Հոդված 4
Հոդված 4
Մարումը
4.01 Սովորական մարում մասնաբաժիններով
(ա) Վարկառուն պետք է մարի յուրաքանչյուր Տրանշ մասնաբաժիններով Միջոցների փոխանցման առաջարկում սահմանված Վճարման օրերին` համաձայն հոդված 2.03-ում նշված մարման աղյուսակում նշված ժամկետներին համապատասխան:
(բ) Յուրաքանչյուր մարման աղյուսակ կազմվում է հետևյալ կարգով.
(i) Հաստատագրված Դրույքաչափով Տրանշի դեպքում, մարումը պետք է կատարվի կիսամյակային կտրվածքով՝ մայր գումարի հավասար մասերով;
(ii) Լողացող Դրույքաչափով Տրանշի դեպքում մարումը պետք է կատարվի մայր գումարի հավասար կիսամյակային մասերով;
(iii) յուրաքանչյուր Տրանշի առաջին մարման ամսաթիվը պետք է լինի այն Վճարման Ամսաթիվը, որն ընկնում է Միջոցների փոխանցման սահմանված ամսաթվից 60 օր ոչ շուտ և առաջին Վճարման Ամսաթվից ոչ ուշ, անմիջապես հաջորդելով Տրանշի փոխանցման սահմանված ամսաթվի 4-րդ տարեդարձին և
(iv) յուրաքանչյուր Տրանշի վերջին մարման ամսաթիվը համարվում է Միջոցների փոխանցման սահմանված ամսաթվից 4 (չորս) տարվանից ոչ շուտ և 20 (քսան) տարիներից ոչ ուշ ընկած Վճարման Ամսաթիվը:
4.02 Նախօրոք վճարում կամովի հիմքերով
4.02Բ Նախօրոք վճարում կատարելու տարբերակներ
Համաձայն 4.02Բ-ի, 4.02Գ-ի և 4.04 հոդվածների` Վարկառուն կարող է նախորոք մասամբ կամ ամբողջովին վճարել ցանկացած տրանշ` ներառյալ ավելացված տոկոսները և փոխհատուցուման վճարները`(եթե առկա են) առնվազն մեկ ամիս առաջ ուղարկելով ծանուցագիր, որում կնշվի նախօրոք վճարվելիք գումարի չափը և ամսաթիվը:
Նախօրոք վճարման ծանուցագիրը համարվում է պարտադիր և անչեղարկելի` համաձայն հոդված 4.02C-ի:
4.02B Նախօրոք վճարի փոխհատուցում
4.02B(1) Հաստատագրված Դրույքաչափով Տրանշ
Եթե Վարկառուն հետ է վճարում Հաստատագրված Դրույքաչափով Տրանշը, ապա նա Նախօրոք վճարման ամսաթվին պետք է նաև Բանկին վճարի Նախօրոք վճարման փոխհատուցում:
4.02B(2) Լողացող Դրույքաչափով Տրանշ
Վարկառուն կարող է հետվճարել Լողացող Դրույքաչափով Տրանշը առանց փոխհատուցման վճարների, յուրաքանչյուր համապատասխան Վճարման Ամսաթվին:
4.02C Նախօրոք հետվճարման մեթոդը
Բանկը Նախօրոք հետվճարման ամսաթվից ոչ ուշ քան 15 օր առաջ Վարկառուին պետք է ծանուցի նախօրոք վճարվելիք գումարի չափի, դրա հաշվեգրված տոկոսների և համաձայն Հոդված 4.02Բ-ի ենթակա փոխհատուցման վճարների մասին, կամ հանգամանքներից կախված այն մասին, որ փոխհատուցման վճարներ պետք չէ կատարել.
Վարկառուն մինչև սահմանված Ընդունման վերջնաժամկետը Բանկին կծանուցի, որ ինքը`
(ա) կամ հաստատում է Նախօրոք վճարման ծանուցումը` համաձայն Բանկի կողմից սահմանված դրույթների
(բ) կամ հետ է կանչում Նախօրոք վճարման ծանուցագիրը
Եթե Վարկառուն` համաձայն վերոնշյալ (ա) պարբերության հաստատի ծանուցումը, ապա այն կատարում է կանխավճար և համարվում է ուժի մեջ մտած, իսկ եթե չեղյալ համարի կամ ժամանակին չկարողանա հաստատել` այն կհամարվի անվավեր: Համաձայն վերոնշյալի` Նախօրոք վճարման ծանուցացիրը կհամարվի պարտադիր և անչեղարկելի:
Վարկառուի նախօրոք վճարումը պետք է ուղեկցվի հաշվեգրված տոկոսներով և փոխհատուցման վճարներով, եթե այդպիսին կան, պայմանավորած Նախօրոք վճարման գումարի չափով:
4.03 Նախօրոք հետվճարում պարտադիր հիմունքներով
4.03A Նախօրոք հետվճարման հիմքերը
4.03A(1) Ծրագրի արժեքի կրճատում
Եթե Ծրագրի ընդհանուր արժեքը Մանրամասն Նկարագրության (3)-ում նշված թվից իջեցվի մինչև այն մակարդակի, երբ Վարկի գումարը գերազանցի 50%-ը (հիսուն տոկոս), Բանկը, ելնելով անհրաժեշտ կրճատման չափից, կարող է անմիջապես չեղարկել վարկի չփոխանցված մասը և/կամ պահանջել Վարկի նախօրոք վճարումը` Վարկառուին ծանուցում ներկայացնելուց հետո:Վարկառուն պետք է վճարի պահանջված գումարները Բանկի կողմից սահմանված ամսաթվին` ոչ շուտ, քան վճարման պահանջը ներկայացնելու օրվամից 30 (երեսուն) օր հետո:
4.03A(2) Այլ համարժեք ԺԱՄԿԵՏԱՅԻՆ վարկ
Եթե Վարկառուն կամովի սկզբունքով ամբողջությամբ կամ մասամբ նախորոք վճարի (կասկածից խուսափելու համար վճարումը պետք է ներառի հետգնում կամ չեղարկում, որտեղ կիրառելի է) ցանկացած այլ վարկ, որը տրվել է իրեն ավելի քան 5 տարի ժամկետով (այսուհետ` «Ժամկետային վարկ»), բացի այլ միջոցներից, որի ժամկետը համարժեք է կանխավճարված Ժամկետային վարկի չավարտված վարկին, Բանկը, Վարկառուին ծանուցում ներկայացնելուց հետո, կարող է չեղյալ համարել վարկը և պահանջել կանխավճար կարճաժամկետ բոլոր վարկերի ընդհանուր չմարված գումարի չափով:
Համաձայն սույն հոդվածի` «վարկ»-ը կներառի ցանկացած վարկ, պարտատմս կամ այլ ֆինանսական պարտքեր կամ պարտավորություններ, որոնք օգտագործվում են դրամի վճարման կամ ետվճարման համար:
4.03A(3) Վերահսկողության փոփոխություն
Վարկառուն կպարտավորվի անմիջապես Բանկին տեղեկացնել, եթե Շահագործողի կողմից առաջացել է կամ հնարավոր է առաջանա վերահսկողության որևէ փոփոխություն: Եթե Բանկը իրապես համոզվի, որ առկա է նման փոփոխություն, Վարկառուից կպահանջի խորհրդակցել իր հետ: Սույն խորհրդակցությունը տեղի կունենա Բանկի պահանջից հետո 30 օրվա ընթացքում: Վերոնշյալ խորհրդակցության պահանջից (ա) 30 օր հետո կամ (բ) նախատեսված վերահսկողության փոփոխության դեպքում Բանկը, Վարկառուին ծանուցման միջոցով, կարող է չեղյալ համարել Վարկը և պահանջել նախօրոք վճարել այն` ավելացված/լրացուցիչ տոկոսներով և սույն պայմանագրում նշված բոլոր ավելացված և չվճարված գումարներով հետ միասին: Վարկառուն պետք է վճարի պահանջված գումարները Բանկի կողմից սահմանված ամսաթվին, որը կընկնի պահանջի ներկայացման օրվանից ոչ շուտ, քան 30 օր հետո:
Համաձայն սույն հոդվածի`
(ա) “Վերահսկողության փոփոխություն” առաջանում է այն դեպքում, երբ
(i) գործակցող որևէ անձ կամ խումբ հանձն են առնում Շահագործողի նկատմամբ վերահսկողությունը կամ
(ii) վարկառուն դադարում է (x) վերահսկել Շահագործողին, կամ (y) հանդիսանալ Շահագործողի կողմից թողարկված բաժնետիրական կապիտալի 100%-ի ուղղակի կամ անուղղակի շահառու սեփականատեր` մասնաճյուղերի միջոցով:
(բ) «Գործակցել” նշանակում է համատեղ գործել` ըստ համաձայնագրի կամ փոխհամաձայնության (գրավոր կամ բանավոր ձևով) և,
(գ) «Վերահսկում”-ը իրավունք է ղեկավարելու ընկերության կառավարումը և քաղաքականությունը` քվեարկու կապիտալի սեփականցման, պայմանագրի կամ այլ միջոցներով:
4.03Ա(4) Օրենքի փոփոխություն
Վարկառուն անմիջապես Բանկին պետք է տեղեկացնի, եթե Շահագործողի կամ Վարկառուի հետ կապված առաջացել կամ հնարավոր է առաջանա օրենքի փոփոխություն: Եթե Բանկը իրապես համոզվի, որ առկա է նման փոփոխություն, Վարկառուից կպահանջի խորհրդակցել իր հետ: Սույն խորհրդակցությունը տեղի կունենա Բանկի պահանջից հետո 30 օրվա ընթացքում: Եթե այդպիսի խորհրդակցության համար հարցման ամսաթվից հետո 30 /երեսուն/ օրվա ընքացքում, Բանկի հիմնավորված կարծիքով այդպիսի Օրենքի փոփոխության ազդեցությունը չի կարելի մեղմել Բանկին բավարարող ձևով, ապա Բանկը կարող է Վարկառուին ծանուցում տալով, չեղարկել Վարկի չտրամադրված մասնաբաժինը և պահանջել Վարկի նախօրոք հետվճարումը՝ սույն Պայմանագրով կուտակցված տոկոսների և այլ կուտակված համապաասխան չվճարված գումարների հետ միասին:
Վարկառուն պետք է վճարի պահանջված գումարները Բանկի կողմից սահմանված ամսաթվին, որը ընկնում է պահանջի ներկայացման օրվանից ոչ ուշ, քան պահանջի ներկայացման օրվանից առնվազն (30 երեսուն)օր հետո:
Համաձայն սույն հոդվածի` «Օրենքի փոփոխության դեպք» նշանակում է ցանկացած օրենքի/ում, կանոնների կամ կանոնակարգերում ընդունման, հրապարակման, կատարման, վավերականացման առնչությամբ ցանկացած փոփոխություն կամ լրացում (ցանկացած օրենքի, կանոնի կամ կանոնակարգի կիրառման կամ պաշտոնական մեկնաբանության մեջ), որոնք ի հայտ են գալիս սույն պայմանագրի կնքումից հետո, և որոնք Բանկի կարծիքով էականորեն բացասական ազդեցություն կունենա սույն Ֆինանսական պայմանագրով Վարկառուի, Ծրագրի համաձայնագրով Երևանի Քաղաքապետարանի կամ Շահագործողի պարտավորությունների կատարման վրա կամ հանգեցնում է կամ ողջամտության տեսանկյունից կարող են հանգեցնել Էական անբարենպաստ փոփոխության:
4.03Ա(5) ԱՆՕՐԻՆԿԱՆՈՒԹՅՈՒՆ; ԵՀ ԵՐԱՇԽԻՔ
Եթե.
(ա) այն դառնում է անօրինական որևէ կիռարելի իրավասության ներքո Բանկի համար կատարելու սույն Պայմանագրով ենթադրվելիք իր պարտականությունները կամ ֆինանսավորելու կամ սպասարկելու Վարկը; կամ
(բ) ԵՀ Երաշխիքի հետ կապված, այն.
(i) այլևս վավեր չէ կամ լիարժեք ուժի մեջ չէ;
(ii) Պայմանագրի համապատասխան պայմանները չեն կատարվել; կամ
(iii) այն այլևս ուժի մեջ չէ Պայմանագրի Պայմանների կամ Վարկառուի կողմից ենթադրաբար համարվում է, որ ուժի մեջ չէ ըստ Պայմանագրի պայմանների,
ապա Բանկը անհապաղ տեղեկացնելով Վարկառուին, Բանկը կարող է (x) անհապաղ կասեցնել կամ չեղարկել Վարկի չփոխանցված մասնաբաժինը և/կամ (y) պահանջել Վարկի նախօրոք հետվճարումը այն ասմաթվով, որը Բանկը նշել է իր ծանուցման մեջ:
4.03Ա(6) ԵՆԹԱՎԱՐԿԻ ՆԱԽՕՐՈՔ ՀԵՏՎՃԱՐՈՒՄ
Եթե, երբևիցե, երբ Վարկը մնում հետչվճարված, Շահագործողը նախօրոք հետվճարի այն, որը իրեն տրված է Վարկառուի կողմից, Բանկը կարող է, ծանուցում տալով Վարկառուին, չեղարկել Վարկի չփոխանցված մասնաբաժինը և Վարկառուից պահանջել նախօրոք վճարել Վարկը՝ բոլոր կուտակված տոկոսների և գումարների հետ միասին, որոնք մնում են չմարված սույն Պայմանագրի ներքո:
4.03Ա(7) ՄԱՆՐԱՄԱՍՆ ՆԿԱՐԱԳՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ, ԾՐԱԳՐԻ ՀԱՄԱՁԱՅՆԱԳԻՐ
Եթե (i) ՄՆ-ում ամրագրված որևիցե փաստ էապես փոխվում է և չի շտկվում նյութական տեսանկյունից և այս փոփոխությունը նյութապես վնասում է Բանկի շահերը, որպես Վարկառուի վարկատուի կամ նյութապես կամ էապես ազդում է Ծրագրի իրականացման կամ գործունեության վրա և կամ այնպիսի պարտավորության կատարման վրա, որը այլևս օրինական չէ կամ դադարում է այդպիսին կամ իրավաբանորեն պարտադիր լինելուց կամ (ii) Երևանի Քաղաքապետարանը կամ Շահագործողը չի կատարում Ծրագրի համաձայնագրով իր պարտավորություններից որևիցե մեկը, ապա Բանկը կարող է, եթե այդ իրավիճակը չի շտկվում ողջամիտ ժամանակաշրջանի ընթացքում, չեղարկել Վարկը և պահանջել նախօրոք հետվճարել Վարկը՝ բոլոր կուտակված տոկոսների և գումարների հետ միասին, որոնք մնում են չմարված սույն Պայմանագրի ներքո:
4.03B Նախօրոք հետվճարման մեթոդ
Բանկի կողմից պահանջված ցանկացած գումար համաձայն հոդված 4.03Ա-ի, բոլոր կուտակված տոկոսների և գումարների հետ միասին, որոնք մնում են չմարված սույն Պայմանագրի ներքո, ներառյալ, սակայն չսահմանափակվելով Հոդված 4.03Գ-ի համաձայն վճարվելիք փոխհատուցման գումարների, պետք է վճարվեն այն ամսաթվին, որը նշված է Բանկի ծանուցագրում:
4.03Գ Նախօրոք վճարման համար փոխհատուցում
Եթե տեղի ունենա Փոխհատուցելի Նախօրոք վճարման դեպք, փոխհատուցման գումարը, եթե այդպիսին լինի, պետք է սահմանվի ըստ Հոդված 4.02Բ-ի
Եթե, ավելին, համաձայն Հոդված 4.03Ա-ի դրույթների, Վարկառուն նախօրոք հետ է վճարում Տրանշը ոչ Վճարման ամսաթվին, այլ ուրիշ ամսաթվին, ապա Վարկառուն պետք է փոխհատուցի Բանկին այնպիսի գումարի չափով, որ Բանկը կմատնանշի, որ անհրաժեշտ է փոխհատուցելու Վճարման ամսաթվից դուրս այլ ամսաթվին գումարի ստացման համար:
4.04 Ընդհանուր
Նախօրոք հետվճարված գումարը չի կարող կրկին փոխառվել: Սույն Հոդվածը չի կարող հակասել Հոդված 10-ին: