Անցնել բովանդակությանը

Հոդված 10.01. -ը չպետք է սահմանափակի օրենքով սահմանված Բանկի ցանկացած այլ իրավունք Վարկի կանխավճարում պահանջելու համար:

գործել է մինչև 2022-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 10.01-ը չպետք է սահմանափակի օրենքով սահմանված Բանկի ցանկացած այլ իրավունք Վարկի կանխավճարում պահանջելու համար:

10.03 Փոխհատուցում

10.03Ա Հաստատագրված դրույքաչափով Տրանշեր

Համաձայն 10.01 հոդվածի՝ կապված հաստատագրցած դրույքաչափով տրանշի հետ, Վարկառուն պետք է Բանկին վճարի պահանջվող գումարը նախօրոք վճարված գումարի փոխհատուցման հետ միասին՝ վճարման ենթակա գումարի կանխավճարում կատարելով: Այսպիսի Կանխավճարի Փոխհատուցումը կավելանա վճարման օրվանից, որը սահմանված է Բանկի պահանջի վերաբերյալ ծանուցման մեջ և կհաշվարկվի այն հիմունքներով, որ կանխավճարը իրականացվել է սահմանված օրը:

10.03Բ Լողացող դրույքաչափով Տրանշեր

Համաձայն 10.01 հոդվածի` կապված տրանշի լողացող դրույքաչափի հետ, Վարկառուն պետք է Բանկին վճարի պահանջվող գումարը ընթացիկ արժեքի 0.15%-ի հետ միասին` (տասնհինգ բազիսային կետ), որը տարեկան կտրվածքով հաշվարկվում և ավելանում է Միջոցների փոխանցման ենթակա գումարի վրա նույն կերպով, ինչ այն տոկոսադրույքը, որը համաձայն տրանշի մարման աղյուսակի կմնար չվճարված մինչև մարման ժամկետը:

Արժեքը կհաշվարկվի Վերաբաշխման դրույքաչափին հավասար զեղչված դրույքաչափով, որը կկիրառվի յուրաքանչյուր համապատասխան Միջոցների փոխանցման Ամսաթվին.

10.03Գ Ընդհանուր

Համաձայն 10.01 հոդվածի՝ վճարմանը ենթակա գումարները Վարկառուի կողմից պետք է վճարվեն Բանկի կողմից սահմանված այն օրը, երբ պետք է վճարվեն նախօրոք վճարվելիք գումարը:

10.04 Իրավունքից հրաժարման բացառում

Բանկի կողմից իր որևէ իրավունքի կամ միջոցի չիրականացումը, ձգձգումը կամ դրանց մասնակի կամ առանձին կատարումը` համաձայն սույն Պայմանագրի չի համարվի նման իրավունքներից կամ միջոցներից հրաժարում:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։