Հոդված 2
Հոդված 2
Վարկը
2.01 Վարկի գումար
Վարկը կազմված է Տրանշներից, որոնք վարկի շրջանակներում վճարվում են Բանկի կողմից` համաձայն Բանկի կոմից հաստատված հոդված 2.03-ի:
2.02 Հետ վճարման արժույթ, տոկոս և այլ վճարներ
Յուրաքանչյուր տրանշի տոկոսները, հետվճարումները և այլ վճարները Վարկառուի կողմից կատարվում են եվրոյով:
Ցանկացած այլ վճարում կկատարվի Բանկի կողմից սահմանված փոխարժեքով` հաշվի առնելով ծախսերի արժույթը, որը փոխհատուցվելու է վճարման միջոցով:
2.03 Հաստատում Բանկի կողմից
Յուրաքանչյուր Տրանշի վճարումից հետո 10 օրվա ընթացում Բանկը Վարկառուին կփոխանցի մարման ժամանակացույցի աղյուսակը` համաձայն հոդված 4.01-ի, անհրաժեշտության դեպքում նշելով միջոցների փոխանցման օրը, վճարված գումարի փոխարժեքը և այդ Տրանշի հետվճարման պայմաններն ու տոկոսադրույքը: