշի հաշիվը` Վարկառուի կողմից առաջին վճարման ենթակա օրվանից առնվազն 15 օր առաջ, իսկ հաշվի ցանկացած փոփոխման դեպքում կծանուցի փոփոխման համար կիրառվող առաջին վճարման օրվանից առնվազն 15 օր առաջ: Ծանուցման այս ժամանակահատվածը չի կիրառվում ըստ Հոդված 10-ի վճարման դեպքում:

Վարկառուի կողմից վճարման ենթակա գումարը կհամարվի վճարված, երբ Բանկը ստանա այն:

5.03 Վարկառուի համար փոխհատուցման բացակայություն

Ըստ սույն պայմանագրի Վարկառուի բոլոր վճարումները պետք է հաշվարկվեն և կատարվեն առանց որևէ փոխհատուցման (առանց որևիցե գումարի հանման) կամ հակընդդեմ հայցի:

5.04 Վճարման համակարգերի խաթարում

Եթե Բանկը որոշում է, որ տեղի է ունեցել խաթարում կամ Վարկառուն ծանուցում է Բանկին Խաթարման առաջացման մասին, ապա.

(ա) Բանկը կարող է և պետք է Վարկառուի կողմից պահանջի դեպքում խորհրդակցի Վարկառուի հետ նպատակ ունենալով նրա հետ համաձայնեցնել Պայմանագրի գործողության կամ վարչարարության փոփոխությունները, որոնք Բանկը կարող է անհրաժեշտ համարել հանգամանքներից ելնելով;

(բ) Բանկը պարտավոր չէ խորհրդակցել Վարկառուի հետ պարբերություն (ա)-ում նշված որևէ փոփոխությունների հետ կապված, եթե, իր կարծիքով, դա անհնար է անել ստեղծված հանգամանքներում և, ցանկացած դեպքում, պարտավոր չէ համաձայնեցնել այդպիսի փոփոխությունները; և

(գ) Բանկը պատասխանատվություն չի կրում որևէ վնասի, ծախսի կամ կորստի համար, որը ծագում է Խաթարման հետևանքով կամ Հոդված 5.04-ի հետ կապված գործողությունների կատարման կամ չկատարման համար:

5.05 Ստացված գումարների օգտագործումը

(ա) Ընդհանուր

Վարկառուից ստացված գումարները կարող են մարված համարվել, այն դեպքում, երբ ստացվել են սույն Պայմանագրի պայմաններին համապատասխան:

(բ) Մասնակի վճարումներ

Եթե Բանկը ստանում է վճարում, որը բավարար չէ մարելու այդ պահին Վարկառուի կողմից պարտք հանդիսացող բոլոր գումարները ըստ սույն Պայմանագրի, ապա Բանկը կուղղի այդ գումարները հետևյալ չվճարված գումարների մարման համար.

(i) առաջին, ըստ սույն Պայմանագրի յուրաքանչյուր չմարված գումարների, ծախսերի, փոխհատուցման գումարների համար համաչափության սկզբունքով

(ii) երկրորդ՝ ըստ սույն համաձայնագրի յուրաքանչյուր կուտակված բայց չվճարված տոկոսի դիմաց;

(iii) երրորդ՝ ըստ սույն պայմանագրի յուրաքանչյուր չվճարված մայր գումարի դիմաց;

(iv) չորրորդ՝ ըստ սույն պայմանագրի որևէ այլ չվճարված գումարի դիմաց:

(գ) Տրանշի հետ կապված գումարների բաշխում

(i) Այն դեպքում երբ.

- տեղի է ունենում կամովի նախօրոք հետվճարում մի քանի մասնաբաժիններով, նախօրոք վճարվելիք գումարը համաչափության կարգով կուղղվի յուրաքանչյուր չվճարված գումարի մարման համար

- Տեղի է ունենում հարկադիր Նախորոք հետվճարում մի քանի մասնաբաժիններով, ապա Նախօրոք վճարվելիք գումարը կուղղվի վճարված գումարների մարման հետընթաց կարգով

(ii) Բանկի կողմից ստացված և Տրանշին ուղղված գումարները Հոդված 10.01-ում նշված պահանջից հետո կնվազեցնեն չվճարված գումարները մարման հետընթաց կարգով: Բանկը կարող է օգտագործել Տրանշերի միջև ստացված գումարները իր հայեցողությամբ:

(iii) Գումարների ստացման դեպքում, որոնք հնարավոր չէ որոշել թե որ Տրանշի համար են արված, և որի վերաբերյալ չկա համաձայնություն Բանկի և Վարկառուի միջև, ապա Բանկը կարող է դրանք կիրառել Տրանշերի միջև իր հայեցողությամբ:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։