Անցնել բովանդակությանը

ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՆԻՍՏԻ ԱՐՁԱՆԱԳՐՈՒԹՅՈՒՆԻՑ ՔԱՂՎԱԾՔ ՀՀ ԵՎ ԵՎՐՈՊԱԿԱՆ ՆԵՐԴՐՈՒՄԱՅԻՆ ԲԱՆԿԻ ՄԻՋԵՎ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՄԱՅԻՍԻ 2-ԻՆ ԵՐԵՎԱՆՈՒՄ ԵՎ ՄԱՅԻՍԻ 10-ԻՆ ԼՅՈՒՔՍԵՄԲՈՒՐԳՈՒՄ ՍՏՈՐԱԳՐՎԱԾ «ԵՐԵՎԱՆԻ ՄԵՏՐՈՊՈԼԻՏԵՆԻ ՎԵՐԱԿԱՌՈՒՑՈՒՄ-ԵՐԿՐՈՐԴ ՓՈՒԼ» ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻՆ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Քաղվածքընդունվել է 1 խմբագրություն
Այս ակտն ուժը կորցրել է։ Ստորև բերված է վերջին գործած տեքստը՝ գործել է 2013-06-24-ից մինչև 2022-01-01։

Ակտը բացվել է սկզբից՝ ստորև առաջին հոդվածի տեքստն է։

Հոդված 1

գործել է մինչև 2022-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 1

Վարկ և վճարումներ

1.01 Վարկի գումարը

Սույն պայմանագրով Բանկը Վարկառուի օգտին որոշում է կայացրել և վերջինս համաձայնվել է ընդունել 5,000,000 եվրո (5 միլիոնեվրո) գումարի չափով վարկը Ծրագրի («Վարկ») ֆինանսավորման համար:

1.02 Միջոցների փոխանցման ընթացակարգ

1.02Ա Տրանշները

Բանկը պետք է հատկացնի Վարկը մինչև հինգ տրանշների ձևով` ՓուլII-ի իրականացման ընթացքի համաձայն: Յուրաքանչյուր տրանշի նվազագույն գումարը կկազմի 1,000,000 եվրո (մեկ միլիոն եվրո), եթե այն չի համարվում Վարկի օգտագործված մաս:

1.02Բ Միջոցների փոխանցման առաջարկ

Վարկառուի պահանջով, այն պայմանով, որ Հոդված 1.06B-ում նշված որևէ դեպք տեղի չի ունեցել կամ չի շարունակվում տեղի ունենալ, Բանկը պետք է ուղարկի Վարկառուին Միջոցների փոխանցման առաջարկ Տրանշի փոխանցման համար: Վարկառուի կողմից Միջոցների փոխանցման առաջարկի ստացման վերջնաժամկետը լրանում է Միջոցների հասանելիության վերջնաժամկետից 10 (տաս) օր առաջ: Միջոցների փոխանցման Առաջարկը պետք է մատնանշի.

(ա) Տրանշի գումարը,

(բ) Միջոցների փոխանցման սահմանված ամսաթիվը, որը կընկնի Միջոցների փոխանցման առաջարկից առնվազն 15 օր հետո կամ միջոցների ստացման վերջնաժամկետ համարվող օրը կամ դրանից առաջ,

(գ) Տրանշի հիմնական տոկոսադրույքը, լինելով. (i) Հաստատագրված Տոկոսադրույքով Տրանշ; կամ (ii) Լողացող Տոկոսադրույքով Տրանշ համաձայն Հոդված 3.01 հոդվածի համապատասխան դրույթների;

(դ) Տրանշի տոկոսների վճարման պարբերականությունը` համաձայն հոդված 3.01-ում նշված դրույթների;

(ե) Տրանշի վճարման առաջին օրը;

(զ) Տրանշի հիմնագումարի հետ վճարման պայմանները` համաձայնհոդված 4.01-ում նշված դրույթների;

(է) Տրանշի հիմնագումարի հետ վճարման առաջին և վերջին օրերը;

(ը) Հաստատագրված Տոկոսադրույքով Տրանշի և Լողացող Տոկոսադրույքով Տրանշի համար սպրեդը, որը կիրառելի կլինի մինչև Մարման ամսաթիվը;

(թ) Միջոցների փոխանցման ընդունման վերջնաժամկետը:

1.02Գ Միջոցների փոխանցման ընդունում

Վարկառուն կարող է ընդունել Միջոցների փոխանցման առաջարկը` Բանկին ընդունման վերջնաժամկետից ոչ ուշ ուղարկելով Միջոցների փոխանցման ընդունման ծանուցում: Վերջինս պետք է ուղեկցվի`

(ա) ԵՆԲ Վարկային հաշվի IBAN կոդով (կամ համապատասխան ձևաչափով` համաձայն տեղական բանկային պրակտիկայի) և ԵՆԲ Վարկային հաշվի SWIFTBIC-ով, որի հաշվին կփոխանցվեն տրանշի վճարները` համաձայն հոդված 1.02Դ-ի և,

(բ) ստորագրող անձի կամ անձանց իրավասության հավաստմամբ, ինչպես նաև նրանց ստորագրության նմուշով կամ Վարկառուի հայտարարությամբ, այն մասին, որ ըստ սույն Պայմանագրի Միջոցների փոխանցման Ընդունման ստորագրման համար լիազորված անձի կամ անձանց լիազորությանը վերաբերող որևէ փոփոխություն տեղի չի ունեցել:

Կասկածից խուսափելու համար, եթե Վարկառուն չի ներկայացրել հավաստագրեր կամ փաստաթղթեր, որոնք մանրամասներ կայացված են (ա) և (բ) վերոնշյալ ենթակետերում կապված նոր միջոցների փոխանցման հետ, համապատասխան Միջոցների փոխանցման Ընդունման հետ միաժամանակ, ապա Բանկը իրավունք ունի ենթադրել, որ նախապես ներկայացված IBAN կոդը, SWIFTBIC-ը և ստորագրելու լիազորությունը շարունակում են մնալ կիրառելի և վավեր:

Եթե Միջոցների փոխանցման առաջարկը համաձայն համապատասխան դրույթների մինչև վերջնաժամկետը կամ այդ օրվա դրությամբ պատշաճորեն ընդունվի Վարկառու կողմից, ապա Բանկը պետք է սույն պայմանագրի դրույթների, պայմանների և Միջոցների փոխանցման առաջարկի համաձայն, Վարկառուին հասու դարձնի ընդունված տրանշը:

Եթե Վարկառուն մինչև Միջոցների փոխանցման ընդունման վերջնաժամկետի ամսաթիվը պատշաճորեն չընդունի որևէ Միջոցների փոխանցման առաջարկ համաձայն համապատասխան դրույթների, ապա կհամարվի, որ Վարկառուն մերժել է Միջոցների փոխանցման առաջարկը:

1.02Դ Միջոցների փոխանցման հաշիվ

Միջոցնրը կփոխանցվի ԵՆԲ Վարկային հաշվին, եթե Վարկառուն Միջոցների փոխանցման համար ոչ ուշ քան սահմանված ամսաթվից 15 օր առաջ մինչև առաջին Միջոցների փոխանցման սահմանված ամսաթիվը Բանկին դրա վերաբերյալ գրավոր ծանուցում ուղարկի (IBAN կոդով կամ համապատասխան ձևաչափով` համաձայն տեղական բանկային պրակտիկայի): Վարկառուն հաստատում է, որ նման հաշվին փոխանցված միջոցները կհամարվեն սույն պայմանագրի ներքո իրականացված փոխանցումներ՝որպես Վարկառուի սեփական հաշվին կատարած փոխանցումներ:

Միայն մեկ հաշիվ կարող է նշվել որպես ԵՆԲ Վարկային Հաշիվ:

1.03 Միջոցների փոխանցման արժույթ

Բանկը պետք է յուրաքանչյուր տրանշը իրականացնի եվրոյով:

1.04 Միջոցների փոխանցման պայմաններ

1.04Ա Առաջին Տրանշ

Տրանշի առաջին փոխանցումը` համաձայն հոդված 1.02-ի, կկատարվի Միջոցների փոխանցման սահմանված ամսաթվի դրությամբ կամ դրան նախորդող աշխատանքային 7 օրերի ընթացքում` Բանկի պահանջներին համապատասխանող (սոսկ իր հայեցողությամբ), հետևյալ փաստաթղթերի և /ապացույց/ տվյալների վերաբերյալ ծանուցում ուղարկելուց հետո.

(ա) Իրավաբանական եզրակացություն անգլերեն լեզվով՝ հրապարակված Վարկառուի Արդարադատության նախարարության կողմից Հավելված II-ում սահմանված ձևով: Նման կարծիքը պետք է ձևով և էությամբ ընդունելի լինի Բանկի համար և հիմնավորվի համապատասխան փաստաթղթերով, որոնք վկայում են Վարկառուի՝ Պայմանագիրը կնքելու իրավունքի, ինչպես նաև սույն Պայմանագրի պատշաճ վավերացման մասին Հայաստանի կիրառելի օրենսդրությանը համապատասխան, և հաստատում առ այն, որ Շրջանակային համաձայնագիրը վավերական է և ունի պարտադիր իրավաբանական ուժ և որ Բանկի հիմնավորված կարծիքի համաձայն չի գրանցվել որևիցե դեպք կամ հանգամանք, որոնք բացասաբար կազդեին օրինական, վավերական և պարտադիր իրավաբանական ուժ ունեցող Շրջանակային համաձայնագրի վրա;

.(բ) Համաձայն Բանկի պահանջների` Շահագործողի և Երևան քաղաքի կողմից պատշաճորեն կազմված իրավաբանական եզրակացություն, որը հաստատում է, որ Ծրագրի համաձայնագիրը պատշաճորեն լիազորվել, ստորագրվել և հանձնվել է Շահագործողին և Երևան քաղաքին, ինչպես նաև նրանց կողմից: Սույն եզրակացությունը վերջիններիս համար ստեղծում է իրավաբանական ուժ ունեցող պարտավորություններ, որոնք ուժի մեջ կմտնեն համաձայն իր դրույթների:

(գ) Պատասխանատու անձանց վերաբերյալ անգլերեն լեզվով Հայաստանի Հանրապետության Ֆինանսների Նախարար Վաչե Գաբրիելյանի Վարկառուի անունից սույն պայմանագիրը ստորագրելու իրավունքի վկայագիր:

(դ) անգլերեն լեզվով` Շահագործողի և Երևան քաղաքապետարանի անունից Ծրագրի համաձայնագիրը ստորագրելու իրավունք ունեցող անձանց ստորագրելու իրավունքի մասին վկայագրեր:

(ե) Տվյալներ /ապացույցներ/, որոնք փաստում են, որ Շահագործողը կառավարման և պետական մարմինների կողմից ձեռք է բերել բոլոր անհրաժեշտ համաձայնագրերը, լիազորությունները, լիցենզիաներն ու հաստատումները, որոնք պահանջվում են սույն պայմանագի և Փուլ II-ի իրականացման համար:

(զ) Տվյալներ /ապացույց/, որ ՎԶԵԲ-ի վարկային փաստաթղթերը, ԵՄ ֆինանսական համաձայնագիրը և Իրականացման համաձայնագիրը պատշաճորեն ընդունվել և հանձնվել են, իսկ նրանց ուժի մեջ մտնելու համար նախատեսված պայմանները կատարվել կամ չեղյալ են հայտարարվել, և որ Վարկառուն իրավասու է փոխառություն կատարել:

(է) տվյալներ/ապացույց/ գործակալին հանձնարարված ծառայությունների ընդունման մասին:

(ը) վկայություն, որ ծրագրի իրականացման գրասենյակը, որը հաստատվել է Փուլ I-ի իրականացման ընթացքում գործում է Շահագործողի կողմից համակարգելու, կառավարելու, վերահսկելու և գնահատելու համար ծրագրի իրականացման (այսուհետ՝ «ԾԻԳ») բոլոր խնդիրները, ինչպես նախատեսված է Հոդված [6.0907]-ով, շարունակում է գործել Բանկի պահանջներին համապատասխան և ապացույց առ այն, Բանկի համար ընդունելի միջազգային խորհրդատու՝ Բանկի համար ընդունելի լիազորության շրջանակով գործում է ԾԻԳ-ին տեխնիկական աջակցություն ցույց տալու համար;

(թ) Բանկի կողմից սահմանված կամ ներքոնշյալ (ա) պարբերության իրավաբանական եզրակացության մեջ նշված փոխարժեքի հսկման համաձայնության ձեռքբերման վերաբերյալ տվյալներ/փաստեր, որոնք թույլ կտան Վարկառուին ստանալ վճարումները, հետ վճարել վարկը, ինչպես նաև վճարել ստորև բերված վճարման ենթակա բոլոր տոկոսներն ու գումարները` համաձայն սույն պայմանագրի:

(ժ) տվյալներ/փաստեր/, որ Բանկի պահանջների համաձայն` Շահագործողի հետ կնքվել է ենթավարկային համաձայնագիր, որում սահմանվում է Շահագործողին Վարկի ուղղումը (այսուհետ` «Ենթավարկային համաձայնագիր») և,

(ի) Ծրագրի համար Շրջակա Միջավայրի և Սոցիալական Ազդեցության Գնահատման (ՇՄՍԱԳ) փաստաթղթի անհրաժեշտության վերաբերյալ վկայագրի թողարկում (որոշում կետերի վերլուծության և ընտրության հիման վրա (screeningdecision) իրազեկ մարմնի կողմից:

1.04B Վարկի վերջին 60%-ի փոխանցման համար հատուկ կատարվելիք պայմաններ

Վարկի վերջին 60%-ի փոխանցումը պայմանավորված է Բանկի կողմից և Բանկին բավարարող ձևով և էությամբ (որը կախված է սոսկ իր հայեցողությունից), Միջոցների փոխանցման սահմանված ամսաթվից 7 (յոթ) աշխատանքային օր առաջ ընկնող ամսաթվին կամ այդ ամսաթվին հետևյալ փաստաթղթերի և վկայության ստացմամբ

(a) Այն դեպքում, երբ անհրաժեշտ է ՇՄՍԱԳ փաստաթուղթ, ինչպես նշված է վերոնշյալ 1.04Ա (ի) Հոդվածում՝ Ոչ տեխնիկական եզրակացության /Non-Technical Summary (NTS)/և ՇՄՍԱԳ փաստաթղթի պատճենը և կամ համապատասխան բնապահպանական/շրջակա միջավայրի պաշտպանությանը վերաբերող/ հավաստագիր - ելնելով դրա անհրաժեշտությունից Ծրագրի համար, և

(b) Իրավասու մարմնի կողմից թողարկված հավաստագիր, որը հավաստում է բնակեցման գոտու վրա ազդեցության բացակայության մասին (Ձև Ա կամ դրան համարժեք ձև) Ծրագրի վրա:

1.04C Բոլոր տրանշները

Յուրաքանչյուր տրանշի փոխանցումը, ներառյալ առաջին տրանշը` համաձայն հոդված 1.02-ի կախված կլինի`

(ա) Բանկի կողմից` իր կանոնադրության համաձայն Միջոցների փոխանցման սահմանված ամսաթվի դրությամբ կամ դրան նախորդող աշխատանքային 7 /յոթ/ օրերի ընթացքում հետևյալ փաստաթղթերի և տվյալների /ապացույցների/ ստացումից.

(i) Վարկառուի կողմից տրամադրվող փաստաթուղթ` կազմված Ժամանակացույց Դ-ի ձևով;

(ii) Միջոցների փոխանցման ընդունման փաստաթուղթը ստորագրման իրավունք ունեցող անձի կամ անձանց իրավասությունը հաստատող փաստաթուղթ և այդպիսի անձի և անձանց ստորագրության նմուշները;

(iii) ՎԶԵԲ-ի վարկային փաստաթղթերը, ԵՄ ֆինանսական համաձայնագիրը և ՀՆԾ փաստաթղթերի լիարժեք գործողության, վավերականության և պարտադիր իրավաբանական ուժ ունենալու մասին ապացույց և ապացույց առ այն, որ Միջոցների փոխանցման բոլոր նախապայմանները կատարվել են.

(iv) տվյալներ /ապացույց/, որոնցում նշված կլինի, որ համապատասխան տրանշի փոխառումը, ինչպես նաև Վարկի ընդհանուր փոխառված գումարը չի գերազանցի Շահագործողի կողմից պայմանագրով ամրագրված ընդհանուր ծախսի գումարը մինչև համապատասխան Միջոցների փոխանցման առաջարկի ամսաթիվը` կապված Փուլ II-ի իրականացման հետ;

(v) հաստատում այն մասին, որ ԵՀ երաշխիքը/EC Guarantee/ վավերական է, ունի պարտադիր իրավաբանական ուժ և համաձայն Բանկի հիմնավորված կարծիքի չի գրանցվել որևիցե դեպք կամ հանգամանքներ, որոնք բացասաբար կազդեին օրինական, վավերական և պարտադիր իրավաբանական ուժ ունեցող ԵՀ երաշխիքի կամ Բանկի կողմից ստորև բերված պահանջների վրա;

(vi) հաստատում, որ Շրջանակային համաձայնագիրը վավերական է և ունի պարտադիր իրավաբանական ուժ և, որ Բանկի հիմնավորված կարծիքի համաձայն չի գրանցվել որևիցե դեպք կամ հանգամանքեր, որոնք բացասաբար կազդեին օրինական, վավերական և պարտադիր իրավաբանական ուժ ունեցող Շրջանակային համաձայնագրի վրա;

(vii) Պայմանագրի կամ Ծրագրի համաձայնագրի կնքման, վավերացման, և իրավաբանական ուժ տալու, ինչպես նաև սույնով նախատեսված գործարքների իրականացման համար անհրաժեշտ փաստաթղթի պատճենը, որի մասին Բանկը Վարկառուին ծանուցել է ցանկացած այլ լիազորության, եզրակացության, երաշխիքի և փաստաթղթի պատճենների տրամադրման անհրաժեշտության մասին;

(viii) Յուրաքանչյուր միջոցների փոխանցումը կախված կլինի Բանկի կողմից համապատասխան Միջոցների փոխանցման ընդունման ծանուցագրի ստանալուց` սահմանված Միջոցների փոխանցման ամսաթվի դրությամբ կամ դրանից առաջ: Ընդունման ծանուցագրում ներառված պետք է լինեն պայմանագրի/պայմանագրերի հաստատված բնօրինակները, որոնցում նշված են վճարվելիք տրանշի կամ արդեն վճարված (ներառյալ վճարված Տրանշները ըստ Նախորդ Ֆինանսական Պայմանագրի) տրանշների նվազագույն ընդհանուր գումարը (եթե առկա են)` համաձայն Վարկի ներքո ֆինանսավորման համար ընդունելի ՏՆ-ի կետերի: Պայմանագիրը կամ պայմանագրերը պետք է իրականացվեն` համաձայն Բանկի պայմանների և,

(ix) Յուրաքանչյուր միջոցների փոխանցումը կախված կլինի Բանկի կողմից համապատասխան Միջոցների փոխանցման ընդունման ծանուցագրի ստանալուց՝ Միջոցների փոխանցման ամսաթվի դրությամբ կամ դրանից առաջ: Ընդունման ծանուցագրում պետք է ներառված լինեն Ծրագրի հաշվի ֆինանսական հաշվետվությունները և հաշիվ-ապրանքագրի վավերացված բնօրինակները, համաձայն որոնց ԵՆԲ Վարկային հաշվին և Ծրագրի հաշվին վճարված նախորդող տրանշի գումարի առնվազն 70%-ը, ինչպես նաև այլ տրանշների գումարների 100 %-ը ծախսվել են Փուլ II-ի իրականացման համար:

(բ) առաջարկված Տրանշի համար Միջոցների փոխանցման սահմանված ամսաթվի դրությամբ.

(i) հոդված 6.12-ում նշված հաստատումներն ու երաշխիքները, ճիշտ են բոլոր առումներով և,

(ii) Սույն պայմանագրի շրջանակներում չպետք է տեղի ունենա դեպք կամ ժամանակի հետ չպետք է ծանուցագիր ստացվի առ այն, որ տեղի են ունեցել.

(Ա) պարտավորության չկատարման դեպք` հոդված 10.01-ի համաձայն

(Բ) կամ նախօրոք վճարման դեպք` համաձայն 4.03-ի, որոնք դեռևս մնում են չշտկված կամ չներված կամ այդպիսին կդառնան առաջարկվող Տրանշի հետևանքով:

1.05 Միջոցների փոխանցման ուշացում/հետաձգում

1.05Ա Միջոցների փոխանցման ուշացման/հետաձգման հիմքերը

Համաձայն Վարկառուի գրավոր պահանջի`

Բանկը կարող է հետաձգել ընդունված ցանկացած տրանշ` ամբողջովին կամ մասամբ՝ Վարկառուի կողմից նշված օրվա դրությամբ, որը կլինի ոչ ուշ քան սահմանված Միջոցների փոխանցման ամսաթվից 6 ամիս հետո և 60 օրից ոչ ուշ՝մինչև Միջոցների փոխանցման առաջարկում նշված Տրանշի առաջին մարման ամսաթիվը: Այդ դեպքում Վարկառուն պետք է վճարի Հետաձգման Փոխհատուցում՝ հաշվարկված ուշացման վճարի գումարի հիման վրա:

Տրանշի ուշացման համար ցանկացած պահանջ կընդունվի միայն այն դեպքում, երբ այն արվել է Միջոցների փոխանցման սահմանված ամսաթվից առնվազն 7 (յոթ) աշխատանքային օր առաջ:

Եթե հոդված 1.04-ում նշված որևէ պայման` համաձայն Բանկի տեսակետի չի կատարվել նշված օրվա կամ Միջոցների փոխանցման սահմանված օրվա դրությամբ, ապա վճարումը կհետաձգվի մինչև Բանկի և Վարկառուի միջև համաձայնեցված ամսաթիվը, Միջոցների փոխանցման բոլոր պայմանների իրականացման ամսաթվից 7 (յոթ) Աշխատանքային Օրից ոչ շուտ (առանց սահմանափակելու Բանկի իրավունքը դադարեցնել կամ չեղարկել Վարկի չվճարված մասի փոխանցումը ամբողջովին կամ մասամբ համաձայն Հոդված 1.06Բ): Այս դեպքում Վարկառուն պետք է վճարի Հետաձգման Փոխհատուցում՝ հաշվարկված ուշացված գումարի հիման վրա:

1.05Բ 6 (վեց) ամսով հետաձգված փոխանցվելիք վճարի չեղարկում

Բանկը, Վարկառուին ծանուցումներ կայացնելու միջոցով, կարող է չեղարկել ընդհանուր առմամբ ավելի քան 6 (վեց) ամսով հոդված 1.05Ա-ի նշված հանգամանքների պատճառով հետաձգված վճարումը; Չեղարկված գումարը հասու կլինի փոխանցման համար հոդված 1.02-ում նշված պայմանների կատարումից հետո:

1.06 Չեղարկում և դադարեցում

1.06 Ա Վարկառուի չեղարկման իրավունքը

Վարկառուն կարող է ցանկացած ժամանակ Բանկին ծանուցումներ կայացնելու միջոցով, անմիջապես չեղարկել, ամբողջությամբ կամ մասամբ, Վարկի չփոխանցված մասը: Ընդորում, ծանուցագիրը չի կարող վերաբերել Ընդունված Տրանշին, որը թվագրված է ծանուցագրի ամսաթվից հետո 7 /յոթ/ օր առաջ ընկնող ամսաթվով/հաշվի առնելով աշխատանքային օրերը/:

1.06 Բ Դադարեցման և չեղարկման Բանկի իրավունքը

(ա) Բանկը կարող է ցանկացած ժամանակ Վարկառուին գրավոր ծանուցագիր ներկայացնելու միջոցով, անմիջապես դադարեցնել և/կամ չեղարկել Վարկի չփոխանցված մասնաբաժինը ամբողջությամբ կամ մասամբ` ցանկացած պահի, երբ տեղի է ունենում Հոդվածներ 4.03Ա-ում կամ 10.01-ում շարադրված հանգամանքները կամ առկա է որևէ դեպք կամ հանգամանք, որը որոշ ժամանակ անց կամ ծանուցագրի ներկայացման հետևանքով կհանգեցնի Հոդված 4.03Ա-ում նշված իրողության կամ Հոդված 10.01-ով նախատեսված պարտավորության չկատարման դեպք:

(բ) Բանկը նաև կարող է դադարեցնել Վարկի այն մասի տրամադրումը, որի նկատմամբ Բանկը չի ստացել Միջոցների փոխանցման ընդունում Շուկայի խաթարման դեպքի առկայության դեպքում:

(գ) Ցանկացած դադարեցում կտևի այնքան ժամանակ, մինչև Բանկը վերացնի դադարեցումը կամ չեղարկի դադարեցված գումարը:

1.06 Գ Փոխհատուցում տրանշի չեղարկման և դադարեցման համար

1.06 Գ (1) ԴԱԴԱՐԵՑՈՒՄ

Եթե Բանկը դադարի փոխանցել Ընդունված տրանշը, լինի դա փոխհատուցման ենթակա կանխավճարի վճարում կամ հոդված 10.01-ում նշված դեպք, Վարկառուն պետք է վճարի Բանկին Հետաձգման Փոխհատուցում՝ հաշվարկված դադարեցված վճարի գումարի հիման վրա:

1.06 C (2) ՉԵՂԱՐԿՈՒՄ

Եթե համաձայն հոդված 1.06Ա-ի Վարկառուն չեղարկվում է.

(a) Հաստատագրված Փոխարժեքով Տրանշը, որը Ընդունված Տրանշ է և որը պետք է փոխհատուցվի Բանկին ըստ Հոդված 4.02Բ-ի;

(b) Լողացող Փոխարժեքով Ընդունված Տրանշը կամ վարկի որևէ մասը, բացի Ընդունված Տրանշից, որևէ փոխհատուցում չի վճարվում:

Եթե Բանկը չեղարկում է.

(i) Հաստատագրված տոկոսադրույքով տրանշ, որը Ընդունված տրանշ է Փոխհատուցելի Կանխավճարային Դեպքից հետո կամ Էական անբարենպաստ փոփոխությունից ի հայտ գալուց հետո կամ համաձայն Հոդված 1.05Բ, Վարկառուն պետք է մուծի Բանկին Կանխավճարի փոխհատուցում, կամ եթե Բանկը չեղարկում է

(ii) Ընդունված տրանշ Հոդված 10.01-ում նշված դեպքի առաջացման պատճառով, ապա Վարկառուն փոխհատուցելու է Բանկին համաձայն Հոդված 10.03:

Փոխհատուցում չի կատարվի բացառությամբ այն դեպքերի, երբ տրանշը չեղարկվում է Բանկի կողմից:

Փոխհատուցման գումարը կհաշվարկվի հաշվի առնելով այն, որ չեղարկված գումարը պետք է վճարված կամ հետվճարված լիներ Միջոցների փոխանցման սահմանված օրվա դրությամբ կամ այն չափով, որ Տրանշի վճարումը ներկայումս հետաձգվել կամ դադարեցվել է չեղյալ համարման վերաբերյալ ծանուցում ստանալու օրվա դրությամբ:

1.07 Չեղարկում Վարկի տրամադրման վերջնաժամկետից հետո

Միջոցների հասանելիության վերջնաժամկետի հաջորդ օրը, եթե Բանկի կողմից գրավոր այլ տարբերակ չի համաձայնեցված, Վարկի մի մասը, որի նկատմամբ չի կատարվել որևէ Միջոցների փոխանցման Ընդունում համաձայն Հոդված 1.02Գ-ի, պետք է ավտոմատ կերպով չեղարկվի, առանց որևէ ծանուցում ուղարկելու Բանկի կողմից Վարկառուին և առանց կողմերից որևէ մեկի համար առաջացող պատասխանատվության:

1.08 Վճարման ենթակա գումարներ` համաձայն Հոդված 1-ի

Վճարվելիք գումարները` համաձայն հոդված 1.05-ի, 1.06-ի կվճարվեն եվրոյով: Դրանք կվճարվեն Բանկի պահանջով Վարկառուի կողմից այդ պահանջը ստանալուց հետո 15 (տասնհինգ) օրվա ընթացքում կամ Բանկի կողմից նշված ավելի երկար ժամանակահատվածում:

Underscore-ի հետ

Այս օրենսգրքով, ձեր գործի նյութերի վրա։