Անցնել բովանդակությանը

Հոդված 10

գործել է մինչև 2022-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 10

Դեֆոլտի դեպքեր

10.01 Հետվճարման պահանջի իրավունք

Վարկառուն պետք է հետվճարի Վարկը մասամբ կամ ամբողջությամբ, կուտակված տոկոսների և այլ չվճարված գումարների հետ միասին, Բանկի կողմից գրավոր պահանջի դեպքում` համաձայն հետյալ դրույթների.

10.01Ա Անհապաղ պահանջ

Բանկը կարող է անմիջապես նման պահանջ ներկայացնել.

(ա) եթե Վարկառուն Վճարման ամսաթվին Բանկին չի վճարում վճարմանը ենթակա գումարը այն տեղում և այն փոխարժեքով, ինչպես սահմանված է սույն Պայմանագրով, բացառությամբ (i) եթե այդ վճարումը չի կատարվել տեխնիկական կամ վարչարարական սխալի կամ Խաթարման դեպքի պատճառով կամ (ii) եթե վճարը կատարվել է Վճարման ամսաթվից երեք աշխատանքային օրվա ընթացքում,

(բ) եթե Վարկառուի, Շահագործողի կամ Երևանի քաղաքապետարանի կողմից կամ նրանց անունից Բանկին տրված որևիցե տեղեկատվություն կամ փաստաթուղթ և կամ սույն Պայմանագրում Վարկառուի կամ Ծրագրի համաձայնագրում Շահագործողի կամ Երևանի քաղաքապետարանի կողմից նշված կամ ենթադրվելիք, կամ սույն Պայմանագրի կամ Ծրագրի համաձայնագրի վերաբերյալ բանակացություններում արված որևէ հավաստիացում կամ պնդում սխալ է կամ ապակողմնորոշող կամ պարզվում է, որ սխալ է և ապակողմնորոշող նյութական առումով,

(գ) եթե որևէ պարտավորության չկատարման հետ կապված, Վարկառուից պահանջվում կամ հնարավոր լինի պահանջել նրանից պահանջելու իրավասություն կա, կամ նրանից պահանջելու է կամ նրանից պահանջելու իրավասություն կլինի նախապես վճարել, մարել, փակել կամ դադարեցնել նախքան մարման ժամկետը որևէ այլ ֆինանսական գործարքից կամ պարտքից առաջացած որևէ այլ վարկ կամ պարտավորություն կամ որևիցե այլ ֆինանսական գործարքից ծագող այլ վարկի կամ պարտավորության նկատմամբ պարտք չեղարկվում է կամ դադարեցվում;

(դ) եթե Վարկառուն ի վիճակի չէ ժամանակին վճարել կամ ընդհատում է վճարել իր պարտքերը կամ Բանկին առանց նախապես գրավոր ծանուցում ներկայացնելու փորձում է փոխզիջման գալ կամ համաձայնության է գալիս իր վարկատուների հետ.

(ե) եթե Շահագործողի լուծարման հետ կապված որևէ կորպորատիվ գործողություն, դատական գործընթաց, ընթացակարգ կամ այլ քայլեր է ձեռնարկվում, ինչպես նաև հրաման կամ որոշում է արձակվում, կամ եթե Շահագործողը քայլեր է ձեռնարկում իր կապիտալի զգալի նվազեցման ուղղությամբ, հայտարարվում է սնանկ, դադարեցնում կամ որոշում է դադարեցնել բիզնեսը ամբողջությամբ կամ մասամբ,

(զ) եթե դատարանի իրավասության շրջանակներում կամ որևէ այլ իրավասու վարչարար պաշտոնյայի կամ անձի կողմից նշանակված գրավատերը, ընդունողը, լուծարիչ անձը, վարչարարը կամ վարչարար ընդունողը (administrative receiver), կամ այլ նմանատիպ պաշտոնյան ստանձնում է Շահագործողի ակտիվների կամ բիզնեսի, ինչպես նաև Ծրագրի մաս կազմող որևէ սեփականության տիրապետումը,

(է) եթե Շահագործողի կամ Ծրագրի մաս կազմող գույքի նկատմամբ իրականացվում է բռնագրավում և արգելանքից չի հանվում 14 /տասնչորս/ օրվա ընթացքում.

(ը) եթե տեղի է ունեցել Վարկառուի կամ Շահագործողի Պայմանների Էական Անբարենպաստ Փոփոխություն սույն Պայմանագրի կնքումից հետո,

(թ) եթե սույն պայմանագրի կամ Ծրագրի Համաձայնագրի ներքո Վարկառուի, Շահագործողի կամ Երևանի քաղաքապետարանի համար պարտավորությունների կատարումը դառնում է անօրինական, կամ սույն Պայմանագիրը կամ Ծրագրի համաձայնագիրը չեն իրականացվում համաձայն իր դրույթների, կամ Վարկառուն, Շահագործողը կամ Երևանի քաղաքապետարանը հաստատում են, որ դրանք չեն իրականացվում համաձայն իր պայմանների,

(ժ) եթե Ծրագրի Համաձայնագիրը անվավեր է դառնում կամ կողմերից որևէ մեկը հրաժարվում է դրանից,

(ի) Եթե Վարկառուի որևէ պարտավորություն, ինչպես նշված է Շրջանակային համաձայնագրում` կապված Բանկի կամ Եվրոպական միության միջոցներից Վարկառուի տարածքում որևէ վարկառուի տրվող վարկի հետ դադարում է իրականացվել.

(լ) եթե Վարկառուն չի կատարում իր պարտավորությունները ՎԶԵԲ Վարկային փաստաթղթերի, ԵՄ Ֆինանսավորման Համաձայնագրի կամ ՀՆԾ փաստաթղթերի ներքո, կամ

(խ) եթե Վարկառուն չի կատարում իր պարտավորությունները կապված Բանկի կամ ԵՄ կողմից տրվող ցանկացած այլ վարկի կամ ֆինանսական գործիքի հետ, կամ որևէ այլ պարտավորություն` կապված ԵՄ կողմից Վարկառուին տրվող դրամական միջոցների ստացման հետ:

10.01Բ Պահանջ փոխհատուցման ծանուցումից հետո

Բանկը նաև կարող է նման պահանջ ներկայացնել.

(ա) եթե Վարկառուն, Երևանի քաղաքապետարանը կամ Շահագործողը չի կատարում սույն Պայմանագրով կամ Ծրագրի Համաձայնագրով սահմանված ցանկացած պարտավորություն, որը չի համարվում որպես հոդված 10.01Ա-ում նշված պարտավորություն, կամ

(բ) եթե ՄՆ-ում նշված ցանկացած հանգամանք էականորեն փոփոխվի և չշտկվի և, եթե, տվյալ փոփոխությունը վնաս հասցնի Բանկի շահերին որպես Վարկառուի վարկատուի կամ անբարենպաստ կերպով ազդի Ծրագրի իրականացման վրա կամ այլ այնպիսի պարտավորություն արդեն իսկ օրինական, վավեր և պարտավորեցնող չլինի կամ դադարի այդպիսին լինելուց:

եթե միայն չիրականացման կամ չիրականացմանը հանգեցնող հանգամանքը կարող է շտկվել կամ շտկվում է խելամիտ ժամանակահատվածում, որը նշված է Բանկի կողմից Վարկառուին, Երևանի Քաղաքապետարանին կամ Շահագործողին ուղարկված ծանուցագրում:

10.02 Օրենքով սահմանված այլ իրավունքներ

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։