Անցնել բովանդակությանը

Հոդված 3

գործել է մինչև 2022-01-01Բացել ARLIS-ում

Հոդված 3

Տոկոս

3.01 Տոկոսադրույք

3.01A Հաստատագրված Տրանշներ

Վարկառուն տոկոսադրույքի վճարումը կատարում է Հաստատագրված տոկոսադրույքով յուրաքանչյուր Տրանշի չմարված հաշվեկշռին` Ֆիքսված տոկոսադրույքով, կիսամյակային կտրվածքով Միջոցների փոխանցման առաջարկում նշված համապատասխան Վճարման ամսաթվերին` սկսած տրանշի հատկացման օրվանը հաջորդող առաջին Վճարման ամսաթվից, Եթե Միջոցների փոխանցման ամսաթվից մինչև առաջին Վճարման ամսաթիվը ընկած ժամանակահատվածը 30 օր է կամ դրանից պակաս, ապա կուտակված տոկոսների վճարումը կհետաձգվի մինչև հաջորդ Վճարման ամսաթիվը:

Տոկոսը կհաշվարկվի Հոդված 5.01(ա)-ի հիման վրա տարեկան տոկոսադրույքով՝ այն է հաստատագրված տոկոսադրույքով:

3.01B Լողացող Դրույքաչափով Տրանշներ

Վարկառուն տոկոսադրույքի վճարումը մասերով կատարում է յուրաքանչյուր Լողացող տոկոսադրույքով Տրանշի չմարված հաշվեկշռին համապատասխան Վճարման ամսաթվերին կիսամյակային կտրվածքով, ինչպես դա նշված է Միջոցների փոխանցման առաջարկում` սկսած տրանշի հատկացման օրվանը հաջորդող առաջին վճարման ամսաթվից: Եթե Միջոցների փոխանցման օրվանից մինչև առաջին վճարումը կազմում է 30 օր կամ դրանից պակաս ժամանակահատված, ապա կուտակված տոկոսների վճարումը կհետաձգվի մինչև հաջորդ Վճարման ամսաթիվը:

Բանկը Վարկառուին կծանուցի լողացող դրույքաչափի մասին` յուրաքանչյուր լողացող դրույքաչափի սկզբնական ժամանակահատվածի սահմանումից հետո 10 /տաս/ օրվա ընթացքում:

Եթե, համաձայն հոդված 1.05-ի և 1.06-ի, տրանշի ցանկացած լողացող դրույքաչափ կիրառվի Միջոցների փոխանցման սահմանված ամսաթվից հետո, ապա EURIBOR-ի համար կիրառելի տոկոսադրույքը կկազմի այնքան, որքան Միջոցների փոխանցման սահմանված օրվա համար:

Յուրաքանչյուր լողացող դրույքաչափի բազային ժամանակահատվածի համար տոկոսը կհաշվարկվի` համաձայն հոդված 5.01(բ)-ի

Եթե Լողացող Դրույքաչափը լողացող դրույքաչափի բազային ժամանակահատվածի համար ցածր է զրոյից, ապա այն սահմանվում է զրո:

3.02 Տոկոսներ ժամկետանց գումարների դիմաց

Չհակասելով հոդված 10-ում նշված դրույթները և բացառելով հոդված 3.01-ը, սույն պայմանագրի դրույթների ներքո վճարվելիք ցանկացած ժամկետանց գումարների դիմաց կավելացվեն տոկոսներ` վճարման ենթակա օրվանից ընդհուպ մինչև վճարման օրը: Վերջիններս կհաշվարկվեն EURIBOR-ին համարժեք տարեկան տոկոսադրույքով, +2% (200 բազիսային կետ) և կվճարվեն Բանկի պահանջի համաձայն: EURIBOR-ը որոշելու նպատակով, ինչ վերաբերում է սույն Հոդված 3.02-ին, Ժամանակացույց Բ-ի համապատասխան ժամանակահատվածները պետք է լինեն մեկ ամիս առանց ընդհատումների սկսած այն ամսաթվից, երբ պետք է իրականացվեր վճարումը:

Այնուամենայնիվ, Հաստատագրված Տոկոսադրույքով Տրանշի յուրաքանչյուր ժամկետանց գումարի տոկոս պետք է գանձվի տարեկան տոկոսադրույքով, այն է՝ Հոդված 3.01Ա-ում սահմանված տոկոսադրույքով գումարած 0.25% (25 բազիսային կետ), եթե այդ տարեկան տոկոսադրույքը գերազանցում է նախորդ կետում հատկորոշված տոկոսադրույքը, տրված որևէ ժամանակահատվածի համար:

Եթե ժամկետանց գումարը Վարկի արժույթով չէ, ապա պետք է կիրառվի հետևյալ տարեկան տոկոսադրույքը, այն է՝ համապատասխան միջբանկային տոկոսադրույքը, որը սովորաբար պահպանվում է Բանկի կողմից այդ արժութով գործարքների համար գումարած 2% (200 բազիսային կետ), հաշվարկված համաձայն այդպիսի փոխարժեքի համար շուկայական պրակտիկայի:

3.03 Շուկայի խաթարման դեպք

Ինչ վերաբերում է հատուկ Ընդունված Տրանշին, եթե Շուկայի խաթարման դեպք է առաջանում սույն Պայմանագրի ստորագրման ամսաթվի և Սահմանված վճարման ամսաթվից երկու Աշխատանքային Օր առաջ ընկած ամսաթվերի միջև, ապա Բանկը կարող է ծանուցել Վարկառուին այդ կետի ուժի մեջ մտնելու մասին: Այդ դեպքում պետք է կիրառվեն հետևյալ կանոնները. մինչև Մարման Ամսաթիվը նման Ընդունված Տրանշի համար կիրառվող տոկոսադրույք պետք է լինի Բանկի կողմից սահմանված դրույքաչափը (արտահայտված որպես տարեկան տոկոսադրույք), որը պետք է պարունակի Բանկի կողմից արված բոլոր ծախսերը համապատասխան Տրանշը ֆինանսավորելու առումով՝ հիմնված ներկա պահին Բանկի կողմից կիրառվող ներքին դրույքաչափի կամ Բանկի կողմից հիմնավոր կերպով այլընտրանքային դրույքաչափի սահմանման համար կիրառվող մեթոդի վրա: Վարկառուն պետք է ունենա նման վճարումից հրաժարվելու իրավունք՝ գրավոր ծանուցագրի ներկայացմամբ՝ մինչև ծանուցման մեջ նշված վերջնաժամկետը և պետք է հոգա դրա արդյունքում առաջացած ծախսերը, եթե այդպիսիք լինեն, այդ դեպքում Բանկը չպետք է փոխանցում և համապատասխան Վարկը պետք է հասանելի մնա փոխանցման համար համաձայն Հոդված 1.02B-ի: Եթե Վարկառուն ժամանակին չի հրաժարվում փոխանցումից, ապա կողմերը համաձայնվում են, որ միջոցների փոխանցումը ու դրա պայմանները պետք է լինեն պարտադիր երկու կողմերի համար էլ:

Բանկի կողմից Վճարման Առաջարկում նախկինում ծանուցված Տարբերությունը կամ Հաստատագրված Տոկոսադրույքը և սույն Պայմանագրում ծանուցված Սպրեդն այլևս չպետք է լինեն կիրառելի:

Underscore-ի հետ

Այս հոդվածով, ձեր գործի նյութերի վրա։