Հոդված 11
Հոդված 11
Օրենք և իրավասություն
11.01 Կարգավորող օրենք
Սույն պայմանագիրը և դրանից բխող կամ դրա հետ առնչվող ոչ պայմանագրային պարտավորությունները պետք է կարգավորվեն Անգլիայի և Ուելսի օրենքներով:
11.02 Իրավասություն
Սույն Պայմանագրի վերաբերյալ բոլոր վեճերը կներկայացվեն Եվրոպական միության արդարադատության դատարանին (այսուհետ` «Դատարան») և կողմերը սույնով կենթարկվեն Դատարանի իրավասությանը:
Պայմանագրի կողմերը սույնով հրաժարվում են իրենց անձեռնմխելիությունից և իրավունքներից` առարկելու Դատարանի իրավասության նկատմամբ: Դատարանի որոշումը` համաձայն սույն հոդվածի, պետք է լինի վերջնական և առանց սահմանափակումների ու վերապահումների պարտավորեցնի յուրաքանչյուր կողմին:
11.03 Ծառայություններ մատուցող գործակալ
Վարկառուն Միացյալ Թագավորությունում Հայաստանի Հանրապետության դեսպանատանը սույնով նշանակում է որպես իր ծառայությունները մատուցող գործակալ` իր անունից կարգադրագրի, ծանուցման, հրամանի, դատավճռի կամ այլ իրավաբանական գործընթացների ծառայությունների ընդունման նպատակով:
11.04 Իրականացման վայր
Եթե գրավոր տեսքով Բանկի կողմից չի եղել այլ համաձայնություն, սույն պայմանագրով սահմանված իրականացման վայրի վերաբերյալ, այն պետք է լինի Բանկի նստավայրը:
11.05 Տվյալներ վճարվելիք գումարների մասին
Սույն Պայմանագրից բխող ցանկացած իրավաբանական գործողության ժամանակ Բանկի սերտիֆիկատը`կապված սույն պայմանագրի ներքո Բանկին Միջոցների փոխանցման ենթակա որևէ գումարի կամ տոկոսադրույքի հետ, ակնհայտ սխալի բացակայության դեպքում անմիջապես կփաստի նման տոկոսադրույքի կամ գումարի մասին: