Անցնել բովանդակությանը

Հոդված 6

գործել է մինչև 2022-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 6

Վարկառուի պարտավորությունները և հավաստիացումներ

Սույն հոդված 6-ում ամրագրված պարտավորությունները վավեր են սույն Պայմանագրի ամսաթվից սկսած այնքան ժամանակ, մինչև սույն Պայմանագրի ներքո ցանկացած գումար վճարված չէ, կամ քանի դեռ Վարկը ուժի մեջ է:

6.01 Վարկի օգտագործումը և այլ գումարների հասանելիություն

Վարկառուն պետք է օգտագործի և ապահովի, որ Շահագործողը օգտագործի Վարկային միջոցները բացառապես Ծրագրի իրականացման նպատակներով:

Վարկառուն պետք է ապահովի, որ իր և Շահագործողի տրամադրության տակ գտնվեն նաև ՄՆ (3) –ում թվարկված այլ միջոցները, որոնք հատկացվել են իրենց բացառապես Ծրագրի ֆինասավորման համար:

6.02 Ծրագրի ավարտը

Վարկառուն պետք է ապահովի, որ Շահագործողը Ծրագիրը իրականացնի համաձայն ՏՆ-ի, որը ժամանակ առ ժամանակ կարող է փոփոխվել Բանկի հաստատմամբ, և ավարտի այն մինչև սույն փաստաթղթով սահմանված վերջնական ամսաթիվը:

6.03 Ծրագրի ավելացված արժեք

Եթե Ծրագրի ընդհանուր արժեքը գերազանցի ՄՆ (3)-ում նշված գումարի չափը, Վարկառուն, առանց Բանկին դիմելու, պետք է ձեռք բերի միջոցներ` հավելյալ ծախսերը վճարելու համար, որպեսզի հնարավոր լինի Ծրագիրը ավարտել համաձայն ՏՆ: Հավելյալ ծախսերի Միջոցների փոխանցման վերաբերյալ պլանների մասին Բանկը պետք է տեղեկացվի անհապաղ:

6.04 Գնումների ընթացակարգ

Վարկառուն պետք է ապահովի, որպեսզի Շահագործողը Ծրագրի համար ձեռք բերի սարքավորումներ, ծառայություններ և աշխատանքներ միջազգային բաց մրցույթի կամ այլ ընդունելի գնումների ընթացակարգի միջոցով` համաձայն ՎԶԵԲ-ի գնումների կանոնների և միջազգային չափանիշների, կամ Եվրամիության և ՀՀ միջև համաձայնեցված և Ֆինանսական Համաձայնագրում ամրագրված կանոնների, ընդ որում ցանկացած դեպքում այդ գործընթացը պետք է բավարարի Բանկի պահանջներին:

6.05 Ծրագրի շարունակական պարտավորություններ

Վարկառուն պարտավորվում է ապահովել, որպեսզի Շահագործողը

(ա) Տեխնիկական սպասարկում` անցկացնի տեխնիկական սպասարկում, վերանորոգի, մանրակրկիտ զննի և նորացնի Ծրագրի մաս կազմող ողջ սեփականությունը, որպեսզի այն մնա լավ աշխատանքային վիճակում.

(բ) Ծրագրի ակտիվներ` միայն Բանկի կողմից նախապես տրված գրավոր համաձայնության դեպքում, պահպանի սեփականության կամ տնօրինման իրավունք, Ծրագրում ներառված հիմնականում ողջ ակտիվների նկատմամբ կամ անհրաժեշտության դեպքում փոխարինի կամ նորացնի այդ ակտիվները, ինչպես նաև ապահովի Ծրագրի բնականոն գործունեությունը` համաձայն իր նախնական նպատակների: Բանկը կարող է ձեռնպահ մնալ իր համաձայնությունը տալուց միայն այն դեպքում, երբ առաջարկվող գործողությունը վնաս է հասցնում Բանկի` որպես Վարկատուից Վարկառու շահերին, կամ խոչընդոտում է Բանկի կողմից Ծրագրի ֆինանսավորմանը` իր կանոնադրության կամ “Եվրոպական միության գործունեության մասին” պայմանագրի Հոդված 309-ի ներքո.

(գ) Ապահովագրություն` ապահովագրի Ծրագրի մաս կազմող բոլոր աշխատանքները և սեփականությունը առաջնակարգ ապահովագրական ընկերությունների միջոցով` ելնելով ոլորտում ընդունված համապարփակ ապահովագրության փորձից,

(d) Իրավունքներ և թույլտվություններ` պաշտպանի և օգտագործի Ծրագրի իրականացման և գործունեության համար անհրաժեշտ բոլոր իրավունքներն ու թույլտվությունները և

(e) Շրջակա միջավայր` իրականացնի և կյանքի կոչի Ծրագիրը` համաձայն Շրջակա միջավայրի մասին Օրենքի:

(f) ԵՄ Օրենք` իրականացնի և կյանքի կոչի Ծրագիրը` համաձայն ԵՄ օրենքների համապատասխան չափանիշների, որքանով որ նրանք համապատասխաում Հայաստանի Հանրապետության օրենքներին կամ մինչև Պայմանագրի ամսաթիվը Բանկի կողմից սահմանված կարգով:

6.06 Ազնիվ գործելու պարտավորություն

Վարկառուն երաշխավորում և հանձն է առնում, որ ոչ Վարկառուն, ոչ Շահագործողը չեն կատարել և ոչ էլ իրենց տեղեկությունների համաձայն որևէ անձ չի կատարել, և որ չեն կատարի առանց իր նախնական համաձայնության հետևյալ գործողություններից և ոչ մեկը, այն է.

(i) ոչ պատշաճ շահույթի առաջարկելը, տալը, ստանալը կամ միջնորդելը ազդելու համար այն անձի գործողության վրա, ով հանդիսանում է պետական պաշտոնատար անձ, պետական մարմնի կամ պետական ձեռնարկության կամ հասարակական միջազգային կազմակերպության տնօրեն կամ աշխատակից` կապված ցանկացած գնումների գործընթացի հետ կամ որևէ պայմանագիր իրականացնելիս, ինչպես նաև Ծրագրի այն բաղադրիչների հետ, որոնք նկարագրված են ՏՆ-ում, կամ

(ii) որևէ գործողություն, որը ազդում կամ կարող է անպատշաճ կերպով ազդել գնումների գործընթացի կամ Ծրագրի իրականացման վրա` ի վնաս Վարկառուի կամ Շահագործողի` ներառյալ գաղտնի համաձայնությունը մրցույթի մասնակիցների միջև:

Այս նպատակով Վարկառուն պետք է իրազեկված լինի Հոդված 12.01-ում նշված որևէ նման պաշտոնյայի և Հոդված 1.04Ա-ում նշված Շահագործողի ավագ մասնագետի և խորհրդատուի մասին: Վարկառուն Հանձնաժողովի կողմից նշված որևէ նման գործողության վերաբերյալ տեղեկատվություն կամ փաստեր ձեռք բերելու դեպքում պարտավորվում է տեղեկացնել Բանկին և ձեռնարկել համապատասխան կանխարգելիչ միջոցներ:

Վարկառուն պետք է հաստատի, կյանքի կոչի և իրականացնի ներքին ընթացակարգերը և վերահսկումը` համաձայն կիրառելի ազգային օրենքների և լավագույն փորձի, այն նպատակով, որպեսզի երաշխավորի որ ոչ մի գործարք չի կատարվել անհատներից կամ հաստատություններից որևէ մեկի օգտին, որոնք նշված են ԵՄ Անվտանգության Խորհրդի կամ նրա հանձնաժողովների կողմից հայտարարված հավատարմագրված անձանց նորացված ցանկում` համաձայն Անվտանգության Խորհրդի թիվ 1267 (1999), 1373 (2001)-ի Որոշումների (www.un.org/terrorism) և/կամ ԵՄ Խորհրդի կողմից` համաձայն իր Ընդհանուր Դիրքորոշումներ 2001/931/CFSP և 2002/402/CFSP-ի և դրանց հետ կապ ունեցող կամ հետնորդ որոշումների և/կամ փողերի լվացման կամ Ահաբեկչության ֆինանսավորման դեմ իրականացնելիս:

6.07 Ծրագրի իրականացման Գրասենյակ

Ծրագրի իրականացման բոլոր ասպեկտները համակարգելու, ղեկավարելու, վերահսկելու և գնահատելու համար` ներառյալ ապրանքների ձեռքբերումը, Ծրագրի համար աշխատանքների կատարումը և ծառայությունների մատուցումը, Վարկառուն պետք է ապահովի, որպեսզի Շահագործողը, եթե այլ կերպ համաձայնեցված չէ Բանկի հետ, ստեղծի և Ծրագրի ողջ ընթացքում պահի Ծրագրի Իրականացման Գրասենյակ (“ԾԻԳ”)` համապատասխան ռեսուրսներով և համապատասխանորեն որակավորված աշխատակազմով, ինչպես նաև միջազգային խորհրդատուի միջոցով, ինչպես հղում է կատարված Հոդված 1.04Ա(հ)-ում, Բանկի համար ընդունելի լիազորությունների շրջանակին համապատասխան:

6.08 ԵՆԲ Վարկային հաշիվ

Վարկառուն ստանձնում է ԵՆԲ Վարկային հաշվի բացումը` Բանկից Վարկի միջոցները ստանալու նպատակով: Վարկառուն պարտավորվում է առանձնացնել ԵՆԲ Վարկային հաշիվը իր որևէ այլ ակտիվներից և ապահովել, որպեսզի վճարումները այս հաշվից կատարվեն միմիայն Ծրագրի իրականացման նպատակով` համաձայն սույն Պայմանագրի և Ծրագրի համաձայնագրի: Այնուհետև Վարկառուն պարտավորվում է ապահովել, որպեսզի ԵՆԲ Վարկային Հաշիվը բոլոր ժամանակներում չլինի անվճարունակ և որ Վարկառուի ոչ մի այլ վարկատու իրավունք չունենա գումար ստանալու այդ հաշվից:

6.09 Օրենքների հետ համապատասխանելիություն

Վարկառուն պետք է ապահովի և հետևի, որպեսզի Շահագործողը գործի Ծրագրի, Վարկառուի և Շահագործողի համար սահմանված բոլոր օրենքների և կանոնադրությունների համաձայն:

6.10 Փոփոխություն բիզնեսում

Վարկառուն պետք է ապահովի, որպեսզի սույն Պայմանագրի կնքման օրվանից սկսած Շահագործողի բիզնեսի բնույթի մեջ ընդհանուր առմամբ ոչ մի էական փոփոխություն չկատարվի:

6.11 Ակտիվների օտարում

(a) Վարկառուն պետք է ապահովի, որպեսզի Շահագործողը, առանց Բանկի գրավոր համաձայնության մեկ կամ մի շարք գործարքների միջոցով չօտարի իր բիզնեսի, ձեռնարկության կամ ակտնվների մի մասը կամ ամբողջը` անկախ նրանից, թե դա կատարվում է կամովի թե հարկադիր կերպով:

(b) Վերոնշյալ պարբերություն (ա)-ն Ծրագրի մաս կազմող ակտիվներից և դուստր ձեռնարկությունների բաժնետոմսերում ներառված ակտիվներից բացի այլ ակտիվներ չի օտարում` շուկայական արդար արժեքի համաձայն:

Համաձայն սույն հոդվածի` «ցանկացած տեսակի օտարում» ներառում է որևէ գործողություն, որն ազդում է առևտրի, փոխանցումների, լիզինգի և այլ օտարումների վրա:

6.12 Ընդհանուր հավաստիացումներ և երաշխիքներ

Վարկառուն հավաստիացնում և երաշխավորում է Բանկին, որ.

(ա) Շահագործողը պատշաճ կերպով գրանցված է և իրավազոր է գործելու որպես (փակ բաժնետիրական ընկերություն)՝ համաձայն ՀՀ Օրենքների և իրավունք ունի վարելու իր բիզնեսը՝ ինչպես, որ այն այժմ կառավարվում է, և տնօրինելու իր սեփականությունը և այլ ակտիվներ;

(բ) նա իրավազոր է իրականացնել, տրամադրել և կատարել իր պարտավորությունները սույն Պայմանագրի ներքո և որ բոլոր անհրաժեշտ գործողությունները կատարվել են վերոնշյալ գործառույթները լիազորելու նպատակով;

(գ) սույն պայմանագիրը կազմված է իրավաբանորեն վավեր, պարտադիր ուժ ունեցող և ուժի մեջ գտնվող պարտավորություններից;

(դ) համաձայն սույն Պայմանագրի դրույթների իր պարտավորությունների կատարման, իրականացման հետևանքով չի կարող:

(i) խախտել որևէ օրենք կամ հակասել որևէ կիրառվող օրենքի, օրենսդրական ակտի, կանոնի, կարգավորման կամ որևէ դատավճռի, որոշման կամ թույլտվության հետ;

(ii) խախտել որևէ համաձայնագրի դրույթները կամ հակասել դրանց կամ դրա հետ կապ ունեցող այլ ֆինանսական գործիքի, որը կարող է էական անբարենպաստ ազդեցություն ունենալ Պայմանագրի ներքո նրա պարտավորությունների կատարման վրա;

(ե) կպատրաստի Շահագործողի ամենավերջին հասու աուդիտ անցած հաշվետվությունները, որոնք համատեղելի են նախորդ տարիների հաշվետվությունների հետ և հաստատված են իր աուդիտորների կողմից՝ ներկայացնելով վերջինիս տվյալ տարվա գործունեության արդյունքների ճշմարտացի և ճշգրիտ նկարագրությունը, ինչպես նաև ճշգրիտ կերպով կներկայացնի Շահագործողի բոլոր պարտավորությունները (ներկա և հնարավոր);

(զ) սույն պայմանագրի կնքման պահից սկսած Էական անբարենպաստ նյութական փոփոխություն չի առաջացել,

(է) չի կատրավել որևէ դեֆոլտի դեպք` համաձայն Հոդված 10.01-ի, որը շարունակվում է մնալ չշտկված կամ մերժված;

(ը) ոչ մի դատավարություն, միջնորդ վարչական վարույթ կամ հետաքննություն առկա չէ կամ ըստ իր իմանալով, գոյություն չունի որևէ սպառնալիք, որ դրանք կարող են ընթացքի մեջ լինել որևէ դատարանում, միջնորդ մարմիններում կամ գործակալությունում, որը անբարենպաստ վճռի դեպքում կարող է հանգեցնել Էական անբարենպաստ փոփոխության կամ գոյութուն չունի իր և Շահագործողի դեմ որևէ դատավճիռ կամ վճիռ, որը կարող է չբավարարել իրենց;

(թ) թողարկել է պետական կամ հանրային մարմինների կողմից թողարկվող սույն Ծրագրին առնչվող բոլոր անհրաժեշտ համաձայնությունները, լիազորությունները, արտոնագրերն ու հաստատումները, և այդպիսի համաձայնությունները, լիազորությունները, արտոնագրերն ու հաստատումները ունեն լիիրավ իրավաբանական ուժ, վավեր են և կարող են դիտարկվել որպես ապացույց;

(ժ) Շահագործողը ձեռք է բերել պետական կամ հանրային մարմինների կամ իշխանությունների կողմից թողարկվող բոլոր անհրաժեշտ համաձայնությունները, լիազորությունները, արտոնագրերը կամ հաստատումները սույն Ծրագրի և Ծրագրի Պայմանագրի որպեսզի օրինական կերպով իրականացնի իր պարտավորությունները սրանց հետ կապված և այդպիսի համաձայնությունները, լիազորությունները, արտոնագրերը կամ հաստատումները ամբողջությամբ ուժի մեջ են, վավեր են և կարող են դիտարկվել որպես ապացույց;

(ի) իր վճարման պարտավորությունները սույն Պայմանագրով դասակարգված են բոլոր ներկա և ապագա չերաշխավորված և չսուբորդինացված այլ պարտավորությունների վճարման իրավունքին համարժեք` իր ցանկացած պարտքային գործիքի ներքո:

(լ) այն համապատասխանում է Հոդված 6.05 (ե)-ին և ըստ իր տեղեկությունների և համոզմունքի, (որը հիմնվում է պատշաճ և մանրամասն հարցման արդյունքների վրա) Շրջակա Միջավայրի Պաշտպանության հետ կապված և ոչ մի հայց չի նախաձեռնվել իր դեմ և կամ չկա այդպիսի սպառնալիք; և

(խ) այն համապատասխանում է Հոդված 6.05(ե)- ում նշված բոլոր պարտավորություններին;

Սույն փաստաթղթում ամրագրված վերոնշյալ հավաստիացումներն ու երաշխիքները պետք է ուժի մեջ մնան Պայմանագրի իրականացման ավարտից հետո էլ և համարվելու են գործողության մեջ յուրաքանչյուր Միջոցների փոխանցման սահմանված ամսաթվին և յուրաքանչյուր Վճարման ամսաթվին:

6.13 Շրջակա Միջավայրի Պաշտպանության և Սոցիալական Գործողությունների Ծրագիր

Վարկառուն պետք է ապահովի, որպեսզի Շահագործողը մինչև 2013թ. մայիսի 31-ը սույն Ծրագրի համար ներկայացնի Շրջակա Միջավայրի Պաշտպանության և Սոցիալական Գործողությունների Ծրագիրը (ՇՄՊՍԳԾ) Բանկի կողմից ընդունելի ձևաչափով և բովանդակությամբ, որպեսզի հնարավոր լինի հաստատում ստանալ շրջակա միջավայրի վրա ազդեցության մեղմացման միջոցառումների առումով, որոնք պետք է համապատասխանեն թե՛ ազգային օրենսդրությանը, և թե՛ ԵՄ շրջակա միջավայրի պաշտպանության կանոնակարգին:

6.14 ԱՄՀ-ի կողմից սահմանված պահանջներ և սահմանափակումներ

Վարկառուն պետք է պահպանի իր կարողությունների առնչությամբ բոլոր սահմանափակումները, որպեսզի կատարի ֆինանսական պարտավորությունները, ներառյալ առանց սահմանափակումների, ԱՄՀ-ի կողմից համաձայնեցված սահմանափակումները` ԱՄՀ Արտոնյալ պայմանների տրամադրման վերաբերյալ Հայաստանի հետ համաձայնագրի կամ ԱՄՀ այլ փաստաթղթերի ներքո:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։